Գիզայի բուրգային համալիր (արաբ․՝ أهرامات الجيزة‎‎), հնավայր, որ գտնվում է Գիզայի սարահարթում՝ Կահիրե քաղաքի արվարձանում։

Հին հուշարձանների այս համալիրն ընդգրկում է երեք բրգային համալիրները, որոնք հայտնի են եգիպտական մեծ բուրգեր անվամբ, Մեծ սֆինքսի հսկայական արձանը, մի քանի գերեզմաններ, աշխատավորների գյուղը և արդյունաբերական համալիրը։ Այն գտնվում է Արևմտյան անապատում՝ Նեղոս գետից մոտավորապես 9 կմ դեպի արևմուտք՝ Գիզայի հին քաղաքում և Կահիրե քաղաքի կենտրոնից մոտավորապես դեպի հարավ-արևմուտք։

Բուրգերը, որոնք Արևմուտքի պատկերացման մեջ սովորաբար պատմականորեն ընկալվում են որպես Հին Եգիպտոսի խորհրդանիշը, ժողովրդականացվել են հելենիստական ժամանակահատվածում, երբ Մեծ բուրգը Անտիպատեր Սիդոնցու կողմից ներառվեց աշխարհի յոթ հրաշալիքների ցանկում։ Այն յոթ հրաշալիքներից ամենահինն է և միակը, որ կանգուն է մնացել առ այսօր։

Photographies by:
Neithsabes - Public domain
No machine-readable author provided. Neithsabes assumed (based on copyright claims). - Public domain
Statistics: Position
18
Statistics: Rank
3224308

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
682417395Click/tap this sequence: 9589

Google street view

Videos

Where can you sleep near Գիզայի բուրգեր ?

Booking.com
489.344 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 171 visits today.