Context of Կիպրոս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)

Կիպրոս (հուն․՝ Κύπρος, պաշտոնապես՝ Կիպրոսի Հանրապետություն, մայրաքաղաքը` Նիկոսիա (հուն․՝ Κυπριακή Δημοκρατία), կղզի պետություն Արևելյան Միջերկրականում և երրորդ խոշորագույն ու երրորդ ամենաբնակեցված կղզին Միջերկրական ծովում, որը տեղակայված է Թուրքիայի հարավում, Սիրիայի և Լիբանանի արևմուտքում, Իսրայելի ու Պաղեստինի հյուիսի արևմուտքում, Եգիպտոսի հյուսիսում և Հունաստանի հարավ արևելքում։

Կղզում մարդու գործունեության մասին առաջին վկայությունները թվագրվում են մ.թ.ա. 10-րդ հազարամյակին։ Այս ժամանակաշրջանի հնագիտական պեղումները ներառում են լավ պահպանված Նոր քարի դարի Խիրոկիտիա գյուղը, բացի այդ Կիպրոսում է գտնվել աշխարհի ամենահին ջրային պարիսպները։ Կիպրոսը բնակեցրել են Միկենյան հույները երկու ալիքով մ.թ.ա. երկրորդ հազարմյակում։ Որպես մարտավարական տարածք Միջին Արևելքում, Կիպրոսը հաճա...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)

Կիպրոս (հուն․՝ Κύπρος, պաշտոնապես՝ Կիպրոսի Հանրապետություն, մայրաքաղաքը` Նիկոսիա (հուն․՝ Κυπριακή Δημοκρατία), կղզի պետություն Արևելյան Միջերկրականում և երրորդ խոշորագույն ու երրորդ ամենաբնակեցված կղզին Միջերկրական ծովում, որը տեղակայված է Թուրքիայի հարավում, Սիրիայի և Լիբանանի արևմուտքում, Իսրայելի ու Պաղեստինի հյուիսի արևմուտքում, Եգիպտոսի հյուսիսում և Հունաստանի հարավ արևելքում։

Կղզում մարդու գործունեության մասին առաջին վկայությունները թվագրվում են մ.թ.ա. 10-րդ հազարամյակին։ Այս ժամանակաշրջանի հնագիտական պեղումները ներառում են լավ պահպանված Նոր քարի դարի Խիրոկիտիա գյուղը, բացի այդ Կիպրոսում է գտնվել աշխարհի ամենահին ջրային պարիսպները։ Կիպրոսը բնակեցրել են Միկենյան հույները երկու ալիքով մ.թ.ա. երկրորդ հազարմյակում։ Որպես մարտավարական տարածք Միջին Արևելքում, Կիպրոսը հաճախակի նվաճել են գերտերությունները, ներառյալ Նեոասորական թագավորությունը, եգիպտացիները և պարսիկները, որոնցից կղզին նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 333 թվականին։ Հետագայում կղզին նվաճել են Պտղոմեոսների Եգիպտոսը, Հռոմեական կայսրությունը, Բյուզանդական կայսրությունը, արաբական խալիֆայությունները կարճ ժամանակով, ֆրանսիական Լուսինյանները ու Վենետիկի հանրապետությունը, որին հաջորդել է երեք դար օսմանյան տիրապետությունը 1571-ից 1878 թվականներին (դե յուրը մինչև 1914 թվականը)։

