Մոն Սեն Միշել (ֆր.՝ Mont Saint-Michel, նորմանդ. Mont Saint Miché՝ Սուրբ Միքայելի լեռ), կղզի-ամրոցի վերածված ոչ մեծ ժայռոտ մակընթացային կղզի Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։

Կղզին ծովախորշի գրանիտային երեք գոյացություններից՝ Մոն Սեն Միշելից, Տոմբլենից և Մոն Դոլից, միակ բնակելին է։ Քաղաքը կղզու վրա գոյություն ունի 709 թվականից։ Ներկայումս այստեղ ապրում է մի քանի տասնյակ մարդ։ 1879 թվականից կղզին մայր ցամաքի հետ կապված է ամբարտակով։ Այս բնական պատմական համալիրը համարվում է Ֆրանսիայի ամենահայտնի և հաճախելի վայրերից մեկը։ 1874 թվականին Մոն Սեն Միշելը հայտարարվել է պատմական հուշարձան, իսկ 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Կղզին Փարիզից 285 կմ հեռավորության վրա է։ Աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներին գրավում է աբբայության և նրան շրջապատող գյուղի տեսքը ժայռի վրա, նաև Եվրոպայի համար յուրահատուկ մակընթացությունն ու տեղատվությունը։

Համալիր այցելող զբոսաշրջիկներ...Կարդալ ավելին

Համալիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասնում է տարեկան 1,5-1,8 (ըստ որոշ տվյալների` մինչև 3,5) միլիոնի, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին աբբայություն է այցելում մոտ 650 հազար մարդ։

Պատմություն
 
Հրեշտակապետ Միքայելի պայքարը վիշապի հետ, 15-րդ դարի սկիզբ

Մինչև 12-րդ դարում առաջին պաշտամունքային շինության կառուցումը կղզին կոչվում էր Գերեզմանի սար (ֆր.՝ Mont Tombe)։ Համաձայն Ոսկե լեգենդի 708 թվականին Հրեշտակապետ Միքայելը այստեղ հանձնարարել է Արանշի եպիսկոպոսին ֆր.՝ Aubert d'Avranches կառուցել եկեղեցի։ Երեք անգամ դրախտի դարպասի պահապանները հայտնվել են եպիսկոպոսին, քանի որ նա կասկածում էր, թե արդյոք ճի՞շտ է մեկնաբանում երազները։ Միայն, ըստ մեկ վարկածի, Միքայել հրեշտակապետի նրա գլխին գավազանով հարվածելուց կամ ըստ մեկ այլ վարկածի՝ թրով սքեմը վառելուց հետ, Օբերը հրամայում է սկսել եկեղեցու շինարարությունը[1]։ Ավրանշում, որպես մասունք պահվում է եպիսկոպոսի գանգը գավազանի հարվածից առաջացած կլոր անցքով[1].

Սուրբ Միքայելի պաշտամունքը ծագել է 5-րդ դարում Իտալիայում, որտեղ նա առաջին անգամ հայտնվել է Մոնտե Գարգանո լեռնազանգվածում գտնվող, Մոնտե Սանտ Անջելո քաղաքի մոտակա քարանձավում։ Ըստ ավանդության Օբերը Իտալիա է ուղարկում դեսպանների, որ նոր կառուցվող եկեղեցու համար սուրբ իրեր գնեն, նրանք վերադառնալով տեսնում են, որ ծովը առանձնացրել է կղզին ցամաքից։

Ըստ ավանդության հրեշտակապետի ցուցմունքով եկեղեցին կառուցվել է այն քարանձավի ձևով, որտեղ կայացել է սուրբ Միխայիլի հայտնությունը։ Այս վարկածի մասին են վկայում երկու աղոթագրքեր, որոնք վերագրվում են 6-րդ դարի և հայտնաբերվել են լեռան վրա՝ պեղումների ժամանակ։ Ըստ այդ ավանդության սուրբ Միքայելի օրը ջուրը ծովախորշում ետ է քաշվում և հնարավորություն տալիս մարդկանց կղզի գալ[2]

Ծառայություն աբբայությունում
↑ 1,0 1,1 Werner Schäfke — Normandie. Köln. DuMont Verlag. 1997 — ISBN 3-7701-3794-9 Казель Р., Ратхофер И. Роскошный часослов герцога Беррийского. — М., 2002. с. 188 — ISBN 5-7793-0495-5.
Photographies by:
User Gjm130 on en.wikipedia - CC BY-SA 3.0
User:Fabos~commonswiki - Public domain
Uwe Küchler - CC BY-SA 3.0
Statistics: Position
21
Statistics: Rank
3101418

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
367581294Click/tap this sequence: 7921

Google street view

Videos

Where can you sleep near Մոն Սեն Միշել ?

Booking.com
489.311 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 138 visits today.