Context of Խորվաթիա

Խորվաթիա (խորվ.՝ Hrvatska, պաշտոնապես՝ Խորվաթիայի Հանրապետություն (խորվ.՝ Republika Hrvatska, /xř̩ʋaːtskaː/ ), պետություն Հարավարևելյան Եվրոպայում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Հունգարիային, արևելքում՝ Սերբիային, հարավ-արևելքում՝ Բոսնիա Հերցեգովինային և Չեռնոգորիային, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Սլովենիային։ Մայրաքաղաքը Զագրեբն է, որը նաև երկրի քսան վարչատարածքային միավորներից՝ ժուպանություններից մեկն է։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ² է, իսկ բնակչությունը՝ ավելի քան 4 միլիոն մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք դավանում են կաթոլիկ քրիստոնեություն։

Հարավային սլավոնները Խորվաթիայի մերօրյա տարածքում հաստատվել են 6-րդ դարում և 9-րդ դարում այստեղ ստեղծել երկու անկախ իշխանություններ։ 925 թվականին Տոմիսլավ I-ի գահակալմամբ սկսվում է երկրի պատմության թագավորական շրջափուլը, որը շարունակվում է շուրջ երկու հազարամյակ։ Խորվաթիան իր հզորության գագաթնակետին հասնում...Կարդալ ավելին

Խորվաթիա (խորվ.՝ Hrvatska, պաշտոնապես՝ Խորվաթիայի Հանրապետություն (խորվ.՝ Republika Hrvatska, /xř̩ʋaːtskaː/ ), պետություն Հարավարևելյան Եվրոպայում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Հունգարիային, արևելքում՝ Սերբիային, հարավ-արևելքում՝ Բոսնիա Հերցեգովինային և Չեռնոգորիային, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Սլովենիային։ Մայրաքաղաքը Զագրեբն է, որը նաև երկրի քսան վարչատարածքային միավորներից՝ ժուպանություններից մեկն է։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ² է, իսկ բնակչությունը՝ ավելի քան 4 միլիոն մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք դավանում են կաթոլիկ քրիստոնեություն։

Հարավային սլավոնները Խորվաթիայի մերօրյա տարածքում հաստատվել են 6-րդ դարում և 9-րդ դարում այստեղ ստեղծել երկու անկախ իշխանություններ։ 925 թվականին Տոմիսլավ I-ի գահակալմամբ սկսվում է երկրի պատմության թագավորական շրջափուլը, որը շարունակվում է շուրջ երկու հազարամյակ։ Խորվաթիան իր հզորության գագաթնակետին հասնում է Պետար Կրեշիմիր IV-ի և Դմիտար Զվոնիմիրի կառավարման տարիներին, երբ խորվաթները տարածում են իրենց իշխանությունը Բալկանյան թերակղզու ամբողջ հյուսիսային շրջաններում։ 1102 թվականին Խորվաթիան դաշնային պետության ստեղծման մասին պայմանագիր է կնքում դաշնակից Հունգարիայի թագավորության հետ։ Օսմանյան բռնազավթումներից զերծ մնալու նպատակով երկրի բարձրագույն ժողովը 1527 թվականին Հաբսբուրգ թագավոր Ֆերդինանդ I-ին ընտրում է Խորվաթիայի գահակալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ելքը կանխորոշելով՝ 1918 թվականի հոկտեմբերին Զագրեբը հռչակվում է Ավստրո-Հունգարիայից փաստացի անկախ սլովենների, խորվաթների և սերբերի միացյալ թագավորության մայրաքաղաք։ Նույն տարվա դեկտեմբերին այդ տարածքներում ձևավորվում է Հարավսլավիա պետությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում գերմանական բանակի կողմից Հարավսլավիայի բռնազավթումից հետո Խորվաթիայի տարածքում հաստատվում է ամբողջատիրական վարչակարգ։ Պատերազմի ավարտից հետո ավտորիտար Խորվաթիայի անկախ պետությունը անկում է ապրում և վերջինիս տարածքում հռչակվում է Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունը՝ որպես Հարավսլավիայի դաշնային բաղադրիչ։ Մերօրյա Խորվաթիայի անկախ պետականությունը ստեղծվել է 1991 թվականի հունիսի 25-ին՝ քառամյա անկախության պայքարից հետո։

More about Խորվաթիա

Basic information
  • Native name Hrvatska
  • Calling code +385
  • Internet domain .hr
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 6.5
Population, Area & Driving side
  • Population 4784265
  • Տարածք 56594
  • Driving side right

Phrasebook

Մուտք
Ulaz
Ջուր
Voda
Քաշեք
Vuci
Զուգարան
WC
Wifi
WiFi
Արգելված
Zabranjeno
կներես
žao mi je
Փակված է
Zatvoreno
Կանայք
žene

Where can you sleep near Խորվաթիա ?

Booking.com
490.333 visits in total, 9.200 Points of interest, 404 Destinations, 9 visits today.