Context of Օսլո

Օսլո (նորվեգերեն արտասանվում է «ուշլու») Նորվեգիայի թագավորության մայրաքաղաքը, Նորվեգիայի ամենամեծ քաղաքը։

Հիմնադրվել է 1048 թվականին Հարալդ III թագավորի կողմից, իսկ եկեղեցական ընդհանուր տարածքային միավորում դարձել է 1070 թվականին։ Մայրաքաղաք է դարձել 1300 թվականին Հաակոն V-ի կողմից։ Միավորում է ունեցել Դանիայի հետ 1397 թվականից 1523 թվականներին, ինչպես նաև 1536 թվականից 1814 թվականներին, իսկ Շվեդիայի հետ` 1914 թվականից 1905 թվականները։ 1624 թվականին` հրդեհից ոչնչացվելուց հետո, քաղաքը մոտեցավ Ակերսհուսի ամրոցին և գործող թագավոր Քրիստիան IV-ի պատվին վերանվանվեց Քրիստիանիա։ Քաղաքը հիմնավորվեց որպես համայնք (formannskapsdistrikt) 1838 թվականի հունվարի 1-ից։ 1877 թվականից 1925 թվականներին հետևեց արտասանության վերափոխում (որպես Կրիստիանիա), երբ իրական նորվեգական անվանումը վերականգնվեց։

Օսլոն Նորվեգիայի թագավորության տնտեսական ու կառավարական կենտրոնն է։ Քաղաքը Նորվեգիայի առևտրի, բանկային գործունեության, արտադրության և բեռնափոխադրումների կենտրոնն է։ Այն նաև հանդ...Կարդալ ավելին

Օսլո (նորվեգերեն արտասանվում է «ուշլու») Նորվեգիայի թագավորության մայրաքաղաքը, Նորվեգիայի ամենամեծ քաղաքը։

Հիմնադրվել է 1048 թվականին Հարալդ III թագավորի կողմից, իսկ եկեղեցական ընդհանուր տարածքային միավորում դարձել է 1070 թվականին։ Մայրաքաղաք է դարձել 1300 թվականին Հաակոն V-ի կողմից։ Միավորում է ունեցել Դանիայի հետ 1397 թվականից 1523 թվականներին, ինչպես նաև 1536 թվականից 1814 թվականներին, իսկ Շվեդիայի հետ` 1914 թվականից 1905 թվականները։ 1624 թվականին` հրդեհից ոչնչացվելուց հետո, քաղաքը մոտեցավ Ակերսհուսի ամրոցին և գործող թագավոր Քրիստիան IV-ի պատվին վերանվանվեց Քրիստիանիա։ Քաղաքը հիմնավորվեց որպես համայնք (formannskapsdistrikt) 1838 թվականի հունվարի 1-ից։ 1877 թվականից 1925 թվականներին հետևեց արտասանության վերափոխում (որպես Կրիստիանիա), երբ իրական նորվեգական անվանումը վերականգնվեց։

Օսլոն Նորվեգիայի թագավորության տնտեսական ու կառավարական կենտրոնն է։ Քաղաքը Նորվեգիայի առևտրի, բանկային գործունեության, արտադրության և բեռնափոխադրումների կենտրոնն է։ Այն նաև հանդիսանում է երկրի ծովային հաղորդակցման և Եվրոպայի հետ ծովային առևտրի կենտրոն։ Քաղաքը կենտրոն է բազում ծովային կազմակերպությունների համար, որոնցից մի քանիսն ունեն համաշխարհային համբավ։ Օսլոն գործունեության վայր է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի համար։

2010 թվականի տվյալներով Օսլո մայրաքաղաքի բնակչությունը կազմում է 1,442,318 մարդ, որից 912,046-ը բնակվում են քաղաքին հարակից տարածքներում, և այս պատճառով այն եվրոպական մայրաքաղաքներից ամենափոքրն է։ Բնակչությունը քաղաքում աճում է ռեկորդային արագությամբ, որով ստանում է Եվրոպայում ամենաարագ աճող քաղաքի կարգավիճակը։

Where can you sleep near Օսլո ?

Booking.com
489.963 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 12 visits today.