Context of Շվեդիա

Շվեդիա (շվեդերեն՝ Sverige), պաշտոնապես Շվեդիայի Թագավորություն (շվեդերեն՝ Konungariket Sverige), Սկանդինավյան երկիր Եվրոպայի հյուսիսում։ Այն սահմանակցում է Նորվեգիային արևմուտքից ու հյուսիսից և Ֆինլանդիային արևելքից։ Այն կապված է Դանիային հարավ-արևմուտքից Էրեսունդի կամրջով:447 435 կմ² տարածքով Շվեդիան Եվրոպական միության մեջ տարածքով երրորդ խոշոր երկիրն է։ Շվեդիայի բնակչությունը մոտ 10 միլիոն է, որոնցից 2,3 միլիոնը ունի օտար արմատներ։ Շվեդիայում բնակչության խտությունը ցածր է, 22 մարդ/կմ քառակուսի։ Բնակչության մեծ մասն ապրում է երկրի հարավային մասում։ Բնակչության մոտ 85 %-ը ապրում է քաղաքային տարածքներում։

Գերմանական ցեղերը բնակություն են հաստատել Շվեդիայում անտիկ դարաշրջանից, պատմության մեջ հայտնի որպես Գյոտեր/Götar և Շվեդեր/Svear և ծովափնյա ժողովուրդները կոչվել են Նորսմեններ։ Հարավային Շվեդիան հիմնականում զարգանում է գյուղատնտեսությունը, մինչդեռ հյուսիսը պատված է սաղարթախիտ անտառներով։ Շվեդիան Ֆեննոսկանդիա աշխարհագրա...Կարդալ ավելին

Շվեդիա (շվեդերեն՝ Sverige), պաշտոնապես Շվեդիայի Թագավորություն (շվեդերեն՝ Konungariket Sverige), Սկանդինավյան երկիր Եվրոպայի հյուսիսում։ Այն սահմանակցում է Նորվեգիային արևմուտքից ու հյուսիսից և Ֆինլանդիային արևելքից։ Այն կապված է Դանիային հարավ-արևմուտքից Էրեսունդի կամրջով:447 435 կմ² տարածքով Շվեդիան Եվրոպական միության մեջ տարածքով երրորդ խոշոր երկիրն է։ Շվեդիայի բնակչությունը մոտ 10 միլիոն է, որոնցից 2,3 միլիոնը ունի օտար արմատներ։ Շվեդիայում բնակչության խտությունը ցածր է, 22 մարդ/կմ քառակուսի։ Բնակչության մեծ մասն ապրում է երկրի հարավային մասում։ Բնակչության մոտ 85 %-ը ապրում է քաղաքային տարածքներում։

Գերմանական ցեղերը բնակություն են հաստատել Շվեդիայում անտիկ դարաշրջանից, պատմության մեջ հայտնի որպես Գյոտեր/Götar և Շվեդեր/Svear և ծովափնյա ժողովուրդները կոչվել են Նորսմեններ։ Հարավային Շվեդիան հիմնականում զարգանում է գյուղատնտեսությունը, մինչդեռ հյուսիսը պատված է սաղարթախիտ անտառներով։ Շվեդիան Ֆեննոսկանդիա աշխարհագրական տարածաշրջանի մասն է։ Շվեդիայի կլիման հիմնականում մեղմ է իր հյուսիսային դիրքին ոչ բնորոշ, իսկ ամառները հիմնականում լինում են տաք։ Ներկայումս Շվեդիան սահմանադրական միապետությունն է իր ժողովրդավարական խորհրդարանական համակարգով, որտեղ միապետը պետության ղեկավարն է ինչպես հարևան Նորվեգիայում։ Մայրաքաղաքը Ստոկհոլմն է, որը նաև ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքն է երկրում։ Օրենսդրական իշխանությունը պատկանում է 349 անդամ ունեցող Ռիկսդագին։ Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը, որը գլխավորում է վարչապետը։ Շվեդիան ունիտար պետություն է, որը բաժանվում է 21 կոմսությունների և 290 մունիցիպալիտետների։

More about Շվեդիա

Basic information
  • Currency Շվեդական կրոն
  • Native name Sverige
  • Calling code +46
  • Internet domain .se
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 9.26
Population, Area & Driving side
  • Population 10587696
  • Տարածք 447425
  • Driving side right

Phrasebook

Երկու
Två
Երեք
Tre
Չորս
Fyra
Հինգ
Fem
Վեց
Sex
Յոթ
Sju
Ութ
Åtta
Ինը
Nio
Տասը
Tio
Քաշեք
Dra
Խմեք
Dryck
Արգելված
Förbjuden

Where can you sleep near Շվեդիա ?

Booking.com
8.855.560 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.333 visits today.