کلیسای وانک

( Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա) )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ վանք (այլ կիրառումներ)

Սուրբ Ամենափրկիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Կառուցվել է 1655 թվականին՝ շահ Աբբաս II Սեֆիի ժամանակ։

Պատմություն

Վանքի նոր շենքը կառուցվել է ինը տարում՝ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի և ժողովրդի օժանդակությամբ։ Եկեղեցու խորանի տակ թաղված են Խաչատուր Կեսարացին, ով հիմնադրեց Իրանում առաջին տպարանը, և Դավիթ Առաջնորդը, որի ժամանակ վերակառուցվել է վանքի մայր տաճարը։ Վանքի պատերի հախճասալերը տեղադրվել են 1710-1716 թվականներին։ Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու, 1702 թվականին կառուցած զանգակատունն է իր չորս զանգերով։ Եկեղեցու մուտքի դռան մոտ, խորանարդաձև բարձր շինության վրա, չորս կողմից տեղադրված է ժամացոյց։ Այն նվիրվել է եկեղեցուն 1930 թվականին։ Այստեղ պահվում են նորջուղայեցիների թանկարժեք իրերը, որոնք իրենց հետ բերել էին Եվրոպայից, ցուցադրվեցին թանգարանում։

Վանքի ներսի պատերին պատկերված են դրվագներ սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։ Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից[1]։

«Լուսիկ Ավագյան, Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին։ Վերցված է 2019 թ․ ապրիլի 18 
Photographies by:
Diego Delso - CC BY-SA 4.0
Statistics: Position
3443
Statistics: Rank
95974

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
316782459Click/tap this sequence: 4919
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա) ?

Booking.com

What can you do near Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա) ?

8.849.924 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 349 visits today.