مكناس

( Մեկնես )

Մեկնես (արաբ․՝ مكناس‎‎‎), Մարոկկոյի չորս կայսերական քաղաքներից մեկը, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում։ Համարվում է թագավորության վեցերորդ խոշորագույն քաղաքը՝ ըստ բնակչության։

Քաղաքի հին թաղամասն ընդգրկված է Մարոկկոյում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Տեղակայված է մայրաքաղաք Ռաբաթից 130, իսկ Ֆեսից՝ 60 կմ հեռավորության վրա։

Պատմություն

Քաղաքի տեղանքում բնակչություն հաստատվել է 8-րդ դարում, որից հետո բնակավայրը հայտնի է դարձել Կասբա անվանումով (حصن, արաբերենից թարգմանաբար նշանակում է ամրոց)։ Բերբերական ցեղերը քաղաքը կոչել են Միկնասա և այնտեղ բնակություն հաստատել 10-րդ դարում։ Մեկնեսը առավել հայտնի է դարձել 11-12-րդ դարերում՝ Ալ-Մորավիների պետության օրոք։

1673 թվականին Իսմայիլ իբն Շերիֆը Մեկնեսը դարձրել է իր թագավորության մայրաքաղաքը։ Նրա մահից հետո՝ 1727 թվականին, քաղաքը կորցրել է իր նշանակությունը և մայրաքաղաքից վերածվել է շարքային քաղաքի։

1911 թվականին քաղաքը գրավվել է ֆրանսիական զորքերի կողմից, որից հետո դարձել Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի մաս։ Եվրոպացիների գերիշխանության տարիներին քաղաքից առանձնացվել է հին թաղամասը, որը հետագայում դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

2010 թվականի փետրվարի 19-ին քաղաքի հին թաղամասում գտնվող Բաբ Բերդայինի մզկիթում ուրբաթօրյա նամազի ժամանակ տեղի է ունեցել զինված հարձակում, որի արդյունքում զոհվել է 41 մարդ։

Photographies by:
Daemon11 - CC BY-SA 4.0
Statistics: Position
356
Statistics: Rank
396045

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
431628597Click/tap this sequence: 1438
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Մեկնես ?

Booking.com
9.001.998 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.160 visits today.