Westminster Abbey

( Վեստմինստերյան աբբայություն )

Սուրբ Պետրոսի վանքային համալիր (անգլ.՝ Collegiate Church of St Peter at Westminster), ավելի հաճախ անվանվում է Վեստմինստերյան աբբայություն, գոթական ոճի տաճար է Վեստմինստերում, (Լոնդոնում), Վեստմինստերյան պալատից արևմուտք։ Անգլիայի ամենահատկանշական կրոնական կառույցներից է։ ժամանակի ընթացքում կատարվել են թագադրման և հուղարկավորության արարողություններ թագավորական ընտանքիների համար։ Ընդմիջումներով կառուցվել է 1245-1745 թթ։ Որպես ավանդություն, Անգլիայի թագավորներն և թագուհիները թագադրվում են հենց Վեստմինստերյան աբբայությունում։ Վեստմինստերյան աբբայությունը նաև կրթական համալիր է, որը կառավարվում է ռեկտորի և ավելի ստորադաս մարմինների կողմից։ Կրթական համալիրն ունի իր սեփական կառավարող մարմինները։ Կառավարող մարմին և համալիրի լիիրավ անդամ են համարվում թագուհու 40 մտավորականները։ Համալիրն ունի սեփական երգչախումբ և օրգան կոչվող շատ շքեղ գործիքը։ Վեստմինստերյան աբբայությունում առկա է նաև ցուցահանդես, որտեղ ցուցադրված են արքայական ընտանիքներին վերաբերող իրեր և ...Կարդալ ավելին

Սուրբ Պետրոսի վանքային համալիր (անգլ.՝ Collegiate Church of St Peter at Westminster), ավելի հաճախ անվանվում է Վեստմինստերյան աբբայություն, գոթական ոճի տաճար է Վեստմինստերում, (Լոնդոնում), Վեստմինստերյան պալատից արևմուտք։ Անգլիայի ամենահատկանշական կրոնական կառույցներից է։ ժամանակի ընթացքում կատարվել են թագադրման և հուղարկավորության արարողություններ թագավորական ընտանքիների համար։ Ընդմիջումներով կառուցվել է 1245-1745 թթ։ Որպես ավանդություն, Անգլիայի թագավորներն և թագուհիները թագադրվում են հենց Վեստմինստերյան աբբայությունում։ Վեստմինստերյան աբբայությունը նաև կրթական համալիր է, որը կառավարվում է ռեկտորի և ավելի ստորադաս մարմինների կողմից։ Կրթական համալիրն ունի իր սեփական կառավարող մարմինները։ Կառավարող մարմին և համալիրի լիիրավ անդամ են համարվում թագուհու 40 մտավորականները։ Համալիրն ունի սեփական երգչախումբ և օրգան կոչվող շատ շքեղ գործիքը։ Վեստմինստերյան աբբայությունում առկա է նաև ցուցահանդես, որտեղ ցուցադրված են արքայական ընտանիքներին վերաբերող իրեր և պատկերներ։ Մեծ մասամբ տեղ են գտել ուշ 13-րդ դարի պատկերներ։

Պատմություն

Աբբայի մասին առաջին տեղեկությունները հիմնված են հին ավանդույթի վրա, ըստ որի երիտասարդ ձկնորս Ալդրիչը Թեմզա գետի մոտ տեսնում է Սուրբ Պետրոսի տեսիլը, որտեղ էլ հետագայում կառուցվել է տաճարը։ 1042-1052 թվականներին թագավոր Էդվարդը սկսեց տաճարի վերակառուցումը։ Սա առաջին տաճարն է եղել Անգլիայում, որը կառուցվել է Ռոմանական ոճով։ Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1245 թվականին Հենրի III-ի կողմից, ով ընտրել էր այդ վայրը որպես իր հուղարկավորության վայր։ Աբբայությունը հետագայում դարձավ թագադրման վայր։ Հենրի VII-րդը 1503 թվականին տաճարի մոտ կառուցում է մատուռ, որը նվիրված է Կույս Մարիամին։ Քարերի մեծամասնությունը բերվել էին Ֆրանսիայի Կաեն քաղաքից։

Photographies by:
Niels Elgaard Larsen - (WT-en) Elgaard at English Wikivoyage - CC BY-SA 4.0
Statistics: Position
1035
Statistics: Rank
108226

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
236145789Click/tap this sequence: 6289

Google street view

Where can you sleep near Վեստմինստերյան աբբայություն ?

Booking.com
489.336 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 163 visits today.