Context of Ուելս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուելս (այլ կիրառումներ)

Ուելսը (վալլերեն՝ Cymru, կարդ. ˈkəmrɨ, անգլերեն՝ Wales) Միացյալ Թագավորության չորս կարևոր վարչա-դիվանագիտական մասերից մեկն է, անցյալում կելտական անկախ թագավորությունների խառնարան էր։ Զբաղեցնում է Ունլս թերակղզին և Անգլսի կղզին։ Ուելսը գտնվում է Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում, արևելքում սահմանակցում է անգլիական Չեշիր, Շրոփշիր, Հերեֆորդշիր և Գլոսթերշիր կոմսությունների հետ, մնացած երեք կողմերից շրջապատված է ծովով՝ հարավում դա Բրիսթոլյան ջրանցքն է (Սևերնի գետաբերանը), հարավ-արևմուտքում Սուրբ Գևորգի նեղուցն է, հյուսիսում և արևմուտքում Իռլանդական ծովն է, իսկ հյուսիս-արևելքում Դի գետի գետաբերանն է։

Where can you sleep near Ուելս ?

Booking.com
489.361 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 1 visits today.