Գառնու հեթանոսական տաճար

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական արևապաշտական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։


2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին։

Պատմություն Կառուցում Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին:
Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը:
Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար:
 
Տրդատ Ա
AM 25 dram Ag 1994 Garni b.png  Գառնու տաճարին նվիրված ՀՀ հուշադրամի դարձերեսը, 1994

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։

Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե) վճարում էր Հռոմեական կայսրությունը։

Ներոն կայսրը Տրդատին ընդունում է սիրալիր։ Ներապոլիս և Հռոմ քաղաքներում նրա պատվին կազմակերպվել են շքեղ հանդեսներ ու մրցախաղեր։ Տրդատ Ա-ին Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում՝ բազմության և զորքի ներկայությամբ։ Այդ իրադարձությունը նկարագրում է Դիոն Կասիոսը. այդ օրը Տրդատը, բռնադատելով իր հպարտությունը, պատեհության և անհրաժեշտության առաջ դարձավ ծառայամիտ, առանց ուշադրություն դարձնելու, թե ստորացուցիչ ինչ խոսքեր էր բարբառելու իր ստանալիք պարգևի հույսով։ Նա խոսեց այսպես.

Aquote1.png  Ես, ո՛վ վեհապետ, Արսակեսի հետնորդն եմ, Վոլոգեսոս և Պակորոս թագավորների եղբայրը, իսկ քո ծառան։ Ու եկել եմ ես դեպի քեզ, իմ աստծուն, երկրպագելու քեզ, ինչպես Միթրային, և թող ինձ համար կատարվի այն, ինչ դու ինքդ կամենաս. քանզի դու ես իմ վիճակը և իմ բախտը[1]։ Aquote2.png 


Իսկ Ներոնը նրան պատասխանեց.

Aquote1.png  Եվ դու լավ արեցիր անձամբ գալով այստեղ, որպեսզի քո ներկայությամբ իմ ներկայությունը վայելես. և այն ամենը, ինչ ոչ քո հայրը քեզ ժառանգություն թողեց, ոչ ևս քո եղբայրները քեզ տալուց հետո պահպանեցին, ես բոլորը քեզ պարգևում եմ և դարձնում Հայաստանի թագավոր, որպեսզի թե՛ դու և թե՛ նրանք հասկանաք, թե ես կարող եմ թագավորություններ և՛ վերցնել, և՛ պարգևել[2]։ Aquote2.png 

Թե ինչու պետք է Ներոնի ուղարկած զորքին Հռանդեայի ճակատամարտում ծանր պարտության մատնած և խայտառակած (հռոմեական զորքին ստիպեցին անցնել նիզակների տակով) Տրդատը այսպես դիմեր կայսրին, մնում է անհասկանալի։ Նամանանավանդ, որ Տրդատին հաճոյեցնելու համար, որպեսզի վերջինս գա և ստանա գահ Հռոմում, Ներոնը վճարեց արքայի ողջ շքախմբի ճանապարհորդության համար դեպի Հռոմ և վճարեց Արտաշատի վերականգման համար։  Հայտնի է նաև, որ հռոմեական պատմիչը երբևիցե ականատես չէր եղել այդ իրադարձություններին, քանի որ ապրել էր 100 տարի հետո։  Կարելի է եզրակացնել, որ սա հռոմեական պատմիչի կողմից պարզապես հորինված պատմություն է, պարտություն կրած կայսրության դեմքը պատմության առաջ փրկերու համար։

Կորբուլոնի ավերած Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի բազմաթիվ արհեստավորներ։ Տրդատն ուներ շինարարական աշխատանքների ընդարձակ ծրագիր։ Նա չի բավարարվում Ներոնի տված արհեստավորներով և «… մեծ դրամ խոստանալով, ձգտում է իր հետ Հայաստան տանել այլ վարպետներ և արհեստավորներ, բայց Կորբուլոնը արգելք է հանդիսանում, թույլ տալով թագավորին տանել միայն նրանց, որոնց տվել էր կայսրը»[2]։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։

Պաշտամունք

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին[3]։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին[4]։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։

Ա. Կ. Տրևերը գրում է․

Aquote1.png  ․․․ Գառնու հեթանոսական տաճարը նվիրված է եղել Արևի աստծու պաշտամունքին, հնարավոր է, որ այդ աստվածությունը ժողովրդի մեջ դեռևս կրում էր Արեգ անունը, իսկ Արշակունիների թագավորական առօրյա կենցաղում կոչվում էր Միհր, այսինքն՝ Միթրա[5]։ Aquote2.png 


Բարենորոգումներ
 
7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցու փլատակները։

4-րդ դարի առաջին տարիներին տաճարի ներսում և դրսում կատարվել են բարենորոգման աշխատանքներ. այն վերափոխվում էր իբրև «տուն հովանոց»։ Վերացվել են դրսի զոհասեղանները, ներսի կուռքը, ծածկվել է երդիկի բացվածքը, վերացվել երդիկից թափվող ջրերի հեռացման համար հատակի վրա ստեղծված քարակերտ հարմարանքը, և այդ մասը սալահատակվել, վերափոխվել է տաճարի մուտքը՝ այն հարմարացնելով բնակության համար[6]։

Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը Մառին բերեցին այն եզրակացության, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է և նրա ցելլայի մեջ ստեղծվել է եկեղեցի։ Այդ տեսակետին են Խաչատուր Դադայանը, Յա. Սմիռնովը, Կ. Վ. Տրևերը։ Դրան համակարծիք չէ Ալեքսանդր Սահինյանը[7]։ Ըստ նրա՝ եկեղեցին եղել է, բայց այն կառուցված է եղել անտիկ տաճարի արևմտյան կողմում։ Այդ քառաբսիդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որի ավերակները ցարդ նույն տեղում են[8]։

Երկրաշարժ
 
Տաճարի փլատակները 20-րդ դարի սկզբին (հրատարակված 1918 թվականին)[9]։

1679 թվականին Գառնու տաճարը խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը. դա հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունն իր նախնական տեսքով։ Մինչ այդ, հարկ է հիշատակել այն փաստը, որ տաճարի վերականգնման հարցը բարձրացվել է դեռևս 1880-ական թվականներին, երբ հնագետ կոմս Ա. Ա. Ուվարովի առաջարկությամբ նախատեսվում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և վերականգնել այնտեղ։ Քարերի տեղափոխումը հանձնարարված էր Երևանի նահանգապետին, որը, բարեբախտաբար, չկատարեց այդ հանձնարարականը՝ հիմնավորելով տեխնիկական անհնարինությամբ[10]։

Գառնու տաճարի հետազոտությամբ զբաղվել են Նիկողայոս Բունիաթյանը[11], Բաբկեն Առաքելյանը[12], Ն. Տոկարսկին և այլ հեղինակներ[13]։

Ուսումնասիրություններ

Բայց մինչ այդ՝ 1909-1911 թվականներին, Նիկողայոս Մառի արշավախումբն առաջինն է պեղել ու բացել Գառնու նախաքրիստոնեական տաճարի, այնուհետև ՀՀ Գիտությունների ակադեմիայի 1948 թվականից գործող արշավախումբը (ղեկ. Բաբկեն Առաքելյան)՝ Գառնու ամրոցի ճարտարապետական ամբողջ համալիրի (ամրաշինական ու քաղաքաշինական կառույցների) մնացորդները։ 1930-ականներին Նիկողայոս Բունիաթյանը փորձել է վերականգնել տաճարը։

1949 թվականին ԳԱ հնագիտական արշավախումբը ձեռնարկեց Գառնու կանոնավոր պեղումները Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ։ Հենց այդ արշավախմբի հետ էլ Գառնու ճարտարապետական կառույցի իր ուսումնասիրությունը սկսեց Ալեքսանդր Սահինյանը։

Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ ևս աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

Հովսեպոս Փլավիոս (1976)։ Դիոն Կասիոս.– Հին հունական աղբյուրներ։ Երևան։ էջեր 203:  ↑ 2,0 2,1 Հովսեպոս Փլավիոս (1976)։ Դիոն Կասիոս.– Հին հունական աղբյուրներ։ Երևան։ էջեր 204:  К. В. Тревер (1953)։ Очерки по истории культуры древней Армении։ Москва։ էջեր 77–95  Մովսես Խորենացի։ Հայոց պատմություն։ էջեր 188:  К. В. Тревер (1953)։ Очерки по истории культуры древней Армении։ Москва։ էջեր 42–59  Հակոբ Մանանդյան (1946)։ Գառնու հունարեն արձանագրությունը և Գառնու հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը։ Երևան։ էջեր 134–135:  Ալեքսանդր Սահինյան (1983)։ Գառնու անտիկ կառույցների ճարտարապետությունը։ Երևան։ էջեր 24:  Հակոբ Մանանդյան (1946)։ Գառնու հունարեն արձանագրությունը և Գառնու հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը։ Երևան։ էջ 104  Josef Strzygowski։ 13 Die Baukunst der Armenier und Europa [The Architecture of the Armenians and of Europe] Volume 1։ Kunstverlag Anton Schroll & Co.  Ալեքսանդր Սահինյան (1983)։ Գառնու անտիկ կառույցների ճարտարապետությունը։ Երևան։ էջեր 11:  Նիկողայոս Բունիաթյան (1933)։ Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից Գառնի ամրոցում։ Երևան  Б. Аракелян (1952)։ Гарни։ Ереван  Н. М. Токарский (1961)։ Архитектура Армении IV–XIV вв։ Ереван 
Photographies by:
Statistics: Position
1279
Statistics: Rank
94953

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
321475896Click/tap this sequence: 8252

Google street view

Where can you sleep near Գառնու հեթանոսական տաճար ?

Booking.com
487.420 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 46 visits today.