Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդավանք (այլ կիրառումներ)

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդավանք (այլ կիրառումներ)

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

Զարգացած միջնադարում՝ պետականության վերականգնումից հետո (Բագրատունիների թագավորություն, 885-1045), Հայաստան ներխուժած արաբական զորքերը զորավար Նասրի հրամանով կողոպտում ու թալանում են վանքը։ 920-ական թվականների ավերից հետո վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով։ Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Գեղարդի վանքը զարգացման գագաթնակետին է հասնում Վրաց թագավորության կողմից Արևելյան Հայաստանի տարածքներն ազատագրելուց հետո, երբ հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը (1200-1261)։

Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

Պատմություն Վաղ միջնադար
 
Ժայռափոր եկեղեցի՝ հնագույն պահպանված կառույցը

Ավանդության համաձայն՝ Այրիվանքի մենաստանը հիմնադրվել է Հայոց Մեծ դարձից հետո՝ հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ։ Վանական համալիրի արևելյան կողմում՝ բազրիքավոր աստիճաններից վեր գտնվող քարայրի ճակատային մասում, փորագրված է. «Սուրբ Գրիգոր Հայոց Լուսավորիչ»։ Այստեղ ճգնավորական կյանք են վարել ու ապաստանել Ներսես Մեծը (353-373), Սահակ Պարթևը (387-439), Հովհաննես Դ Օվայեցին (833-855)։ 7-րդ դարի առաջին կեսին Գրիգոր Գուռզիկը դարձել է միաբան և ծավալել երաժշտա-ստեղծագործական բեղմնավոր աշխատանք։ Վանքը ենթարկվել է ավերածությունների արաբների (920-ական թվականներ) և սելջուկների (1060-ականներ) կողմից։

10-րդ դարի սկզբին արաբները գլխատել էին Սմբատ Ա Նահատակ (890-914) թագավորին, և երկրում սկսվել էին կենտրոնախույս ձգտումներ։ 926 թվականին արաբական մի գունդ, հետապնդելով հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցուն (898-929), հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։ Կաթողիկոսը փախչում է Սևանավանք։

Զարգացած միջնադար

11-րդ դարի առաջին կեսին՝ 1045 թվականին, վերանում է Բագրատունիների թագավորությունը, որը Հայկական լեռնաշխարհի տարածքում վերջին պետականությունն էր։ Դրանից հետո պատմական Հայաստանի տարածքում գոյատևող հայկական իշխանություններն ու թագավորությունները դառնում են հարևան պետությունների՝ Բյուզանդական կայսրության ու Սելջուկյան սուլթանության վասալները։

 
Գեղարդի Կաթողիկե եկեղեցին

Որոշ ժամանակ անց զորեղանում է Վրաց թագավորությունը (1008-1490), որը ղեկավարվում էր հայկական ծագում ունեցող վրաց Բագրատունիների (Բագրատիոնիներ) կողմից։ Դավիթ Շինարար (1089-1125) թագավորի զորքերը ազատագրում են մայրաքաղաք Թբիլիսին ու վերջնականապես կործանում Տփղիսի արաբական ամիրայությունը։ Դրանից հետո վրաց պետությունը ավելի է հզորանում, իր իշխանությունը հաստատելով Կովկասյան լեռներից հյուսիս ընկած տարածքներում։

Դավիթ Շինարարը երկու անգամ արշավում է քաղաքամայր Անի՝ այն ազատագրելու սելջուկյան գերիշխանությունից, սակայն ապարդյուն։ Թագավորի կիսատ գործը շարունակում է Թամար թագուհին (1184-1213), ում հրամանով զորահրամանատար Սարգիս Զաքարյանի որդիները՝ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը , վրաց բանակի ու հայկական ջոկատների գլուխ անցած՝ ազատագրում են Արևելյան Հայաստանը։ Ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի տարածքում առաջանում են նոր իշխանություններ։ Դրանք ձեռնամուխ են լինում շինարարական լայն աշխատանքների՝ ամրոցների ու եկեղեցիների, բերդերի ու վանքերի նորոգմանն ու կառուցմանը։

