Context of Ֆլորենցիա

Ֆլորենցիա (իտալերեն՝ Firenze), քաղաք Իտալիայում, Տոսկանա շրջանի մայրաքաղաքը։ Նախկինում եղել է Ֆլորենցիայի հանրապետության կենտրոնը, Մեդիչի հերցոգների և Իտալիայի թագավորության մայրաքաղաքը։

Չնայած ծովից ու քաղաքական մշտական հուզումներից հեռու լինելուն` Ֆլորենցիան 13-17-րդ դարերում հսկայական ավանդ է ունեցել եվրոպական ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Քաղաքն աշխարհին տվել է այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելին, Դանթեն և Գալիլեյը։ Տեղի բարբառն ընկած է գրական իտալերենի հիմքում։ Ֆլորենտական դրամը` ֆլորինը, չափանիշ է դարձել ողջ Եվրոպայի համար, ֆլորենտացի նկարիչները մշակել են հեռանկարի օրենքները, ֆլորենտացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով կոչվել է երկու աշխարհամաս, իսկ ֆլորենտացի մտածողները հիմք են դրել Վերածննդի դարաշրջանին, ինչով պայմանավորված էլ քաղաքն անվանել են «Վերածննդի օրրան»։

Ֆլորենցիան իտալական նորաձևության կարևոր կենտրոն է և աշխարհի նորաձև մայրաքաղաքների վարկանիշում 31-րդն է եղել։ Բացի ա...Կարդալ ավելին

Ֆլորենցիա (իտալերեն՝ Firenze), քաղաք Իտալիայում, Տոսկանա շրջանի մայրաքաղաքը։ Նախկինում եղել է Ֆլորենցիայի հանրապետության կենտրոնը, Մեդիչի հերցոգների և Իտալիայի թագավորության մայրաքաղաքը։

Չնայած ծովից ու քաղաքական մշտական հուզումներից հեռու լինելուն` Ֆլորենցիան 13-17-րդ դարերում հսկայական ավանդ է ունեցել եվրոպական ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Քաղաքն աշխարհին տվել է այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելին, Դանթեն և Գալիլեյը։ Տեղի բարբառն ընկած է գրական իտալերենի հիմքում։ Ֆլորենտական դրամը` ֆլորինը, չափանիշ է դարձել ողջ Եվրոպայի համար, ֆլորենտացի նկարիչները մշակել են հեռանկարի օրենքները, ֆլորենտացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով կոչվել է երկու աշխարհամաս, իսկ ֆլորենտացի մտածողները հիմք են դրել Վերածննդի դարաշրջանին, ինչով պայմանավորված էլ քաղաքն անվանել են «Վերածննդի օրրան»։

Ֆլորենցիան իտալական նորաձևության կարևոր կենտրոն է և աշխարհի նորաձև մայրաքաղաքների վարկանիշում 31-րդն է եղել։ Բացի այդ` Ֆլորենցիան Իտալիայի ազգային տնտեսական, զբոսաշրջային ու արդյունաբերական կենտրոն է, որը 2008 թվականին բարձր եկամուտ ունեցող իտալական քաղաքների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը։

Այն քաղաք-թանգարան է, Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկը, հաճախ անվանվում է իտալական Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք»։ Քաղաքը գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների, իսկ նրա պատմական կենտրոնը 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգություն։ Քաղաքն ունի բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ, որոնցից են, օրինակ` Ուֆֆիցին ու Պիտտին, և այն դեռ զգալի ազդեցություն է թողնում արվեստի, մշակույթի ու քաղաքականության վրա։

Տեղակայված է Արնո գետի վրա։ Բնակչությունը՝ 382,775 մարդ (2016)։

More about Ֆլորենցիա

Where can you sleep near Ֆլորենցիա ?

Booking.com
489.963 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 12 visits today.