ابیانه

( Աբյանե )

Աբյանե (պարսկերեն՝ ابيانه), գյուղ Բարզրուդ գյուղական շրջանում։ Գտնվում է Սպահանի նահանգի Նաթանզի մարզի կենտրոնական շրջանում։ Ըստ 2006 թվականի մարդահամարի այստեղ կա 160 ընտանիք 350 բնակչությամբ։

Առանձնանալով իր յուրահատուկ կարմրավուն գույնով, գյուղն Իրանում ամենահներից է՝ գրավելով բազմաթիվ տեղացիների և զբոսաշրջիկների ամբողջ տարվա ընթացքում, հատկապես ավանդական տոների և արարողությունների ժամանակ։

Աբյանացի կանայք սովորաբար կրում են սպիտակ, երկար, գունավոր նախշերով շալ (ծածկելով ուսերն ու իրանը), և ծնկից ներքև շրջազգեստ։ Աբայնացիները շարունակաբար պահպանում են այս ավանդական հագուստը։ Գյուղի վերևում գտնվում է Սասանյան դարաշրջանի ամրոցի ավերակները։

Աբյանացիների բարբառում դեռևս պահպանվել են միջին պարսկերենի՝ Սասանյան Պարսկաստանի լեզվի որոշ առանձնահատկություններ։

Աբյանեի հետազոտական կենտրոնի և Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության միջև կնքված պայմանագրով 2005 թվականից սկսած գյուղն առաջին անգամ ենթարկվում է հնա...Կարդալ ավելին

Աբյանե (պարսկերեն՝ ابيانه), գյուղ Բարզրուդ գյուղական շրջանում։ Գտնվում է Սպահանի նահանգի Նաթանզի մարզի կենտրոնական շրջանում։ Ըստ 2006 թվականի մարդահամարի այստեղ կա 160 ընտանիք 350 բնակչությամբ։

Առանձնանալով իր յուրահատուկ կարմրավուն գույնով, գյուղն Իրանում ամենահներից է՝ գրավելով բազմաթիվ տեղացիների և զբոսաշրջիկների ամբողջ տարվա ընթացքում, հատկապես ավանդական տոների և արարողությունների ժամանակ։

Աբյանացի կանայք սովորաբար կրում են սպիտակ, երկար, գունավոր նախշերով շալ (ծածկելով ուսերն ու իրանը), և ծնկից ներքև շրջազգեստ։ Աբայնացիները շարունակաբար պահպանում են այս ավանդական հագուստը։ Գյուղի վերևում գտնվում է Սասանյան դարաշրջանի ամրոցի ավերակները։

Աբյանացիների բարբառում դեռևս պահպանվել են միջին պարսկերենի՝ Սասանյան Պարսկաստանի լեզվի որոշ առանձնահատկություններ։

Աբյանեի հետազոտական կենտրոնի և Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության միջև կնքված պայմանագրով 2005 թվականից սկսած գյուղն առաջին անգամ ենթարկվում է հնագիտական պեղումների։

Photographies by:
Sororiali - CC BY-SA 4.0
Statistics: Position
3616
Statistics: Rank
31651

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
219487635Click/tap this sequence: 2561

Google street view

Where can you sleep near Աբյանե ?

Booking.com
489.106 visits in total, 9.195 Points of interest, 404 Destinations, 12 visits today.