Գեղարդի վանական համալիրի ամենահին պահպանված կառույցը եռահարկ, կիսավիմափոր սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Զաքարյանների նախաձեռնությամբ։ Գտնվում է վանքի կենտրոնական մուտքին չհասած՝ արևմտյան կողմում։ Այն ունի արձանագրություն՝ Աղվանից կաթողիկոս Ստեփանոսի կողմից սուրբ Անդրեասի մասունքները վանքին նվիրելու մասին։ 1190 թվականին Այրիվանքում է ընդօրինակվում «Տոնապատճառ» ժողովածուն։ Ավելի ուշ՝ 1240-ական թվականներին, Պռոշ Պռոշյան իշխանը Իվանե աթաբեկի որդի Ավագից գնում է վանական համալիրը՝ տոհմական տապանատուն դարձնելու նպատակով։ 1257-1258 թվականներին եկեղեցին նորոգվել է Պռոշյանների կողմից։ Խորանի կենտրոնում Աստվածածնի պատկերն է՝ մանուկ Հիսուսը գրկին, երկու կողքերին՝ հրեշտակներ, իսկ առաստաղին Պռոշ իշխանի և նրա ընտանիքի խմբանկարն է, որոնք, սակայն, վնասվել են մրի և խազերի պատճառով։ 1213 թվականին Տիմոթ և Մխիթար կազմողները վանքում խաչքար են կանգնեցնում։ 1215 թվականին Բարսեղ վարդապետի օրոք սկսվում է գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցու շինարարությունը, որի մասին կա արձանագրություն եկեղեցու արևմտյան դռան ճակատին.

Aquote1.png  Ի ժամանակս Զաքարիայի և Իւանէի նորին հարազատի և որդոց նոցին Շահնշահի և Աւագին և յառաջնորդութեն Aquote2.png 

1219 թվականին Այրիվանք է այցելում Իվանե Զաքարյանը և նրան է նվիրում Բերդաղ գյուղը։ Կաթողիկե եկեղեցուց հետո՝ 1260 թվականին, կառուցվում են եկեղեցու երկու ժայռափոր խցերը, ավելի ուշ՝ վերին և ներքին ժամատները։

Ուշ միջնադար
 
Խաչքարեր՝ Գեղարդի վանական համալիրի տարածքում
 
Գեղարդի վանքի պարսպի կլոր աշտարակը

15-17-րդ դարերում Հայաստանը դառնում է Կարա-Կոյունլուների ու Ակ-Կոյունլուների, ապա՝ Օսմանյան կայսրության ու Սեֆյան Իրանի միջև մղվող պատերազմների թատերաբեմ։ Հայաստանից արտագաղթում է մեծաքանակ բնակչություն, վերանում են բոլոր իշխանությունները։ Պետականությունից զուրկ հայ ժողովրդի պայքարը գլխավորում է հայ առաքելական եկեղեցին, որը ձեռնամուխ է լինում վանական համալիրների ամրացմանն ու բարեկարգմանը՝ բնակչությանը պաշտպանելու նպատակով։ Գեղարդի վանքի շուրջ կառուցվում են պարիսպներ, որոնց ներսում կային տնտեսական ու այլ բնույթի սենյակներ։ 17-րդ դարում կառուցվում են բնակելի շինություններ։

Գեղարդի վանքը մասնակիորեն ավերվել է 1127, 1679, 1840 թվականի երկրաշարժերից, ապա վերակառուցվել ու վերականգնվել հետագա դարերի ընթացքում` ծառայելով որպես ամենայն հայոց կաթողիկոսների ամառային ոստան (նստավայր)։ 15-րդ դարում Գեղարդավանքում բազմաթիվ ձեռագրեր են գրվել։ 15-րդ դարում Կաթողիկեի հարավային պատի տակ զույգ խաչքարեր են կանգնեցվել։ 1603 թվականին Գեղարդիի Աստվածատուր և Հավուց թառի Մանվել եպիսկոպոսները Սպահանում բանակցել են պարսից շահ Աբասի հետ, իսկ նրա կատարած արևելահայության բռնագաղթի ժամանակ թաքնվել են Գեղարդավանքի մոտակա քարայրերից մեկում, սակայն 1605 թվականին սպանվել են Ամիրգունա խանի զինվորների ձեռքով։ Դավիթ վարդապետ Պռոշյանի օրոք (1635-1675) թիֆլիսցի Սուլե Չիթախյանը նորոգել է Կաթողիկեն և վանքին նվիրել արծաթե կանթեղ։ 1679 թվականի հունիսի 4-ի Գառնիի երկրաշարժից Գեղարդավանքն ավերվել է, ժայռերից բեկորներ են թափվել և ծածկել շենքերը։ 1684 թվականին Գեղարդավանքը մաքրել են փլվածքներից, նորոգել վնասված շենքերը, կառուցել բուրգերով պարիսպը և նրան կից բնակելի ու տնտեսական շինությունները։

