المتحف المصري
( Կահիրեի եգիպտական թանգարան )Կահիրեի եգիպտական թանգարան (արաբ․՝ المتحف المصري), աշխարհի խոշորագույն օբյեկտների պահոց, որը ներառում է հին եգիպտական մշակույթի խոշորագույն ցուցանմուշներ։ Նրա հավաքածուն ներառում է մոտ 120 հազար ցուցանմուշ Հին Եգիպտոսի բոլոր ժամանակահատվածներից։ Թանգարանի շենքը գտնվում է Կենտրոնական Կահիրեի Թահրիր հրապարակում։ Այն կառուցել է 1900-ական թվականներին ֆրանսիական դասական ճարտարապետ Մարսել Դիունոնան։ Թանգարանը բացվել է 1902 թվականին։
1835 թվականին Եգիպտոսի կառավարությունը կազմակերպում է նախագիծ, որի նպատակն է գտնել հնագիտական վայրեր և թանկարժեք իրեր, որոնք պահպանվել են Եգիպտոսի տարածքում։ Շուտով հավաքվեց առաջին հավաքածուն, որտեղ ներառված էին հին եգիպտական արվեստի գլուխգործոցներ։ 1858 թվականին նախագծի հեղինակ արաբագետ և եգիպտագետ Ավգուստ Մարիետը նախագծի շրջանակներում ստեղծված հավաքածուն ցուցադրեց առանձին թանգարանում, որը հիմք հանդիսացավ ներկայիս թանգարանի ստեղծման համար։
1878 թվականին ջրհեղեղի հետևանքով շատ ցուցանմուշներ վնասվում են, իսկ որոշներն էլ գողացվում են։ Թանգարանում մնում են եզակի ցուցանմուշներ, որոնք պահպանվել են դեռևս Հին Եգիպտոսի ժամանակներից։ 1880 թվականին Իսմայիլ-Փաշայի հրամանով Գիզայում ստեղծվում է թանգարանի նոր շենքը և պահպանված ցուցանմուշները տեղափոխվում այնտեղ։
Ավելացնել նոր մեկնաբանություն