Arcos de la Frontera

( Արկոս դե լա Ֆրոնտերա )

Արկոս դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Arcos de la Frontera), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 528 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 449։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 76 կիլոմետր է։ 

Պատմություն

Ինչպես Կադիսի պրովինցիայի բնակավայրերից շատերը, Արկոս դե լա Ֆրոնտերայի տարածքում ու շրջակայքում նույնպես մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից:Այդ են վկայում Իգուերալ դե Վալյեխա քարանձավում հայտնաբերված հնագույն հուղարկավորությունների հետքերն ու բազմաթիվ ժայռապատկերները[1]։ Բնակավայրի անվանումը ծագել է լատիներեն Arx-Arcis բառերից, որ նշանակում է բարձունքի ամրոց։ Արկոսի ամրոցը, շրջակայքի վրա ունեցած իշխող դիրքով, ռազմավարական կարևոր դեր է խաղացել դեռ հին հռոմեական ժամանակներում։

XI—XII դարերում Արկոսը եղել է արաբական իշխանության մայրաքաղաք։ XV դարի վերջում որպես փոխհատուցում՝ տրվել է Պոնսե դե Լեոն ազնվականական տոհմի նահապետին, ումից վերցվել էր Կադիս քաղաքը։ Նրա հետնորդները վերակառուցել են Արկոսի ամրոցը, դարձրել իրենց աթոռանիստը։ Նրանց շնորհվել է Արկոսի դուքսի տիտղոս։

Ժամանակակից Արկոսը անդալուսյան այսպես կոչված՝ «սպիտակ քաղաքների շղթայի» գեղեցկագույն օղակներից մեկն է՝ նեղլիկ փողոցներով, Պլազա դե Կաբիլդո հրապարակով, իսպանական վաղ Վերածննդի պլատերեսկո ոճով կառուցված եկեղեցիներով ու այլ պատմամշակութային հուշարձաններով։

|título=La Atapuerca andaluza, cueva del Higueral de Valleja en Arcos - lavozdelsur.es|url=https://www.lavozdelsur.es/la-atapuerca-andaluza-cueva-del-higueral-de-valleja-en-arcos/%7Cfecha=20(չաշխատող հղում) de julio de 2018|fechaacceso=23 de julio de 2018|periódico=lavozdelsur.es|idioma=es-ES}}
Photographies by:
Statistics: Position
6427
Statistics: Rank
53092

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
924183576Click/tap this sequence: 6314
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Արկոս դե լա Ֆրոնտերա ?

Booking.com

What can you do near Արկոս դե լա Ֆրոնտերա ?

8.822.575 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.690 visits today.