مغارة هرقل

( Հերկուլեսի քարանձավներ )

Հերկուլեսի քարանձավներ (արաբ․՝ مغارة هرقل‎‎), քարանձավ Մարոկկոյի Տանժեր Տետուան մարզում։

Կրաքարակարստային Հերկուլեսի քարանձավները տեղակայված են Սպարտել հրվանդանում գտնվող Տանժեր խոշոր քաղաքից 14 կմ արևմուտք՝ Մարոկկոյի արքայի ամառանոցի մոտ։ Երկրի զբոսաշրջային հայտնի տեսարժան վայրերից մեկն է․ քարանձավի այցն արժե 5 դիրհամ։ Քարանձավներից 2 ելք կա՝ դեպի ցամաք և դեպի ծով։ Կա վարկած, ըստ որի, վերջին տարբերակը ստեղծվել է փյունիկեցիների կողմից։ Հետաքրքիր է, որ ծովային ելքն իր ձևով հիշեցնում է Աֆրիկա աշխարհամասը, այդ պատճառով քարանձավը կոչվում է նաև «Աֆրիկայի քարանձավ»։ Հերկուլեսի քարանձավներն ի սկզբանե բնական էին, այնուհետև ընդարձակվել են բերբերների կողմից, որոնք քարանձավի պատերից աղացաքարի անիվներ էին սարքում, որպեսզի այդ տարածքներում աճող ձիթապտղից ձեթ սարքեն։

Պատմություն մ․թ․ա․ 6-7-րդ հազարամյակներ - քարանձավը բնակեցվել է նեոլիթի ժամանակաշրջանից սկսած 1878 - քարանձավը «կրկին բացվել է» 1900-ականներ - քարանձավն օգտագործվում էր որպես հասարակաց տուն[1] 1920 - քարանձավն ազատ է այցելությունների համար 1952 - քարանձավը մտցվել է Ազգային հարստությունների ցանկ 1982 - քարանձավում էլ․ հոսանք է անցկացվել հոկտեմբերի 23, 1995 - բրիտանական Def Leppard ռոք խումբը քարանձավում համերգ ունեցավ[2]։ Նույն օրերին խումբը համերգներ ունեցավ նաև Լոնդոնում և Վանկուվերում՝ այսպիսով դառնալով առաջին ռոք խումբն աշխարհում, որը 3 համերգ ունեցավ 3 աշխարհամասերում նույն օրերին․ այս հանգամանքը գրառվեց Գինեսի ռեկորդների գրքում։ դեկտեմբերի 20, 2003 - հունվար, 2004 - քարանձավը փակվել է ոչ հեռու գտնվող շինարարության արդյունքում տեղի ունեցած քարերի վայր ընկնելու պատճառով[3] սեպտեմբեր, 2013 - սեպտեմբեր, 2015 - քարանձավը փակվել է վերանորոգման պատճառով Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ rgu անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Visiting the Caves of Hercules in Tangier, Morocco Archived 2016-05-30 at the Wayback Machine. (անգլ.) (ֆր.) (իսպ.) на сайте bluedoorhotel.com, 11 апреля 2012 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ shc անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Photographies by:
Pierre Nordström - CC BY-SA 2.0
Statistics: Position
298
Statistics: Rank
246061

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
156728943Click/tap this sequence: 3243

Google street view

Where can you sleep near Հերկուլեսի քարանձավներ ?

Booking.com
489.962 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 11 visits today.