Կիպրոսը դրվեց Միացյալ թագավորության կառավարման տակ 1878 թվականին և պաշտոնապես կցվեց Միացյալ Թագավորությանը 1914 թվականին։ Քանի որ Կիպրոսի բնակչության 18%-ը թուրքեր էին, առիթ եղավ Թուրքիային մասնատել Կիպրոսը և ստեղծել թուրքական պետություն 1950-ական թվականներին։ Թուրք առաջնորդները երկար ժամանակ փորձում էին բռնակցել Թուրքիային Կիպրոսը, քանի որ կարծում էին, որ կղզին Անատոլիայի մասն է, մինչդեռ 19-րդ դարից կղզու բնակչության մեծ մասը Հույն կիպրացիներն էին, որոնք դավանում էին Ուղղափառ եկեղեցուն և ձգտում էին միանալ Հունաստանին 1950-ական թվականներին։ Երկարատև պայքարից հետո Կիպրոսը ստացավ անկախություն 1960 թվականին։ Կիպրոսի 1963-64 թվականների ճգնաժամը բերեց բախումների հույն կիպրացիների և թուրք կիպրացիների միջև և ավելի քան 25.000 թուրք կիպրացի մեկուսացվեց, որից հետո վերջ դրվեց հանրապետությունում թուրք կիպրացիների մասնակցությանը։ 1974 թվականի հուլիսի 15-ին հույն կիպրացի ազգայնականները կազմակերպեցին ռազմական հեղաշջրում և Հունաստանի ռազմական տարրերի օգնությամբ էնոզիս-ի փորձ արվեց։ Սա հրահրեց Թուրքերի ներխուժումը Կիպրոս հուլիսի 20-ին, որից հետո օկուպացվեց Հյուսիսային Կիպրոսը, որտեղի 150.000 հույն կիպրացու փոխարեն բնակեցվեցին 50.000 թուրք կիպրացի։ 1983 թվականին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, որը չճանաչեց միջազգային հանրությունը բացառությամբ Թուրքիայի։ Այս իրադարձություններին հաջորդեց լարված քաղաքական իրավիճակ, որը հայտնի է որպես Կիպրոսի հիմնախնդիր։

Կիպրոսի հանրապետությունը ունի դե յուրե ինքնիշխան է ամբողջ կղզում, ներառյալ տարածքային ջրերը և բացառիկ տնտեսական գոտին, բացառությամբ Ակրոտիրի և Դեկելիա ռազմաբազան, որը մնում է Միացյալ Թագավորության վերահսկողության ներքո համաձայն Լոնդոն-Ցյուրիխ համաձայնագրերի։ Այնուամենայնիվ Կիպրոսի հանրապետությունը դե ֆակտո բաժանված է երկու հիմնական մասերի, կղզու հարավային մասը գտնվում է հանրապետության վերահսկողության ներքո և կազմում է կղզու 59%-ը և հյուսիսը` կառավարում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը կազմում է կղզու մոտ 36%-ը։ Մյուս 4%-ը ՄԱԿ-ի բուֆերային գոտին է։ Միջազգային հանրությունը համարում է, որ կղզու հյուսիսը օկուպացրել են թուրքական զորքերը։ Օկուպացիան համարվում է անօրինական համաձայն միջազգային իրավունքի և դասվում է ԵՄ անօրինական օկուպացված տարածքների շարքին երբ Կիպրոսը դարձավ Եվրոպական միության անդամ։

Կիպրոսը Միջերկրական ծովի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից է։ Զարգացած բարձր շահութաբերությամբ տնտեսությամբ և շատ բարձր Մարդկության զարգացման ինդեքսով, Կիպրոսի հանրապետությունը Ազգերի համագործակցության անդամ է 1961 թվականին և եղել է Չմիացած երկրների շարժման անդամ մինչև Եվրոպական միության անդամ դառնալը 2004 թվականի մայիսի 1-ին։ 2008 թվականի հունվարի 1-ին Կիպորսի հանրապետությունը միացավ Եվրագոտուն։

More about Կիպրոս

Basic information
  • Currency Եվրո
  • Calling code +357
  • Internet domain .cy
  • Mains voltage 240V/50Hz
  • Democracy index 7.56
Population, Area & Driving side
  • Population 1344976
  • Տարածք 9242
  • Driving side left

Where can you sleep near Կիպրոս ?

Booking.com
9.004.766 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.105 visits today.