Buckingham Palace

( Բուքինգհեմյան պալատ )

Բուքինգհեմյան պալատ (անգլ.՝ Buckingham Palace), Լոնդոնի թագավորական ընտանիքի նստավայրը։ Այն տեղակայված է Վեստմինստերում և միշտ գտնվում է պետական միջոցառումների և արքունական հյուրընկալությունների կենտրոնում։

Պալատը ի սկզբանե կոչվել է Բուքինգհեմյան պալատ։ Հիմնվել է 1703 թվականին, եղել է քաղաք-պալատ, պատկանել է Բուքինգհեմի դուքսին և գրեթե 150 տարի եղել է մասնավոր սեփականություն։ 1761 թվականին Գևորգ 3-րդ թագավորը ձեռք բերելով այն դարձնում է Թագուհի Շառլոտի մասնավոր նստավայրը («Թագուհու տունը»)։

19-րդ դարի ընթացքում պալատը ավելի են մեծացնում՝ գլխավորապես ճարտարապետներ Ջոհն Նաշը և Էդվարդ Բլորը։ Կենտրոնական բակի շուրջը նրանք ավելացնում են երեք թև։ Այն վերջնականապես դառնում է Բրիտանական միապետների գլխավոր նստավայր 1837 թվականին՝ թագուհի Վիկտորիայի օրոք։ Վերջնական ամենամեծ կառուցվածքային լրացումները կատարվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ այդ թվում նաև արևելյան ճակատի կառուցումը, որտեղ գտնվում է այն պատշգամբը, որտեղ սովորաբար ամբոխին է ո...Կարդալ ավելին

Բուքինգհեմյան պալատ (անգլ.՝ Buckingham Palace), Լոնդոնի թագավորական ընտանիքի նստավայրը։ Այն տեղակայված է Վեստմինստերում և միշտ գտնվում է պետական միջոցառումների և արքունական հյուրընկալությունների կենտրոնում։

Պալատը ի սկզբանե կոչվել է Բուքինգհեմյան պալատ։ Հիմնվել է 1703 թվականին, եղել է քաղաք-պալատ, պատկանել է Բուքինգհեմի դուքսին և գրեթե 150 տարի եղել է մասնավոր սեփականություն։ 1761 թվականին Գևորգ 3-րդ թագավորը ձեռք բերելով այն դարձնում է Թագուհի Շառլոտի մասնավոր նստավայրը («Թագուհու տունը»)։

19-րդ դարի ընթացքում պալատը ավելի են մեծացնում՝ գլխավորապես ճարտարապետներ Ջոհն Նաշը և Էդվարդ Բլորը։ Կենտրոնական բակի շուրջը նրանք ավելացնում են երեք թև։ Այն վերջնականապես դառնում է Բրիտանական միապետների գլխավոր նստավայր 1837 թվականին՝ թագուհի Վիկտորիայի օրոք։ Վերջնական ամենամեծ կառուցվածքային լրացումները կատարվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ այդ թվում նաև արևելյան ճակատի կառուցումը, որտեղ գտնվում է այն պատշգամբը, որտեղ սովորաբար ամբոխին է ողջունում թագավորական ընտանիքը։ Իսկ Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ընթացքում գերմանական ռմբակոծությունների պատճառով ավերվել է պալատի մատուռը։ Այդ մասում այնուհետև կառուցվել է թագուհու պատկերասրահը, որտեղ պետք է ներկայացվեին թագավորական ընտանիքին պատկանող արվեստի հավաքածուները։ Բացումը տեղի է ունեցել 1962 թվականին։

19-րդ դարում կատարված ներքին հարդարանքից որոշ բաներ պահպանվել են։ Այդ ժամանակ Սըր Չառլզ Լոնգի խորհրդով լայնորեն կիրառվել են վառ գույների մարմարիոն, կապույտ և վարդագույն քարեր։ Թագավոր Էդվարդ 7-րդի հսկողությամբ կատարվեց մասնակի վերաձևավորում Բել Էպոկյան բաց դեղնագույն և ոսկեգույն ուրվագծով։ Մի շարք փոքր ընդունարաններ համալրվեցին չինական թագավորական ոճի կահույքով, որոնք բերվել էին Բրայթոնի և Կարլտոնի պալատի թագավորական տաղավարից։

Ամեն տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պալատի պետական սենյակները բաց են լինում հասարակության առաջ։

Պատմություն Տեղանք

Միջին դարերում պալատի տեղանքը Էբուրիի (Ebury) տոհմական կալվածքի մաս էր կազմում։ Ճահճային հողը ջրվում է Թայբըրն գետի հաշվին. այն այժմ էլ հոսում է բակի ստորին հատվածով և պալատի հարավային թևով[1]։ Տեղանքի սեփականատերերը մի քանի անգամ փոխվել են։ Այն պատկանել է Էդվարդ Խոստովանահորը (Edward the Confessor) և իր կողակից Վեսեքսի թագուհի Էդիթին, այնուհետև նորմանդական նվաճումից հետո՝ Ուիլյամ Նվաճողին ( William the Conqueror)։ Ուիլյամը այն հանձնում է Ջեֆրի դե Մանդեվիլին, վերջինս էլ այն կտակում է Վեստմինստերյան աբբայության վանականներին[2]։

1531 թվականին թագավոր Հենրի 8-րդը Էտոն քոլեջից ձեռք է բերում Սուրբ Ջեյմսի հիվանդանոցը, 1536 թվականին Վեստմինստերյան աբբայությունից՝ Էբուրիի կալվածքը[3][4]։ 500 տարի անց այս տարածքը նորից պատկանում է թագավորական ընտանիքին[5]։

Շատերն են այն վարձակալել թագավորական կալվածատերերից, իսկ տարածքի սեփականության հարցը 17-րդ դարի ընթացքում եղել է կատաղած շահարկումների կիզակետում։ Իսկ այդ ընթացքում Այ Քրոս գյուղը անկման եզրին էր գտնվում, իսկ տարածքը անպետկության էր մատնվել[6]։ Ջեյմս Առաջինը գումարի կարիք ունենալով Քրաուն սեփականությունը վաճառում է, սակայն իրեն է պահում մի հատված, որտեղ 4 ակրի վրա հիմնում է թթենու այգի՝ մետաքսի արտադրության համար[7]։ Ի վերջո, 17-րդ դարի վերջին այդ սեփականությունը ժառանգվում է Մարի Դավիսին՝ մեծահարուստ Սըր Հյու Ոդլիի կողմից[8]։

Goring, P.15 The topography of the site and its ownership are dealt with in Wright, chapters 1–4 Goring, p.28 Goring, p.18 The Acquisition of the Estate, Survey of London: volume 39: The Grosvenor Estate in Mayfair, Part 1 (General History) (1977), pp. 1–5. Retrieved 3 February 2009 Wright, pp. 76–8 Goring, pp. 31&36 Audley and Davies were key figures in the development of Ebury Manor and also the Grosvenor Estate (see Dukes of Westminster), which still exists today. (They are remembered in the streetnames North Audley Street, South Audley Street, and Davies Street, all in Mayfair.)
Photographies by:
jedyooo - Public domain
Statistics: Position
579
Statistics: Rank
167022

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
589173642Click/tap this sequence: 6798

Google street view

Where can you sleep near Բուքինգհեմյան պալատ ?

Booking.com
487.360 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 45 visits today.