حديقة ماجوريل

( Մաժորել զբոսայգի )

Մաժորել զբոսայգի (ֆր.՝ Jardin Majorelle, արաբ․՝ حديقة ماجوريل‎‎), բուսաբանական այգի Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում, որի տարածքում տեղակայված են մի շարք թանգարաններ։

Մաժորել զբոսայգի (ֆր.՝ Jardin Majorelle, արաբ․՝ حديقة ماجوريل‎‎), բուսաբանական այգի Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում, որի տարածքում տեղակայված են մի շարք թանգարաններ։

Պատմություն

Մաժորել զբոսայգին հիմնադրվել է 1923 թվականին, Մարաքեշում 1919 թվականից բնակություն հաստատած ֆրանսիացի օրիենտալիստ նկարիչ Ժակ Մաժորելի կողմից։ Մաժորելի առանձնատուն-ատելյեի շենքը, որը կառուցվել է զբոսայգու տարածքում, այստեղ կառուցված մյուս շինությունների նման ներկված է վառ կապույտ գույնով, որը նկարիչը շատ հաճախ օգտագործել է և որը կրում է իր անունը` կոչվելով «Մաժորելի կապույտ»։

Այգում աճում է բոլոր հինգ մայրցամաքների բուսականությունը, այստեղ կա բամբուկի պուրակ, մեծ թվով կակտուսներ ու բուգենվիլներ։ Զբոսայգում և դրա տարածքում տեղակայված լողավազանում ամեն օր աշխատում են 20 այգեգործ ու բանվոր։ 1999 թվականին այստեղ աճում էին ավելի քան 300 տարբեր բուսատեսակներ, մեծամասամբ` կակտուսներ։ 2000 թվականին զբոսայգում անց է կացվել ոռոգման նոր, կատարելագործված համակարգ, որը թույլ է տալիս լավագույն ձևով ջրել բուսականությունը` դրա համար նախատեսված ժամանակաշրջանում։ Մաժորելի բուսաբանական այգին այցելուների համար բացվել է 1947 թվականին։

1980 թվականին այգին ձեռք է բերվել ֆրանսիացի մոդելագործ Իվ Սեն Լորենի և նրա գործընկերոջ` Պիեռ Բերժեի կողմից։ 1997 թվականին վերջինս հիմնադրել է «The Majorelle Trust» հիմնադրամը, որի խնդիրն էր զբոսայգու պահպանումը։ Մի քանի տարվա ընթացքում մեծապես վայրիացած այգու մշակութային միջավայրը բավականին բարելավվել է։ Իվ Սեն Լորանը զբոսայգում ոգեշնչում էր փնտրում իր նոր մոդելների մշակման ժամանակ։ 2002 թվականից հետո, երբ Սեն Լորանը թողել է ստեղծագործական ակտիվ գործունեությունը, նա հիմնականում ապրել է զբոսայգու առանձնատանը` հեռու քաղաքակրթությունից։ 2008 թվականին, Սեն Լորենի մահվանից հետո, նրա աճյունը ցրվել է այստեղ, վարդերի այգում, աշխատակիցների ներկայությամբ։

Մարոժելի նախկին առանձնատան շենքում տեղակայված է Իսլամական արվեստի թանգարանը, որտեղ պահվում են հյուսիսաֆրիկյան կտորներ Իվ Սեն Լորանի անձնական հավաքածուից, տեղական արաբական կերամիկա և զարդարանքներ[1], ինչպես նաև` Ժակ Մաժորելի կտավները[2]։ Դրանից բացի, այստեղ հիմնադրվել է Բերբերյան մշակույթի թանգարան[3][4]։

Այգու համալիրը շարունակում է կառուցվել։ Այգիներից ստացված շահույթը ներդրվում է նոր նախագծերի մեջ։ 2017 թվականի հոկտեմբերին հանրության առաջ իր դռներն է բացել Իվ Սեն Լորենի թանգարանը` որպես հարգանքի տուրք դիզայների ժառանգությանն ու նրա` Մարաքեշի հետ ունեցած կապին[5]։ Այգիները զբոսաշրջային մեծ հետաքրքրություն են ներկայացնում` ամեն տարի ունենալով ավելի քան 700.000 այցելու[6]։

M. Bloom Jonathan, S. Blair Sheila, eds. (2009)։ «Marrakesh»։ The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture։ Oxford University Press։ ISBN 9780195309911  Foundation Jardin Majorelle, Le Cahiers de Musee Berbere, [English version], 2017 «MUSÉE PIERRE BERGÉ DES ARTS BERBÈRES – Jardin Majorelle»։ www.jardinmajorelle.com։ Վերցված է 2021-02-27  «Majorelle Gardens»։ Archnet։ Վերցված է 2021-02-27  Panguang, J.C., "In Marrakesh, a New Museum Celebrates Yves Saint Laurent," New York Times, 21 August, 2017, <Online: https://www.nytimes.com/2017/08/21/t-magazine/fashion/yves-saint-laurent-museum-marrakesh.html> Foundation Jardin Majorelle, Online: http://jardinmajorelle.com/ang/fondation-jardin-majorelle/ Archived 2019-02-26 at the Wayback Machine.
Photographies by:
mwanasimba from La Réunion - CC BY-SA 2.0
Statistics: Position
1112
Statistics: Rank
104142

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
941752836Click/tap this sequence: 6432

Google street view

Where can you sleep near Մաժորել զբոսայգի ?

Booking.com
489.148 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 54 visits today.