هرم خفرع

( Խեֆրենի բուրգ )

Խեֆրենի բուրգ (արաբ․՝ هرم خفرع‎‎ haram ḵafraʿ), ավելի ճիշտ Խաֆրի բուրգ, մեծությամբ երկրորդ Հին Եգիպտական բուրգը։ Գտնվում է Մեծ Սֆինքսի, ինչպես նաև Քեոփսի բուրգի և Միկերինի (Մենկաուրի) բուրգի մոտ՝ Գիզայի սարահարթում։ Կառուցված լինելով մ.թ.ա 26 դարի կեսերին և ունենալով 143,9 մ բարձրություն՝ անվանվել է Ուրթ-Խաֆրա («Մեծ Խաֆրա» կամ «Պաշտելի Խաֆրա»)։

Չնայած Խաֆրի բուրգը իր չափերով զիջում է իր հոր` Խուֆուի բուրգին, այնուամենայնիվ նրա դիրքը ավելի բարձր թմբի վրա և կտրուկ թեքությունը արժանի հակառակորդ են դարձնում Մեծ բուրգի համար։ Երկու մեծ սենյակները և երկու հատվող միջանցքները, որոնք տանում են դեպի հորիզոնական միջանցք, իրենցից ներկայացնում են Խուֆուի բուրգի համեմատ ավելի համեստ տարածք։ Գերեզմանատունը, որը գտնվում է բուրգի տակ, պատված չէ գրանիտով, չնայած այդ պաշտպանիչ նյութը առատ օգտագործվել է բուրգի ներսում (բարձր միջանցքում, պարիսպում և սարկոֆագում), ինչպես նաև դրսում (բուրգի և տաճարների հիմքի երասպատում)։ Սենյակի տանիքածածկը ապահովել է կամարաձև ծ...Կարդալ ավելին

Խեֆրենի բուրգ (արաբ․՝ هرم خفرع‎‎ haram ḵafraʿ), ավելի ճիշտ Խաֆրի բուրգ, մեծությամբ երկրորդ Հին Եգիպտական բուրգը։ Գտնվում է Մեծ Սֆինքսի, ինչպես նաև Քեոփսի բուրգի և Միկերինի (Մենկաուրի) բուրգի մոտ՝ Գիզայի սարահարթում։ Կառուցված լինելով մ.թ.ա 26 դարի կեսերին և ունենալով 143,9 մ բարձրություն՝ անվանվել է Ուրթ-Խաֆրա («Մեծ Խաֆրա» կամ «Պաշտելի Խաֆրա»)։

Չնայած Խաֆրի բուրգը իր չափերով զիջում է իր հոր` Խուֆուի բուրգին, այնուամենայնիվ նրա դիրքը ավելի բարձր թմբի վրա և կտրուկ թեքությունը արժանի հակառակորդ են դարձնում Մեծ բուրգի համար։ Երկու մեծ սենյակները և երկու հատվող միջանցքները, որոնք տանում են դեպի հորիզոնական միջանցք, իրենցից ներկայացնում են Խուֆուի բուրգի համեմատ ավելի համեստ տարածք։ Գերեզմանատունը, որը գտնվում է բուրգի տակ, պատված չէ գրանիտով, չնայած այդ պաշտպանիչ նյութը առատ օգտագործվել է բուրգի ներսում (բարձր միջանցքում, պարիսպում և սարկոֆագում), ինչպես նաև դրսում (բուրգի և տաճարների հիմքի երասպատում)։ Սենյակի տանիքածածկը ապահովել է կամարաձև ծպեղներով, որոնք ավելի ամուր են, քան Խուֆու բուրգի հորիզոնական հեծանները։ Խաֆրիի գեղեցիկ, փայլուն գրանիտից ուղղանկյուն դասական ձևով կառուցված սարկոֆագը տեղադրված է եղել գերեզմանատան երեսպատման մեջ։ Կանոպաների համար որմնախորշը, որը տեղադրված է Խաֆրիի սարկոֆագի մոտ, եղել է նորամուծություն, որը ավելի ուշ մեծ տարածում է գտել։ Հիմա այդ բուրգը գտնվում է լավ վիճակում, չնայած նրա չափսերը մի քիչ փոքրացել են, և հիմա ունեն 210,5 մ x 210,5 մ հիմք և 136,4 մ բարձրություն։

