هرم منقرع

( Միկերինի բուրգ )

Միկերինի բուրգ (հայտնի է նաև ինչպես «Մենկաուրի բուրգ»), Գիզայի երեք բուրգերից ամենահարավային, ամենաուշ կառուցված և ամենացածր բուրգը։ Հակառակ իր մականվանը՝ «Հերու» (բարձր), նրա բարձրությունը հազիվ հասնում է 66 մետրի, իսկ նրա հիմքի երկարությունը կազմում է 108,4 մ։ Նրա 260 հզ. մ³ ծավալը կազմում է Քեոփսի բուրգի ծավալի ընդամենը մեկ տասերորդ մասը. դա եղել է մեծ բուրգերի դարաշրջանի ավարտը։ Բուրգի ներսից պարզ է դառնում, որ այն չունի միասնական նախագիծ. հավանական է, որ սկզբնական համեստ չափսերը՝ հաշվարկված ոչ գահի ժառանգորդի համար, մեծացվել է նրա գահակալման ժամանակ։ Մենկաուրի բուրգը տարբերվում է Գիզայի բուրգերի ընդհանուր տեսքից, և անտիկ դարաշրջանում նրա կառուցումը վերագրվում է ոչ թե Միկերինին, այլ Ամասիս II-ի ժամանակ ապրած հետերա Ռոդոպիսին։

Չնայած բուրգի փոքր չափերին (համարվում է փլուզման նշան), Մենկաուրի բուրգի շինարարների ներուժը շատ մեծ էր․ այդ մասին վկայում է մենաքարերից մեկը` օգտագործված Մենկաուրիի հոգեհանգստի տաճարում, նրա քաշը կազմում է ավելի քան 200 տոննա։ Այդ չափի սալիկ...Կարդալ ավելին

Միկերինի բուրգ (հայտնի է նաև ինչպես «Մենկաուրի բուրգ»), Գիզայի երեք բուրգերից ամենահարավային, ամենաուշ կառուցված և ամենացածր բուրգը։ Հակառակ իր մականվանը՝ «Հերու» (բարձր), նրա բարձրությունը հազիվ հասնում է 66 մետրի, իսկ նրա հիմքի երկարությունը կազմում է 108,4 մ։ Նրա 260 հզ. մ³ ծավալը կազմում է Քեոփսի բուրգի ծավալի ընդամենը մեկ տասերորդ մասը. դա եղել է մեծ բուրգերի դարաշրջանի ավարտը։ Բուրգի ներսից պարզ է դառնում, որ այն չունի միասնական նախագիծ. հավանական է, որ սկզբնական համեստ չափսերը՝ հաշվարկված ոչ գահի ժառանգորդի համար, մեծացվել է նրա գահակալման ժամանակ։ Մենկաուրի բուրգը տարբերվում է Գիզայի բուրգերի ընդհանուր տեսքից, և անտիկ դարաշրջանում նրա կառուցումը վերագրվում է ոչ թե Միկերինին, այլ Ամասիս II-ի ժամանակ ապրած հետերա Ռոդոպիսին։

Չնայած բուրգի փոքր չափերին (համարվում է փլուզման նշան), Մենկաուրի բուրգի շինարարների ներուժը շատ մեծ էր․ այդ մասին վկայում է մենաքարերից մեկը` օգտագործված Մենկաուրիի հոգեհանգստի տաճարում, նրա քաշը կազմում է ավելի քան 200 տոննա։ Այդ չափի սալիկի տեղափոխումը,որը ամենածանրն էր Գիզայի սարահարթում, եղել է իրական տեխնիկական նվաճում։ Նստած արքայի հսկայական արձանը կենտրոնական կապելլային տաճարի` հին թագավորության դարաշրջանի մեծ արձաններից մեկն էր։

Ականատեսների վկայությամբ Մենկաուրի բուրգը ամենագեղեցիկն էր բոլոր բուրգերից։ Մենկաուրի կառավարման ժամանակ քանդակներին բնորոշ էր բարձրորակ գեղարվեստական ոճով կառուցումը։ Նրա լավագույն օրինակներից են եղել գրաուվակկայից պատրաստված արձանները, որոնց մեջ կար քանդակագործության նոր տեսակ` տրիադան։ Թագավորական բուրգի, որն անվանված է Նեչերի Մենկաուրա («Աստվածային Մենկաուրա»), կառուցման մեջ ներկայացված աշխատանքի կատարման մանրակրկիտությունը որակյալ կատարման ձգտելու ևս մեկ ապացույց է։

Բուրգի բարձրության մոտ մեկ երրորդը երեսպատված է եղել կարմիր ասուական գրանիտով, հետագայում նրանք փոխվեցին սպիտակ սալաքարերով, իսկ գագաթը, հավանաբար, նույնպես եղել է կարմիր գրանիտից։ Բուրգը այդպես է մնացել չորս հազարամյակ, մինչև 16 դարի սկզբին մամլուքները մաքրեցին երեսպատումը։ Բուրգի երեսպատման պաշտպանիչ նյութի՝ գրանիտի ընտրությունը, հնարավոր է, արքայական մումիայի պահպանության համար անօգուտ էր դարձնում հսկայական բուրգի կառուցումը։ Ճարտարապետական տեսանկյունից անհրաժեշտ չէր շատ բարձր բուրգի կառուցումը, որովհետև դամբարանը արդեն գտնվելու էր հողի մակարդակին, իսկ Քեոփսից հետո սենյակների բարձր գտնվելու գաղափարը այլևս չիրագործեցին, հավանաբար, դամբարանի հենածածկի աղյուսների բարձրացման տեխնիկական խնդիրների պատճառով։ Մենկաուրի բուրգը այդ դարաշրջանի ավարտի արտացոլումն է, բայց նա, մասնավորապես, արտահայտում է այլ դարաշրջանի սկիզբ, որի ժամանակ էլ բուրգերի չափսերը ունեցան հստակ ստանդարտ։ Իրականում, Մենկաուրի գահակալումից սկսած բուրգերի բարձրությունը կայունացավ և շեղումները հազվադեպ էին գերազանցում քսան մետրը։

12-րդ դարավերջին բուրգը տուժել է սուլթան Ալ-Մելիք ալ-Ազիզայի գործողություններից, որը ջանում էր քանդել Գիզայի գերեզմանատունը և սկսել էր «կարմիր բուրգից», քանի որ այն ամենափոքրն էր բոլոր երեքից։ Քանդելու աշխատանքները տևել են ութ ամիս և կանգնեցվել են շատ մեծ ոչ շահավետ ծախսերի պատճառով։

Photographies by:
Statistics: Position
325
Statistics: Rank
232788

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
682157439Click/tap this sequence: 6358

Google street view

Where can you sleep near Միկերինի բուրգ ?

Booking.com
490.022 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 71 visits today.