Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։

Պատմություն

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919 թ.)։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին[1]։

Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.

Հայաստանի պետական կենտրոնական թանգարան (1922 թ.) Կուլտուր-պատմական թանգարան (1931 թ.) Պատմական թանգարան (1935 թ.) Հայաստանի պատմության պետական թանգարան (1962 թ.) Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.)

Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվել են ինքնուրույն թանգարաններ.

գեղարվեստական բաժնի հիման վրա (ղեկավար Ռուբեն Դրամբյան) կազմակերպվեց ՀԽՍՀ Կերպարվեստի թանգարանը (այժմյան՝ Ազգային Պատկերասրահը), - հանձնվեց 1660 առարկա գրական բաժնի հիման վրա ձևավորվեց ՀԽՍՀ Գրական թանգարանը (այժմյան՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը), - հանձնվեց 301 առարկա և 1298 ձեռագիր։

Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։

Թանգարանում են գտնվում

Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրություն՝ մ.թ.ա. 782 թ. փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ մ.թ.ա. 15-14-րդ դդ. հայկական դրամների հարուստ հավաքածուի՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը 4-15-րդ դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ հրատարակել է՝ 1948 թվականից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ «Պատմություն»։ www.historymuseum.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29 
Photographies by:
Statistics: Position
4344
Statistics: Rank
78617

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
598326471Click/tap this sequence: 6717
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Հայաստանի պատմության թանգարան ?

Booking.com
8.843.798 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 5.254 visits today.