Jantelagen ( Յանտեի օրենք )

Յանտեի օրենք (նորվ.՝ Janteloven), կարծրացած արտահայտություն, որը բնութագրում է սկանդինավյան մտածելակերպ։ Կանոնների ցանկը կազմել է գրող Ակսել Սանդեմուսեին՝ ներառելով դրանք «Փախչողը հատում է իր հետքը» վեպում, որը հրատարակվել է 1933 թվականին, համաձայն որի հասարակությունը չի ճանաչում իր անհատների իրավունքները։

Վեպի գործողությունները տեղի են ունենում հորինված Յանտե քաղաքում, որի բնակչությունը հիմնականում բանվորներ են, որոնց համար գլխավոր արժեքը սոցիալական հավասարությունն է։ Այն իրականացվում է չգրված կանոնների միջոցով, որոնց մեկի խախտումը բերում է հասարակական պարսավանքի։ Գրողը վկայում է, որ Յանտե քաղաքի նախատիպը եղել է նրա հարազատ քաղաք Նյուքեբինգը։

Destinations