Context of Իսրայել

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսրայել (այլ կիրառումներ)

Իսրայել (; եբրայերեն՝ יִשְׂרָאֵל‎, արաբ․՝ إِسْرَائِيل‎‎), պաշտոնապես՝ Իսրայելի Պետություն, պետություն Միջին Արևելքում, որը տեղակայված է Միջերկրական ծովի հարավարևելյան և Կարմիր ծովի հյուսիսային ափին։ Հյուսիսում ցամաքային սահման ունի Լիբանանի հետ, հյուսիս-արևելքում՝ Սիրիայի հետ, արևելքում՝ Հորդանանի հետ, Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի հետ արևելքից և արևմուտքից և, համապատասխանաբար, հարավ-արևմուտքում սահմանակից է Եգիպտոսի հետ։ Երկիրը, չնայած իր փոքր տարածքի, ունի աշխարհագրական բազում առանձնահատկություններ։ Իսրայելի տնտեսական և տեխնոլոգիական կենտրոնը Թել Ավիվն է, մինչդեռ երկրի կառավարության նստավայրը և հռչակված մայրաքաղաքը Երուսաղեմն է, չնայած նրան, որ մինչև ԱՄՆ–ում նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գլուխ գալը՝ Իսրայել պետության գերագույն իշխանությունը Երուսաղեմի նկատմամբ ճանաչված չ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսրայել (այլ կիրառումներ)

Իսրայել (; եբրայերեն՝ יִשְׂרָאֵל‎, արաբ․՝ إِسْرَائِيل‎‎), պաշտոնապես՝ Իսրայելի Պետություն, պետություն Միջին Արևելքում, որը տեղակայված է Միջերկրական ծովի հարավարևելյան և Կարմիր ծովի հյուսիսային ափին։ Հյուսիսում ցամաքային սահման ունի Լիբանանի հետ, հյուսիս-արևելքում՝ Սիրիայի հետ, արևելքում՝ Հորդանանի հետ, Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի հետ արևելքից և արևմուտքից և, համապատասխանաբար, հարավ-արևմուտքում սահմանակից է Եգիպտոսի հետ։ Երկիրը, չնայած իր փոքր տարածքի, ունի աշխարհագրական բազում առանձնահատկություններ։ Իսրայելի տնտեսական և տեխնոլոգիական կենտրոնը Թել Ավիվն է, մինչդեռ երկրի կառավարության նստավայրը և հռչակված մայրաքաղաքը Երուսաղեմն է, չնայած նրան, որ մինչև ԱՄՆ–ում նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գլուխ գալը՝ Իսրայել պետության գերագույն իշխանությունը Երուսաղեմի նկատմամբ ճանաչված չէր միջազգային հանրության զգալի մասի կողմից։: Իրավիճակը փոխվեց 2017 թվականին։ ԱՄՆ քառասունհինգերորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2017 թվականի դեկտեմբերին Երուսաղեմը՝ վերստին Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և կարճ ժամանակ անց ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու որոշման ընդունումը փոխեց այս հարցի վերաբերյալ գրեթե յոթանասուն տարի տևած անորոշ իրավիճակը։ Ընդ որում, ԱՄՆ–ի նախագահի այս քայլի դեմ ամենաշատը բողոքողներից են եղել Թուրքիան և Ռուսաստանը։ Չնայած Թուրքիայի և մյուս հակաամերիկյան ու հակաիսրայելական ուժերի բողոքներին, ԱՄՆ–ն 2018թ․ մայիսի 14–ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, իր դեսպանատունը Թել–Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ։

Իսրայելի և Հուդայի թագավորությունները սկզիբ են առել երկաթի դարի ժամանակաշրջանից։ Նեո-ասորական կայսրությունը մ.թ.ա. 720 թվականին պարտության է մատնել Իսրայելին։ Հուդան հետագայում նվաճել է բաբելոնյան, պարսկական և հելլենիստական կայսրությունները, որոնք շարունակեցին գոյություն ունենալ որպես հրեական ինքնավար մարզեր։

More about Իսրայել

Basic information
Population, Area & Driving side
  • Population 9840000
  • Տարածք 20770
  • Driving side right

Phrasebook

Բարեւ Ձեզ
שלום
Աշխարհ
עוֹלָם
Բարեւ աշխարհ
שלום עולם
Շնորհակալություն
תודה
Ցտեսություն
הֱיה שלום
Այո՛
כן
Ոչ
לא
Ինչպես ես?
מה שלומך?
Լավ Շնորհակալություն
טוב תודה
Ինչ արժե?
כמה זה?
Զրո
אֶפֶס
Մեկը
אחד

Where can you sleep near Իսրայել ?

Booking.com
487.421 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 47 visits today.