Karlskrona

( Կարլսկրունա )

Կարլսկրունա (շվեդերեն՝ Karlskrona)-վարչական կենտրոն շվեդական Բլեկինգե նահանգում։ Հիմնադրվել է Կարլ XIի կողմից որպես շվեդական նավատորմի գլխավոր (իսկ այժմ միակ) հանգրվան, որը գտնվել է 33 կղզիների վրա, Բալթիկ ծովի ափին։ Անվանումը թարգմանաբար նշանակում է «Կարլի թագ»։ Բնակչությունը 62 804 բնակիչ է 2009 թվականի տվյալներով։

Պատմություն
 
Կարլսկրունայի հիմնադրումը

Քաղաքը հիմնադրվել է 1680 թվականին Շվեդիայի թագավոր Կարլ XI-ի կողմից[1][2]։ Նախագծվել է XVII դարում ժամանակի լավագույն ճարտարապետների կողմից։ Մինչ օրերս մնում է ուշ Վերածննդի քաղաքաշինության վառ օրինակ և ընդգրկվել է Համաշխարհային ժառանգությանցանկում։ Տեսարժան վայրերից են երկրի ամենամեծ փայտե եկեղեցին՝ թվագրված 1685 թվականին, և բարոկկո ոճի երկու տաճար` XVIII դարի՝ Սուրբ Երրորդություն եկեղեցին (Գերմանական եկեղեցի, 1709 թվական) և Ֆրեդերիկի եկեղեցին (1744 թվական)։ Երկու եկեղեցին էլ նախագծել է Տեսսին կրտսերը։

Հյուսիսային պատերազմի տարիներին Կարլսկրունան եղել է Շվեդիայի ամենաշատ բնակեցված քաղաքներից մեկը, իսկ տեղական նավաշինարանը` Սկանդինավիայի ամենամեծ գործատուն։

1790 թվականին քաղաքը գրեթե ամբողջությումբ ոչնչացել է հրդեհից[2]։

Կարլսկրունան այժմ գավառական քաղաք է։ «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթում նկարագրված են կենդանացած հուշարձանները (բրոնզե և փայտե), որոնք տեղադրված են Կարլսկրունայում։

ВТ-ВЭС|Карлскрона ↑ 2,0 2,1 «Карлскрона»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
Photographies by:
TolkenDolken - CC BY-SA 4.0
Statistics: Position
1922
Statistics: Rank
64672

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
165284793Click/tap this sequence: 8894

Google street view

Where can you sleep near Կարլսկրունա ?

Booking.com
490.016 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 65 visits today.