Saint-Malo

( Սեն Մալո )

Սեն Մալո (ֆր.՝ Saint-Malo, բրետոներեն՝ Sant-Maloù), նավահանգստային քաղաք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան տարածաշրջանի Իլ և Վիլեն դեպարտամենտում, Լա Մանշի ափին, Ռանսի գետաբերանի մոտ, Փարիզից՝ 404, Ռենից՝ 75 կիլոմետր հեռավորության վրա։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 45.201: Գրավիչ է զբոսաշրջիկների համար, և տաք տարեշրջանում բնակչության թիվը հասնում է 200 հազարի։

Պատմություն

6-րդ դարում ուելսցի վանական Մաքլոն (Մալոն) այստեղ վանք է հիմնել, որի շուրջն ստեղծվել է մի ոչ մեծ բնակավայր։ 12-րդ դարում այն ստացել է քաղաքի կարգավիճակ և որոշակի արտոնություններ։ 1144–1790 թվականներին եղել է եպիսկոպոսական նստավայր, մի քանի հարյուրամյակ՝ նաև ծովահենային հայտնի որջ՝ բավականին ազդու ամրություններով։ Առևտրական կարևոր կենտրոն է դարձել։ Երկար տարիներ կռվախնձոր էր Ֆրանսիայի արքաների և Բրետոնի իշխանների համար (վերջիններիս թիկունքին կանգնած էր Մեծ Բրիտանիան)։ 1491 թվականին միացվել է Ֆրանսիային։ Նոր աշխարհի՝ Ամերիկայի մի շարք հետազոտողներ, այդ թվում՝ Կանադայի անվանի ուսումնասիրող Ժակ Կարտիեն, այս ծովափնյա քաղաքում են ծնվել ու մեծացել, փորձ ձեռք բերել[1]։ 18-րդ դարի կեսերից Սեն Մալոյի դերն սկսել է նվազել՝ կապված մերձակա, ավելի խոշոր մի նավահանգստի՝ Լորյանի կառուցման հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ դաշնակիցների զորքերի Եվրոպա ափհանման ժամանակաշրջանում, քաղաքը գրեթե հիմնովին ավերվել է,ետպատերազմյան շրջանում կարճ ժամանակամիջոցում, արագ թափով վերակառուցվել;

|tytuł = Biographie – CARTIER, JACQUES (1491-1557) – Volume I (1000-1700) – Dictionnaire biographique du Canada |data dostępu = 2018-11-10 |url = http://www.biographi.ca/fr/bio.php?BioId=34229}}
Photographies by:
Statistics: Position
1405
Statistics: Rank
185822

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
894613752Click/tap this sequence: 2551
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սեն Մալո ?

Booking.com

What can you do near Սեն Մալո ?

9.011.922 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 5.691 visits today.