Pula

( Պուլա )

Պուլա (իտալերեն և Istro-Romanian: Pola, սլովեներեն՝ Pulj), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի Իստրիա թերակղզու արևմտյան ափին։ Քաղաքի տարածքն է 62,080 քառակուսի կիլոմետր, ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 57․460 մարդ։

Պատմություն

Պուլան հիմնադրվել է հին հույների կողմից, դառնալով Ադրիատիկի հյուսիսում առաջին հունական գաղութներից մեկը։ Քաղաքը ծաղկեց ՀԻՆ Հռոմի դարաշրջանում։ Հռոմեացիները գնահատում են քաղաքի կարևոր ռազմական դիրքը, ըստ հռոմեացիների՝ Պուլա քաղաքը ամենամեծ և ամենակարևոր քաղաքներից մեկն է, որը հայտնի է Pietas Iulia Pola անունով։ Հռոմեական ժամանակների շատ տեսարժան վայրեր, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը, պատկերում են քաղաքի, հզորությունը և կարևորությունը այս դարաշրջանում։ 478 թվականից անկման ապրեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը։ 1150 թվականին, քաղաքը սկսեց պատկանել Վենետիկի, Պուլայի և Իստրիայի, լանգոբարդներ, օստոգոթեր, ֆրանկներ, սլավոններ ցեղերին։ Վերջիններս 7-րդ դարում բնակություն են հաստատել Իստրիայում։

Պուլա քղաքը Վենետիկյան հանրապետության տիրապետության տակ էր գտնվում ավելի քան 600 տարի, մինչև 1797 թվականը ընկած ժամանակահատվածը։ 14-րդ, 15-րդ և 16-րդ դարերում քաղաքը հաճախակի հայտնվում էր պատերազմական շեմին։ Պատերազմների ընթացքում Հին Հռոմեկան հուշարձանները լիովին ոչնչացվել են։ 1813 թվականին Նապոլեոնի հետ պատերազմների ավարտից հետո Պուլան մտնումէ Ավստրիայի կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականի Ռապոլի պայմանագրի հիման վրա , ամբողջ թերակղու հետ Ինստրիան անցավ Իտալիային տիրապետության տակ, իսկ Դալմաթիայի կազմի մեջ էին մտնում՝ սերբերի, խորվաթների, սլովենիայի թագավորությունը, հետագայում նաև Հարավսլավիայի թագավորությունը։ 1943 թվականին, Իտալիայի կապիտուլյացիայից հետո, Պուլան զբաղեցնում էր գերմանական զորքերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականի փետրվարին քաղաքը դարձավ ՀՍՖՀ-ի մի մասը, բնակչության մեծ մասը կազմում են իտալացիները։ 1991 թվականին Հարավսլավիայի բաժանման ժամանակ Պուլան դարձավ անկախ Խորվաթիայի մաս։

1875 թվականի հունվարի 28-ին Յոհան Պալիսայի կողմից հայտնաբերվել է Պոլանա աստերոիդ, իսկ 1871-1914 թվականներին Պուլայի աստղադիտարանում հայտնաբերվել է 29 աստերոիդ։

Photographies by:
Statistics: Position
2021
Statistics: Rank
61860

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
543987621Click/tap this sequence: 1841

Google street view

Where can you sleep near Պուլա ?

Booking.com
489.816 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 67 visits today.