Cádiz

( Կադիս )

Կադիս (իսպ.՝ Cadiz), քաղաք և նավահանգիստ Իսպանիայի հարավ-արևմուտքում, Անդալուզիայում, Ատլանտյան օվկիանոսի Կադիս ծոցի ափին։ Կադիս նահանգի վարչական կենտրոնն է։ Կադիսը հիմնադրվել է փյունիկացիների կողմից մոտ մ․ թ․ ա․ 1100 թվականին։ Հույները այն անվանում էին Գադիրա կամ Գադեյրա, իսկ հռոմեացիները՝ Գադես։

Կադիսն Արևմտյան Եվրոպայի շարունակաբար բնակեցված ամենահին քաղաքներից է, որտեղ, ինչպես վկայում են հնագիտական պեղումների ադյունքները, մարդիկ սկսել են ապրել դեռևս 3100 տարի առաջ։ Կադիսը ներառված է Եվրոպայի հնագույն քաղաքների ցանցում ։

Կադիսի ամենամյա կառնավալը Անդալուսիայի ամենահայտնի, սիրված, մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությունն է։

Պատմություն

Կադիսը թերևս ամենահինն է Հարավարևմտյան Եվրոպայի պահպանված քաղաքներից։ Ըստ մի ավանդազրույցի՝ կառուցվել է Տրոյական պատերազմից 80 տարի անց[1] և բնակեցված է եղել Tartessů ցեղի մարդկանցով (ուսումնասիրողները նրանց համադրում են Աստվածաշնչում հիշատակված թարշիշ ցեղի հետ)։ Մեր թվականությունից առաջ 500 թվականից քաղաքին տիրել են փյունիկեցիները, Պունիկյան երկրորդ պատերազմից (մ. թ. ա. 218 - 201 թթ.) հետո՝ նրանց հաղթած հինհռոմեացիները։ Հետագայում քաղաքը նվաճել են մավրերը, 1262 թվականին՝ իսպանացիները։

1492 թվականին Ամերիկայի հայտնագործումից հետո Կադիսը դարձել է Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկը՝ երկրորդ պլան մղելով Սևիլյային և դառնալով դեպի Վեստ Ինդիա մեկնող ու այնտեղից վերադարձող նավերի հիմնական նավահանգիստը։ 16-18-րդ դարերում քաղաքը ենթարկվել է անգլիացիների բազմաթիվ հարձակումներին, բայց դրանց մեծ մասը կարողացել է ետ մղել՝ զգալի կորուստներ պատճառելով գրոհողներին։ 18-19-րդ դարերում Կադիսն սկսել է անկում ապրել՝ կապված Ամերիկայում Իսպանիայի գաղութների կորստի հետ։ Չնայած դրան՝ այսօր էլ շարունակում է մնալ իսպանական կարևորագույն նավահանգստային քաղաքներից մեկը։

Historia de Arquitectura de España: Fenicios
Photographies by:
Statistics: Position
4516
Statistics: Rank
22462

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
541783296Click/tap this sequence: 8332

Google street view

Where can you sleep near Կադիս ?

Booking.com
487.378 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 4 visits today.