Semmeringbahn

( Զեմերինգի երկաթուղի )

Զեմերինգի երկաթուղի (գերմ.՝ Semmeringbahn), աշխարհի առաջին լեռնային երկաթգիծը։ Երկաթգծի առավել հին հատվածը, որ ունի 42 կմ երկարություն, կառուցվել է 1848-1854 թվականներին և անցնում է Մյուրցուշլագ և Գլոգնից քաղաքների միջև գտնվող Զեմերինգի լեռնանցքով, որը բարձրլեռնային բարդ տեղանքում է գտնվում։ Հաշվի առնելով բարդ ռելիեֆը և բարձրության զգալի անկումները՝ Զեմերինգի երկաթուղին համարվում է 19-րդ դարի քաղաքացիական ինժեներիայի նշանակալի ձեռքբերում։ Ճանապարհը նախկինի պես համարվում է ավստրիական Հարավային երկաթուղու մի մասը։

Պատմություն

Զեմերինգի երկաթուղին կառուցվել է 1848-1854 թվականներին։ Շինարարությանը մասնակցել է մոտ 20.000 մարդ։ Նախագիծը մշակել է ճարտարապետ Կառլ Ռիթեր ֆոն Գեգան։ Ճանապարհն անցնում է ծովի մակարդակից 985 մ բարձրությունով։ Բարդ ռելիեֆով պայմանավորված՝ հարկ է եղել փորել 14 թունել, կառուցել 16 ուղանցույց, ընդ որում դրանցից մի քանիսը երկհարկ են։ Կառուցվել է նաև ավելի քան 100 քարե կամուրջ և 11 ոչ մեծ երկաթուղային կամրջակներ։ Ճանապարհի կայարանները և վարչական շինությունները մասամբ կառուցվել են թունելների փորման ընթացքում առաջացած հանքապարի մնացորդներով։

Ամբողջ ճանապարհի համար բարձրության տատանումը 460 մ է, իսկ ձգվածության 60 %-ի համար թեքվածքը կազմում է 20-25 %, ինչը համազոր է 40 մ ճանապարհին 1 մ բարձրացմանը։ Այսպիսի պայմանները բարդացրել են կառույցի շինարարությունը տեխնիկական տեսանկյունից, հաճախ նոր գործիքների ու տեխնիկայի կարիք է զգացվել։ Հատուկ այս ճանապարհի համար մշակվել է լոկոմոտիվի նոր կոնստրուկցիա, քանի որ ստանդարտ տեխնիկան մինչ օրս էլ չի բավարարում ոլորանների թեքվածքի մեծ աստիճանի և մեծ բարձրությունների պայմաններում։

Երկաթգիծն անցնում է լեռնային գողտրիկ տեղանքով։ Կառույցի շինարարության ժամանակ նախագծի հիմնական դրույթը եղել է «այգում բնապատկերի ստեղծումը», այսինքն՝ ճարտարագետը ցանկացել է ներդաշնակել տեխնիկան ու բնությունը։ Ճանապարհի գեղեցկությունը պայմանավորել է նրա երկարությամբ հանգստյան ենթակառուցվածքների զարգացումը։ Ներկայումս Զեմերինգը լեռնադահուկային հանգստի և բալնեոթերապիայի կենտրոն է։ Տեղանքը հայտնի է նաև որպես լեռնադահուկային մարզաձևի՝ աշխարհի առաջնությունների անցկացման վայր։

Զեմերինգի երկաթուղին 1998 թվականին հռչակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ № 785:

Photographies by:
Statistics: Position
326
Statistics: Rank
230394

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
296745138Click/tap this sequence: 3761

Google street view

Where can you sleep near Զեմերինգի երկաթուղի ?

Booking.com
489.445 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 83 visits today.