Տարիֆա (իսպ.՝ Tarifa), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Կամպո դե Խիբրալթար շրջանում։ Զբաղեցնում է 419 կմ² տարածք։ Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 17 768 մարդ։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 101 կիլոմետր է։

Պատմություն

Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Տարիֆայի տեղում ժամանակին եղել է հին հռոմեական Մելարիա բնակավայրը[1][2]։ Տարիֆայի մերձակա Բոլոնիա գյուղի տեղում նույնպես հին հռոմեական բնակավայր է եղել՝ Բաելո Կլաուդիան, որի ավերակները պահպանվել են գյուղի մոտ։ Իսկ Տարիֆան իր ներկայիս անվանումն ստացել է ի պատիվ արաբական Ումայադյան խալիֆայության զորահրամանատար Թարիֆ իբն Մալիքի[3], ով 710 թվականին գրոհել է այս բնակավայրը և համարվում է Իսպանիայի հողին ոտք դրած առաջին մուսուլմանը[4]։

XI դարում բնակավայրը գտնվել է նախ՝ Ալխեսիրասի, այնուհետև՝ Սևիլյայի թայֆայում։ 1292 թվականին Կաստիլիայի թագավոր Սանչո Չորրորդն ազատագրել է այն։ 1296-ին մավրերը փորձել են գրոհով տիրանալ ամրոցին, բայց պաշտպանները, Մեդինա-Սիդոնիա ազնվականական տոհմի հիմնադիր Գուսման Բարիի հրամանատարությամբ, ետ են շպրտել նրանց։ 1340 թվականին մավրերը Տարիֆան նվաճելու ևս մեկ փորձ են ձեռնարկել, սակայն դարձյալ անհաջողության են մատնվել։

XV—XVII դարերում Տարիֆայի տերերը Էնրիկեսների տոհմի մարկիզներն էին։ 1810—11 թվականներին այդ բնակավայրը հայտնվել է իսպանա-ֆրանսիական պատերազմի թեժ մարտերի կենտրոնում։

Gozalbes Cravioto Enrique (December 1996)։ «La ubicación de la Mellaria romana»։ Revista de Estudios Tarifeños VI (23 Fourth Quarter)։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-27-ին։ Վերցված է 2013-03-20  Gozalbes Cravioto Enrique (1995)։ «Aspectos de la crisis del Bajo Imperio romano en la comarca del Campo de Gibraltar»։ Almoraima (Spanish) (13)։ ISSN 1133-5319։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 19, 2012-ին  Gibbon Edward (1776)։ The History of the Decline and Fall of the Roman Empire, vol. 9  Naturalis Historia, 3,7
Photographies by:
BaronBrian from Oklahoma City, United States - CC BY 2.0
Statistics: Position
2379
Statistics: Rank
52071

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
645173928Click/tap this sequence: 4935

Google street view

Where can you sleep near Տարիֆա ?

Booking.com
489.426 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 64 visits today.