כיפה (יהדות) ( Կիպա )
Կիպա ( գրվում է նաև kippa, kipah, հոգնակի՝ כִּיפּוֹת kippot; իդիշ՝ קאפל koppel կամ יאַרמולקע) կամ երմոլկա (yarmulke ), տղամարդու հրեական ավանդկան գլխարկ։ Դալյայի բառարանում- երմոլկա - «թեթև գլխարկ գլխին , առանց որևէ ավելորդությունների, այնպես ինչպես կարվում է հրեաների կողմից» : «Կրոն» հանրագիտարանում կիպան` «գլխարկ՝ բարեպաշտ հրեայի համար, որը խորհրդանշում է համեստություն, խոնարհություն և ակնածանք Տիրոջ առջև ։ Իրենից ներկայացնում է փոքր , կլոր գլխարկ (գործված կամ կտորից կարված) ,որը ծածկում է գլխի վերնամասը » ։ Կարող են կրել առանձին , կամ գլխարկի վրայից ։ Երմոլկան երբեմն մազակալով ամրացնում են մազերին։