Փարավոնների ժամանակ Խաֆրի բուրգը եղել է ընդամենը հոգեհանգստի համալիրի տարր, որը ներառել է իր մեջ փոքր ուղեկից բուրգը՝ հավանաբար, կառուցված Խաֆրիի կնոջ համար, պարսպի պատը, գերեզմանատունը, ճանապարհը, հովտի տաճարը և նավահանգիստը, որը նույնպես անհրաժեշտ էր կառուցել։ Համալիրի ժամանակակից վիճակը թույլ է տալիս ասել, որ նրա բոլոր տարրերը ավարտուն են եղել։ Խաֆրիի տաճարները, որոնք օրինակներ են դարձել Հին թագավորության փարավոնների համար, կառուցված են եղել բազմատոննայավոր սալիկներից և կրաքարից։ Գերեզմանտան քարե սալիկապատ մուտքի երկարությունը հասնում է 5,45 մետրի և կշռում է մինչև 42 տոննա։ Դրանք եղել են հսկայական շենքեր։ Գերեզմանատան չափսերը եղել են 113 մետրը 49 մետրի վրա, իսկ հովտի տաճարինը՝ 45 մետրը 50 մետրի վրա, որի այժմյան պահպանված բարձրությունը կազմում է 13 մետր։ Հաշվի առնելով գտնված կտորները, Խաֆրիի ներքին տաճարի քանդակագործված ստեղծագործությունների ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 200 արձանի։ Նրանց մեջ արքայի հայտնի, հիանալի պահպանված արձանը, պատրաստված է մուգ-կանաչ դիորիտից։ Տիրակալը հպարտ բազմում էր գահին՝ գեղեցիկ շարֆը գլխին և Ուռեյը ճակատին, իսկ նրա հետևում ճչում է արծվակերպ աստված Հորը։

Պատմություն

Բուրգը, հավանաբար, բացվել և թալանվել է առաջին անցումային շրջանում։ XIX արքայատոհմի գահակալման ժամանակաշրջանում տաճարի շինարարության պատասխանատուն վերցրել է երեսպատման քարերի մի մասը, որպեսզի Ռամզես II-ի հրամանով Գելիոպոլիսում տաճար կառուցի։ Արաբ պատմաբան Իբն Աբդ ալ Սալամը գրել է, որ բուրգը բացվել է մ․թ․ 1372 թվականին[1]։ Թաղման պալատի պատին կա արաբական գրաֆիտի, որը, հավանաբար, պատկանում է նույն ժամանակաշրջանին[2]։

Հայտնի է՝ երբ են վերցվել մնացած երեսպատման քարերը․ նրանք, ըստ երևույթին, 1646 թվականին դեռևս տեղում են եղել, երբ Օքսֆորդի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Ջոն Գրիվզը իր «Բուրգագրություններ» աշխատությունում գրել է՝ չնայած բուրգի քարերը, համեմատած Խուֆուի բուրգի հետ, այնքան էլ մեծ և համաչափ դասավորված չեն եղել, այնուամենայնիվ մակերևույթը հարթ է եղել, բացառությամբ հարավային հատվածի[3]։

Բուրգը առաջին անգամ հետազոտել է Ջովաննի Ռուբինին 1818 թվականի մարտի 2-ին, երբ հյուսիսային կողմում հայտնաբերվել է նախնական մուտքը։ Ռուբինին հույս ուներ գտնել փակ գերեզման, սակայն սենյակը դատարկ էր, եթե ուշադրություն չդարձնենք բաց սարկոֆագին և նրա հատակին ընկած, ջարդված կափարիչին[2]։

Առաջին ամբողջական հետազոտությունը անցկացրել է Ջոն Պերինգը 1837 թվականին։ 1853 թվականին Օգյուստ Մարիետը մասամբ պեղել է Խաֆրի հովտի տաճարը, իսկ 1858 թվականին, ավարտելով նրա պեղումները, հաջողվեց հայտնաբերել Խաֆրի դիորիտից քանդակած արձանը[4]։

Dunn, Jimmy։ «The Great Pyramid of Khafre at Giza in Egypt»։ Tour Egypt։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-24-ին։ Վերցված է 2014-05-01  ↑ 2,0 2,1 Lehner, 1997 p.49 Lehner, 1997 p.44 Lehner, 1997 p.55
Photographies by:
Orrling - CC BY-SA 3.0
Statistics: Position
142
Statistics: Rank
366539

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
698752431Click/tap this sequence: 7431

Google street view

Where can you sleep near Խեֆրենի բուրգ ?

Booking.com
489.311 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 138 visits today.