Context of Փարիզ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարիզ (այլ կիրառումներ)

Փարիզ (ֆր.՝ Paris, Պաղի), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Բնակչությունը՝ 2 165 423 մարդ (հունվարի 1, 2019)։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Տարածք՝ 105,4 կմ2։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, 12-րդ դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ 18-րդ դարը։ Այսօր Փարիզը բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։

Փարիզն իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերու...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարիզ (այլ կիրառումներ)

Փարիզ (ֆր.՝ Paris, Պաղի), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Բնակչությունը՝ 2 165 423 մարդ (հունվարի 1, 2019)։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Տարածք՝ 105,4 կմ2։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, 12-րդ դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ 18-րդ դարը։ Այսօր Փարիզը բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։

Փարիզն իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերության մեկ քառորդը, 2010 թվականին € 572.4 բիլիոն արդյունքով և ՀՆԱ ցուցանիշով աշխարհի քաղաքներից առաջատարն է։ Փարիզը և տարածաշրջանը զբոսաշրջության ցուցանիշով նույնպես աշխարհում առաջինն է։ Փարիզում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության չորս օբյեկտներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։

Where can you sleep near Փարիզ ?

Booking.com
487.374 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 7 visits today.