سیوسهپل
( Սիոսեփոլ )Սիոսեփոլ (պարսկերեն սիոսե՝ «եռեսուներեք» և փոլ՝ «կարմուրջ» բառերից), Ալլահվերդի խանի կամուրջ, կամ Ջուղայի կամուրջ, Զայանդեռուդ գետի վրա։ Սպահանի տասնմեկ կամուրջներից ամենաերկարն է։ Կառուցվել է 1599-1602 թվականներին՝ Սեֆյան հինգերորդ արքա Շահ Աբաս Մեծի կամ Առաջինի օրոք։ Կամուրջը կազմում է Սպահանի կենտրոնական փողոցի՝ Չահարբաղի շարունակությունը և քաղաքը կապում է հայկական Նոր Ջուղա թաղամասի հետ։ Երկարությունը մոտ 297.76 մետր է, լայնությունը՝ 13.75 մետր։ Կամուրջն ունի երկու հարկ. վերևի հարկը կառուցված է աղյուսից, ներքևինը՝ քարից։ Սիոսեփոլը ծառայում է նաև որպես զբոսավայր։ Ամառվա ամիսներին, երբ գետի ջուրը նվազում է, կամրջի առաջին հարկը դառնում է մարդկանց հանգստի վայր, այնտեղ բացվում է թեյատուն։ Իսկ երբ ջուրը բարձրանում է, նույն դերն են կատարում կամրջի երկրորդ հարկի օթյակները, որոնք գտնվում են կամրջի երկու կողմերում։
Ավելացնել նոր մեկնաբանություն