Conil de la Frontera

( Կոնիլ դե լա Ֆրոնտերա )

Կոնիլ դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Conil de la Frontera), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 87 կմ² տարածք։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 43 կիլոմետր է։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 22 427։ Ամռան ամիսներին բնակչության թիվը հասնում է 110 հազարի. մանրավազ, հիանալի լողափերի շնորհիվ ամառային հանգստի լավ վայր լինելով՝ Կոնիլ դե լա Ֆրանտերան հրապուրում - գրավում է հազարավոր մարդկանց ինչպես Իսպանիայի տարբեր մասերից, այնպես էլ արտասահմանյան երկրներից (հիմնականում Գերմանիայից)։ Վեց լողափերը՝ Պլայա լա Ֆոնտանիլիան (Playa La Fontanilla), Պլայա Էլ Ռոկեոն (Playa El Roqueo)՝ 1936 թվականի իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակներից մնացած բունկերով, Պլայա Ֆուենտե դել Գալիոն (Playa Fuente del Gallo), Պլայա Պունտա Լեխոսը (Playa Punta Lejos), Պլայա Կալա դել Ասեիտեն (Playa Cala del Aceite<...Կարդալ ավելին

Կոնիլ դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Conil de la Frontera), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 87 կմ² տարածք։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 43 կիլոմետր է։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 22 427։ Ամռան ամիսներին բնակչության թիվը հասնում է 110 հազարի. մանրավազ, հիանալի լողափերի շնորհիվ ամառային հանգստի լավ վայր լինելով՝ Կոնիլ դե լա Ֆրանտերան հրապուրում - գրավում է հազարավոր մարդկանց ինչպես Իսպանիայի տարբեր մասերից, այնպես էլ արտասահմանյան երկրներից (հիմնականում Գերմանիայից)։ Վեց լողափերը՝ Պլայա լա Ֆոնտանիլիան (Playa La Fontanilla), Պլայա Էլ Ռոկեոն (Playa El Roqueo)՝ 1936 թվականի իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակներից մնացած բունկերով, Պլայա Ֆուենտե դել Գալիոն (Playa Fuente del Gallo), Պլայա Պունտա Լեխոսը (Playa Punta Lejos), Պլայա Կալա դել Ասեիտեն (Playa Cala del Aceite) և Պլայա լոս Բատելեսը (Playa los Bateles) ընկած են Ատլանտյան օվկիանոսի ափին։ Դրանցից ամենաերկարը և ամենամարդաշատը Պլայա լոս Բատելեսն է։

Այսպիսով՝ քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրը զբոսաշրջությունն է։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավում են գյուղատնտեսությունն ու ձկնարդյունաբերությունը։

Յուրաքանչյուր ուրբաթ կարելի է այցելել Ավիդա դե լա Մուզիկա (Avda. de la Música) փողոցի վրա գտնվող շուկան, որ պատմամշակութային հուշարձան է, և գնել հուշանվերներ, հագուստ, մրգեղեն, ձկնեղեն...

Photographies by:
Miguel Librero from Sevilla, España - CC BY-SA 2.0
Martin Haisch - CC BY-SA 2.0
Statistics: Position
3579
Statistics: Rank
96995

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
482173596Click/tap this sequence: 6131
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կոնիլ դե լա Ֆրոնտերա ?

Booking.com
8.829.529 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.047 visits today.