Կիտո (իսպ.՝ Quito ― Քիտո), Էկվադորի մայրաքաղաքը։ Գտնվում է Պիչինա հրաբխի հարավային լանջին, 2818 մ բարձրության վրա, Պանամերիկյան խճուղու վրա։
Գտնվում է ծովի մակերևույթից 9350 ոտնաչափ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքներից մեկն է, ավելի որոշակի՝ երկրորդը Լա Պասից հետո), ինչպես նաև՝ հասարակածին ամենամոտ գտնվողներից մեկը։
2008 թվականից Կիտոյում է գտնվում Հարավային Ամերիկայի ազգերի միության գլխավոր գրասենյակը։
Քաղաքի պատմական կենտրոնը ամենաընդարձակներից և ամենից լավ պահպանվածներից մեկն է Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում, և Կիտոն, լեհական Կրակով քաղաքի հետ մեկտեղ, 1978 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված առաջին քաղաքներից մեկն է եղել։ Կիտոյի կենտրոնական հրապարակը գտնվում է հասարակածից մոտավորապես 25 կիլոմետր հեռավորության վրա, ինքը՝ քաղաքը տարիների ընթացքում ձգվելով, գրեթե հասել է զրոյական հորիզոնականին։ Քաղաքում ստեղծվել են հասարակածին նվիրված հուշարձան ու թանգարան։
Ավելացնել նոր մեկնաբանություն