Context of Բրետան (պատմական մարզ)

Բրետան (ֆր.՝ Bretagne, բրետոներեն՝ Breizh), պատմական շրջան Ֆրանսիայիում, հյուսիս-արևմուտքում զբաղեցնում է համանուն թերակղզին։ Հայտնի է որպես Գալլիայի մի մաս՝ Արմորիկա անվամբ, ուշ հռոմեական և վաղ միջնադարի ժամանակաշրջանում այն դարձել է Բրիտանական կղզիներից կելտական ​​համայնքների վերաբնակեցման վայր։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ կազմավորվել են բրետոնացիները, որոնց լեզուն՝ բրետոներենը, պատկանում է կելտական ​​լեզուների բրիտոնյան ենթախմբին։

Այս պատմական տարածքի մեծ մասը զբաղեցնում է Բրետանի վարչական շրջանը, բայց նրա տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը (Ատլանտյան Լուար դեպարտամենտ՝ հինավուրց Նանտ մայրաքաղաքով) 1941 թվականից ի վեր գտնվում է Լուարի երկրի մեջ։ 2010 թվականին պատմական Բրետանիի սահմաններում բնակվել է 4,48 միլիոն մարդ։ Նրա ամենամեծ քաղաքներն են Նանտը, Ռենը և Բրեստը։

More about Բրետան (պատմական մարզ)

Basic information
  • Internet domain .bzh
Population, Area & Driving side
  • Population 4687381
  • Տարածք 34022

Where can you sleep near Բրետան (պատմական մարզ) ?

Booking.com
487.349 visits in total, 9.186 Points of interest, 404 Destinations, 34 visits today.