چهل‌ستون

( Չեհել Սոթուն )

Չեհել Սոթուն (պարսկերեն՝ چهل ستون` «Քառասուն սյուների պալատ»), պարսից շահ Աբաս II-ի պալատը Իրանի Սպահան քաղաքում։ XVII դարի պարսկական ճարտարապետության փայլուն նմուշներից։ Կազմում է "Պարսկական այգիներ" կառույցի մի մասը, որի հետ միասին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Տաղավարը կառուցվել է Աբբաս II-ի հրամանով` 1647 թ, որպես հանգստի վայր։ XVII դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեն իր նոթագրություններում բազմիցս նշել է այստեղ անցկացված հանդիսավոր ընդունելությունների մասին։ Ներկայումս այստեղ տեղակայված է հնագիտական թանգարանի ցուցահանդեսը, որում ներկայացված են կերամիկայից հնագույն նմուշներ և գորգեր։

Պալատը ունի 58 մ երկարությոն և 37 մ լայնություն։ Այն տեղակայված է այգու մեջտեղում, որի տարածքը սկզբում կազմում էր 7 հեկտար։ Պալատի գեղեցիկ ճակատն իրենից ներկայացնում է պատշգամբասրահ, որի տանիքը հենված է 20 բարակ ութանկյուն սյուների վրա (3 շարք, յուրաքանչյուրում 6 սյուն և ևս երկուսը`կամարը պահելու համար). Այս 1...Կարդալ ավելին

Չեհել Սոթուն (պարսկերեն՝ چهل ستون` «Քառասուն սյուների պալատ»), պարսից շահ Աբաս II-ի պալատը Իրանի Սպահան քաղաքում։ XVII դարի պարսկական ճարտարապետության փայլուն նմուշներից։ Կազմում է "Պարսկական այգիներ" կառույցի մի մասը, որի հետ միասին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Տաղավարը կառուցվել է Աբբաս II-ի հրամանով` 1647 թ, որպես հանգստի վայր։ XVII դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեն իր նոթագրություններում բազմիցս նշել է այստեղ անցկացված հանդիսավոր ընդունելությունների մասին։ Ներկայումս այստեղ տեղակայված է հնագիտական թանգարանի ցուցահանդեսը, որում ներկայացված են կերամիկայից հնագույն նմուշներ և գորգեր։

Պալատը ունի 58 մ երկարությոն և 37 մ լայնություն։ Այն տեղակայված է այգու մեջտեղում, որի տարածքը սկզբում կազմում էր 7 հեկտար։ Պալատի գեղեցիկ ճակատն իրենից ներկայացնում է պատշգամբասրահ, որի տանիքը հենված է 20 բարակ ութանկյուն սյուների վրա (3 շարք, յուրաքանչյուրում 6 սյուն և ևս երկուսը`կամարը պահելու համար). Այս 13 մետրանոց սյուները պատրաստվել են Մայրենու ամբողջական բներից։ Կենտրոնական չորս սյուները հենված են քարե հիմքերի վրա, որոնց վրա փորագրված են առյուծներ։ 1707 թ հրդեհից հետո, վերականգնման ընթացքում սյուները պատվել են հայելային խճանկարով։

Պալատի առջևում տեղակայված է քառակուսի լճակ։ Լճում արտացոլվող 20 սյուները ջրում արտացոլանքի մեջ կարծես կրկնակի լինեն և «40 սյուների պալատ» անունը եկել է հենց այդտեղից։

Պալատի սրահները զարդարված են Սեֆյանների ժամանակաշրջանի մասին պատմող որմնանկարներով, որոնցում երևում է եվրոպական ու հնդկական ազդեցությունը։ Պալատի կենտրոնական մասում տեղակայված է Աբբաս II-ի ընդունելությունների սրահը։ Սրահի պատերն ու առաստաղը զարդարված են կապույտ, կարմիր, զմրուխտե-կանաչ և ոսկեգույն տոներով արված նախշերով։ Պալատի զարդարանքի մեջ օգտագործվել է մի քանի կիլոգրամ ոսկի։ Ժամանակին պալատը զարդարում էին նաև կերամիկական պաննոներ, որտեղ պատկեված էին պատմական իրադարձություններ։ Սակայն հետագայում դրանք ցրվեցին ողջ աշխարհում և այսօր դրանցից շատերը պահվում են եվրոպական թանգարաններում։

Photographies by:
Arad - CC BY-SA 3.0
Statistics: Position
1117
Statistics: Rank
224331

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
612548379Click/tap this sequence: 9181
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Չեհել Սոթուն ?

Booking.com

What can you do near Չեհել Սոթուն ?

8.736.153 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 9.046 visits today.