Stockholms slott

( Ստոկհոլմի թագավորական պալատ )

Ստոկհոլմի թագավորական պալատ, (շվեդերեն՝ Kungliga slottet), շվեդ միապետերի պաշտոնական նստավայրն է Ստադհոլմեն կղզու տոնական ափին՝ Ստոկհոլմի կենտրոնում։ Միջին դարերում պալատի տեղում եղել է Ստոկհոլմյան ամրոցը, որը կառուցվել է Բիրգեր Յառլի կողմից՝ Բալթիկից Մելարեն ջրային ճանապարհի պաշտպանության համար։ Այդ ամրոցի կառուցումով սկսել է Ստոկհոլմ քաղաքի պատմությունը։

Յուհան III –ի օրոք մռայլ ամրոցը փոխարինվել է նրբագեղ նստավայրով՝ կառուցված Վերածննդի ոգով։ XVII դարի վերջին այն համարվել է հնացած և 1690-1697թվականներին Տեսսին Կրտսերի նախագծով դրա փոխարեն կառուցվել է բարոկկո ոճի ամրոց։ Մինչև Ժամանակակից պատմությունը թագավորական պալատը շարունակել է ծառայել որպես թագավորական ընտանիքի տեղակայման վայր և Շվեդիայի կառավարության նստավայր։

1697 թվականի մայիսի 7–ին հազիվ կառուցված ամրոցը հրդեհից մոխրացել է և Տեսսինը սկսել է ներկայումս գոյություն ունեցող 600 սենյականոց կառույցի շինարարությունը՝ 120 մետր երկարություն ունեցող ճակատային մասով։ Հետաքրքիրն այն է, որ 1...Կարդալ ավելին

Ստոկհոլմի թագավորական պալատ, (շվեդերեն՝ Kungliga slottet), շվեդ միապետերի պաշտոնական նստավայրն է Ստադհոլմեն կղզու տոնական ափին՝ Ստոկհոլմի կենտրոնում։ Միջին դարերում պալատի տեղում եղել է Ստոկհոլմյան ամրոցը, որը կառուցվել է Բիրգեր Յառլի կողմից՝ Բալթիկից Մելարեն ջրային ճանապարհի պաշտպանության համար։ Այդ ամրոցի կառուցումով սկսել է Ստոկհոլմ քաղաքի պատմությունը։

Յուհան III –ի օրոք մռայլ ամրոցը փոխարինվել է նրբագեղ նստավայրով՝ կառուցված Վերածննդի ոգով։ XVII դարի վերջին այն համարվել է հնացած և 1690-1697թվականներին Տեսսին Կրտսերի նախագծով դրա փոխարեն կառուցվել է բարոկկո ոճի ամրոց։ Մինչև Ժամանակակից պատմությունը թագավորական պալատը շարունակել է ծառայել որպես թագավորական ընտանիքի տեղակայման վայր և Շվեդիայի կառավարության նստավայր։

1697 թվականի մայիսի 7–ին հազիվ կառուցված ամրոցը հրդեհից մոխրացել է և Տեսսինը սկսել է ներկայումս գոյություն ունեցող 600 սենյականոց կառույցի շինարարությունը՝ 120 մետր երկարություն ունեցող ճակատային մասով։ Հետաքրքիրն այն է, որ 1697 թվականի հայտնի հրդեհի արդյունքում հնարավոր էր այրվեր թագավորական ընտանիքը, սակայն դրանից առաջ մահացած Կառլոս XI–ի մարմինը չի այրվել, հրդեհը սկսել է հրշեջ խմբի պետի սենյակից, որը պատասխանատու է եղել ամրոցի հակահրդեհային անվտանգության համար։ Տնտեսական դժվարությունների հետևանքով ամրոցի նոր շենքի կառուցումը ձգձգվել է մինչև 1754 թվականը, իսկ հյուսիսարևմտյան թևը կառուցումն ավարտվել է միայն 1760 թվականին Մադրիդի թագավորական պալատի նմանությամբ շվեդ թագավորների նստավայրն իր ծանր համաչափ ծավալներով իր արտաքին տեսքի համար պարտական է բերնինևսկյան նախագծին՝ Պալացցո Բարբերինին։

Photographies by:
Holger.Ellgaard - CC BY-SA 3.0
Statistics: Position
2043
Statistics: Rank
62281

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
915367428Click/tap this sequence: 1714

Google street view

Where can you sleep near Ստոկհոլմի թագավորական պալատ ?

Booking.com
489.287 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 114 visits today.