ראש השנה ( Ամանորն Իսրայելում )
Ռոշ Հաշանա (եբրայերեն՝ רֹאשׁ הַשָּׁנָה, բառացիորեն՝ «տարվա գլուխ»), հրեական Նոր տարի, որը տոնում են երկու օր անընդմեջ՝ աշնանային տիշրեյ ամսվա նորալուսնին, ըստ հրեական տոմարի (ընկնում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին)։ Այդ օրվանից սկսվում է նոր հրեական տարվա հաշվարկը։
Թանահում տարվա առաջին ամիսը համարվում է գարնանային ավիվ ամիսը, որը հետագայում անվանվում է նիսան, երբ հրեաները դուրս են գալիս Եգիպտոսից։ Յոթերորդ՝ տիշրեյ, ամսվա առաջին օրվա տոնը անվանվում է «սրբազան հավաքի» օր, երբ սահմանված է չաշխատել, փչել շոֆար և կատարել զոհաբերություններ։
Ռոշ Խա Շանան և Յոմ Կիպուրը դասվում են հրեական ամենակարևոր տոնակատարությունների շարքին։