מצדה
( Մասադա (ամրոց) )Մ. թ. ա. 66 թվականին Մասադան գրավում են ապստամբ զելոտները` ոչնչացնելով այնտեղ գտնվող հռոմեական կայազորը։ Մ. թ. ա. 67 թվականին Մասադայում բնակություն հաստատեցին հռոմեացիների դեմ ապստամբությունը ղեկավարած արմատական կողմի ներկայացուցիչները` սիկարիները, որն էլ հանգեցրեց երկարատև Հուդայական պատերազմի։ Մ. թ. ա. 66 թվականին հռոմեական լեգիոնների կողմից Երուսաղեմը գրավելուց հետո Մասադան մնում է ապստամբների վերջին պատվարը։ Ամրոցի պաշտպանների թիվը հազիվ հասնում էր հազար մարդու, ներառյալ կանայք և երեխաները, բայց նրանք պահեցին Մասադան ևս երեք տարի։ Շուրջ 9000 ստրուկներ ճանապարհ էին կառուցում և հող էին կրում ամրոցի շուջը պաշարման հողապատնեշ և պարսպակործան մեքենաների համար հարթակ կառուցելու նպատակով։ Երբ հռոմեացիներին հաջողվեց հրկիզել սիկարիների կողմից փայտե գերաններից կառուցված լրացուցիչ ներքին պաշտպանական պատը, Մասադայի ճակատագիրն արդեն վճռված էր։
Հովսեփոս Փլավիոսի գրքի համաձայն՝ նիսանի 15-ի գիշերը (Պահքի տոնի առաջին օրը) Էլազար բեն Յաիրը հրեաների առաջ կրակոտ ճառ արտասանեց և նրանց կոչ արեց նախընտրել զոհվել ազատ քաղաքացի, քան ենթարկվել տանջալից և ամոթալի ստրկության (հատված Մասադայի անկման գիշերը Էլիզար բեն Յաիրի ճառից (Իոսիֆ Ֆլավիա, Հուդայական պատերազմ, VII, 320—336)):
Իր նկարագրությունում Հովսեփոս Փլավիոսը հիմնվում է երկու կանանց պատմածի վրա, որոնք պատսպարվել էին քարայրում հինգ երեխաների հետ և պատմել էին հռոմեացիներին, թե ինչպես են տղամարդիկ սպանել իրենց կանանց ու երեխաներին, այնուհետև վիճակահանությամբ միմյանց։
960 պաշարվածներից վերջինն այրեց ամրոցը և ինքնասպանություն գործեց։ Այսպիսով ոչնչացվեց հրեական դիմադրության վերջին օջախը։ Մասադայի տարածքում տեղակայվեց հռոմեական լեգիոնը։
Հրեական և հռոմեական պատմական քրոնիկների համադրումը, ինչպես նաև ամրոցի տարածքում հայտնաբերված հնագիտական գտածոները, այդ թվում վիճակահանությամբ նրանց կամքի վերջին 10 կատարողների անուններով քարե վահանակը ուղղակիորեն վկայում են այդ մասին[1][2]։
Ամրոցի ավերակներն առաջին անգամ հայտնաբերվել են 1862 թվականին։ Հիմնական պեղումները կատարվել են 1963-1965 թվականներին։ 1971 թվականից Մասադայում գործում է ճոպանուղի, որը ժայռի ստորոտը միացնում է նրա գագաթի հետ։ Ժայռերի արևելյան կողմից ամրոցի դարպասներ կարելի է բարձրանալ նաև ոտքով «օձի արահետով»։
↑ Путеводитель по Израилю. Масада ↑ Крепость Масада
Ավելացնել նոր մեկնաբանություն