1687 թվականին պատրաստվել է սուրբ Գեղարդի նոր՝ արծաթե պահարանը՝ կրկնելով հնի արձանագրությունը։ Պահարանի դռնակների վերևում «Ավետման» տեսարանն է, դիմացը՝ հրեշտակը, ներքևում՝ «Խաչելությունը», դիմացի փեղկին՝ Գրիգոր Ա Լուսավորիչը։ Ոսկերիչ-քանդակագործներ Գրիգորը և Սարգիսը կերպարներին տվել են ասկետի տեսք՝ բնական շարժումներով ու կեցվածքով։ 1698 թվականին քանաքեռցի ոսկերիչ Ավետը պատրաստել է պահարան Գեղարդում պահվող Նոյյան տապանի փայտից։ Դռնակներին Հակոբ Օձնեցու և նրա դիմաց՝ հրեշտակի քանդակներն են։ Դանիել վարդապետ Պռոշյանը 1708 թվականին կառուցել է վանքի արևմտյան կողմի կամարակապ դարպասը՝ մուտքը դեպի համալիր։ 1715 թվականին հայ վաճառականները Գեղարդավանքին են նվիրել եպիսկոպոսական մարգարտաշար թագ։ Վանահայր Պետրոս Ջահկեցին 1733-1739 թվականին նոր հողեր է ձեռք վերել վանքի համար։

Նոր ժամանակներ

18-19-րդ դարերում Գեղարդավանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, ձիթհաններ, ընդարձակ կալվածքներ Նորագավիթ, Նորք, Տաճարաբակ գյուղերում, ստացել Գողթ գյուղի տարեկան բերքի կեսը։ Վանական համալիրը նորոգել է ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին։ 1840 թվականի հուլիսի 2-ին տեղի ունեցած երկրաշարժից վնասվել են Կաթողիկեն և խցերը։ Միքայել Ձամոյան վարդապետը 1868 թվականին Գողթ և շրջակա մյուս գյուղերից նոր կալվածքներ է գնել և շինել վանքի ճանապարհը։

 
Ներքին ժամատունը՝ առյուծների, եզան քանդակներով ու զինանշանով։ Ձախ մասում երևում է վերին ժամատան հետ կապող օդային անցքը

Գեղարդի վանքը ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային կենտրոն էր, որտեղ կային դպրոց, գրադարան, գրչատուն և այլն։ 1217 թվականին վանքի միաբանների ուժերով (Սարգիս նկարիչ, Աբել գրիչ և Ստեփանոս կազմող) գրվել է մանրանկարներով հարուստ և մեծադիր Ավետարան։ Այստեղ են ապրել ու ստեղծագործել պատմիչներ Մխիթար Այրիվանեցին և Սիմեոն Այրիվանեցին, ովքեր մեծ աշխատանք են ծավալել գրչության արվեստի զարգացման բնագավառում։ Մխիթար պատմիչի ու Հովհաննես Գառնեցի վարդապետի օրոք Այրիվանքի դպրոցում ծաղկել է գրչության արվեստը։ Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով վանահայր Ռաֆայել Շիրակացին 1870-ական թվականներին կառուցել է Գեղարդի դպրոցը։

1932 թվականին ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարած արշավախումբը Գեղարդի վանքի արևմտյան կողմում՝ ժայռի թեք լանջինպեղումներով բացել և ուսումնասիրել է վիմափոր խոշոր դահլիճ՝ ուղղանկյուն հատակագծով, քանդակազարդ որմնասյուներով, 5 մ բարձրությամբ և մոտ 140 մ² մակերեսով, որը Պռոշ իշխանի օրոք 13-րդ դարում կառուցել է ոմն Մկրտիչ (1967 թվականին դահլիճը փլվել է)։ Գեղարդավանքը նորոգվել և վերականգնվել է 1958-87 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ (1955-1995)[1]։

Երևանի Մատենադարանում, ինչպես և Փարիզի Ազգային գրադարանում ու Բեռլինի Արքայական գրադարանում, պահվում են ձեռագրեր, ինքնագրեր, այդ թվում՝ Ավետարաններ, Սաղմոսարաններ, Ճառընտիրներ, Մաշտոցներ, Շարակնոցներ և Հայսմավուրքներ, որոնք կազմվել, ծաղկվել, գրվել ու ընդօրինակվել են Գեղարդավանքում։ 12-րդ դարով է թվագրված Այրիվանքի Փիլիպոս քահանայի կազմած Տոնապատճառը, որի կազմը Մատենադարանում պահվող հնագույն կազմերից մեկն է։

«Հայկական հանրագիտարան, Գեղարդավանք» (հայերեն)։ Հայկական հանրագիտարան հրատարակչություն 
Photographies by:
Սէրուժ Ուրիշեան (Serouj Ourishian) - CC BY-SA 3.0
.mw-parser-output .responsive-license-cc{clear:both;text-align:center;box-sizing:border-box;width:10 - CC BY 2.5
Statistics: Position
979
Statistics: Rank
117415

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
681352794Click/tap this sequence: 1351

Google street view

Where can you sleep near Գեղարդի վանք ?

Booking.com
489.445 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 83 visits today.