Չիմբորասո

Չիմբորասո (tʃimboˈɾaso), հանգած ստրատոհրաբուխ Անդյան լեռների Արևմտյան Կորդիլերայի շրջանում։ Ենթադրվում է, որ վերջին ժայթքումը եղել է մ. թ. 550 թվականին։

6,263 մետր գագաթի բարձրությամբ այն Էկվադորի ամենաբարձր լեռն է։ Հասարակածին մոտ ամենաբարձր կետն է։ Չիմբորասոն ծովի մակարդակից աշխարհի ամենաբարձր լեռը չէ, բայց, գտնվելով հասարակածային ուռուցիկության վրա, այն երկրի կենտրոնից ամենահեռու կետն է։

Պատմություն

Մինչև 19-րդ համարվում էր, որ Չիմբորասոն Երկրի ամենաբարձր լեռն է՝ հաշված ծովի մակարդակից։ Այս համբավի պատճառով շատերը փորձել են հասնել լեռան գագաթը 17-18-րդ դարերում։

1746 թվականին հրաբուխը ուսումնասիրել են Ֆրանսիական գեոդեզիական առաքելության ժամանակ։ Խումբը փորձում էր որոշել Երկրի գնդաձևությունը։ Լապլանդիայում մեկ այլ խմբի հետ իրենց համատեղ աշխատաքները ցույց տվեին, որ Երկիրը էլիպսաձև է, ոչ թե գնդաձև։ Սակայն, նրանք չեն հասել Չիմբորասոյի գագաթին։

1802 թվականին Հարավային Ամերիկա իրենցարշի ժամանակ Ալեքսանդր Հումբոլդտը, Աիմե Բոնպլանդի և էկվադորցի Կարլոս Մոնտուդարի ուղեկցությամբ, փորձել են բարձրանալ լեռան գագաթ։

Լեռան իր նկարագրութնից կարելի է դատել, որ նրանք մինչև լեռնային հիվանդության պատճառով հետ դառնալը հասել են 5,875 մ բարձրության, որը նախկինում էկվադորցիների գրանցված արդյունքնեց ամենաբարձրն էր (Ինկերը շատ ավելի են բարձրացել)։ 1831 թվականին Ժան Բատիստ Բուսենգոն և Կոլոնել Հոլը նվաճել են նոր «ամենաբարձր կետ», մոտ 6,006 մ[1][2]։

1880 թվականի հունվարի 4–ին անգլիացի ալպինիստ Էդվարդ Ուիմպերը հասել է Չիմբորասոյի գագաթին[3]։ Ուիմպերի բարձրացած ուղին այժմ հայտնի է Ուիմպերի ուղի անվամբ։ Էդվարդ Ուիմպերը և իր իտալացի ուղեկցողներ Լուիս Կերլն ու Ժան–Անտոինե Կերելը առաջին եվրոպացիներն են, որոնք բարձրացել են 20,000 ֆուտից ավելի բարձր լեռ[4]։ Քանի որ շատ քննադատներ չէին հավատում, որ Ուիմպերը հասել է գագաթին, նա նույն թվականին կրկին բարձրացավ լեռան գագաթ՝ ընտրելով այլ ճանապարհ[5]։

Կաղապար:Cite newspaper The Times McCosh Frederick William James (1984)։ Boussingault: Chemist and Agriculturist։ Dordrecht: D. Reidel։ ISBN 90-277-1682-X  «Ascent Of Chimborazo»։ The Cornishman (92)։ ապրիլի 15, 1880։ էջ 3  «Fast Facts About Chimborazo»։ About.com։ Վերցված է 2014-04-23  Whymper Edward (1892)։ Travels Amongst the Great Andes of the Equator։ John Murray։ ISBN 1-904466-24-9 
Photographies by:
Statistics: Position
943
Statistics: Rank
117415

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
573491826Click/tap this sequence: 5733

Google street view

Where can you sleep near Չիմբորասո ?

Booking.com
490.110 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 76 visits today.