Մայր Հայաստան հուշահամալիր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայր Հայաստան (այլ կիրառումներ)

Մայր Հայաստան հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին Ռաֆայել Իսրայելյանն ու Սերգեյ Մերկուրովը արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։

1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը։

Photographies by:
Mosinyan - CC BY-SA 3.0
Statistics: Position
5183
Statistics: Rank
65344

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
529376184Click/tap this sequence: 8739
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Մայր Հայաստան հուշահամալիր ?

Booking.com
8.845.035 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 521 visits today.