London

( Լոնդոն )

Լոնդոն (անգլ.՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը. Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից` «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին։ Մեծ Բրիտանիայի վարչական բաժանման համաձայն՝ քաղաքը բաժանվում է Լոնդոնի շրջանի և Մեծ Լոնդոն վարչական շրջանի, որը կառավարում են ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը։

Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն համարվում է աշխարհի ֆինանսական...Կարդալ ավելին

Լոնդոն (անգլ.՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը. Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից` «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին։ Մեծ Բրիտանիայի վարչական բաժանման համաձայն՝ քաղաքը բաժանվում է Լոնդոնի շրջանի և Մեծ Լոնդոն վարչական շրջանի, որը կառավարում են ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը։

Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը՝ Նյու Յորքի հետ միասին և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։ Լոնդոնը նաև համարվում է աշխարհի մշակութային մայրաքաղաքը։ Այն աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքն է և ունի աշխարհում ամենազբաղված օդանավակայանը։ Լոնդոնի 43 բուհերն ունեն բարձրագույն կրթության ամենամեծ խտությունը Եվրոպայում։ 2012 թվականին Լոնդոնը երրորդ անգամ ընդունեց Ամառային օլիմպիական խաղերը։

Լոնդոնն ունի բազմազան ժողովրդագրություն և մշակույթ, Լոնդոնում խոսում են ավելի քան 300 լեզուներով։ 2011 թվականի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, ինչի շնորհիվ այն դառնում է Եվրոպական Միության՝ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը. քաղաքի բնակչությունը կազմում է Միացյալ Թագավորության բնակչության 12,5%-ը։ Մեծ Լոնդոնը, որի բնակչությունը կազմում է 8,278,251 մարդ, ամենախիտ բնակեցված քաղաքն է Եվրոպական Միությունում, իսկ Լոնդոնի մետրոպոլիայի տարածքը ամենամեծն է ԵՄ-ում ընդհանուր 12 միլիոն բնակչությամբ։ 1831-1925 թվականներին Լոնդոնն ունեցել է աշխարհի քաղաքների մեջ ամենաշատ բնակչությունը։

Լոնդոնում կա Համաշխարհային ժառանգության չորս օբեկտ՝ Թաուերը, Քյուի թագավորական բուսաբանական այգիները, Վեստմինստերյան պալատում գտնվող Վեստմինստերյան աբբայությունը և Սուրբ Մարգարեթ եկեղեցին ու պատմական հուշարձան Գրինվիչը (որտեղ գտնվում է Գրինվիչի աստղադիտարանը)։ Մյուս տեսարժան վայրերն են Բուքինգեմյան պալատը, Լոնդոնի աչքը, Պիկադիլի հրապարակը, Սուրբ Պողոսի Տաճարը, Թաուեր կամուրջը, Թրաֆալգարյան հրապարակը և Ուեմբլի մարզադաշտը։ Լոնդոնում կան նաև մեծ թվով թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ, սպորտային միջոցառումների վայրեր և մշակութային օջախներ, ներառյալ Բրիտանական թանգարանը, Լոնդոնի ազգային պատկերասրահը, Թեյթ բրիտանական պատկերասրահը, Բրիտանական գրադարանը, Ուիմբիլդոնը և 40 Ուեսթ Էնդ թատրոնները։ Լոնդոնի մետրոպոլիտենն ամենահինն է աշխարհում։

Պատմություն Անվանում

Լոնդոն անվանման ծագումնաբանությունը բազմակարծիք է[1]։ Այն հնագույն անվանում է և առաջին հիշատակումները գալիս են 2-րդ դարից։ 121 թվականին այն անվանվել է Լոնդինիում (անգլ.՝ Londinium), որը ունի Ռոմանո-Բրիտանական ծագում[1]։ Ամենաառաջին բացատրությունը, որը ներկայումս ժխտվում է, տվել է Գելֆրիդ Մանմուտսկին իր Historia Regum Britanniae աշխատությունում[1]։ Ըստ այս վարկածի, երբ քաղաքին տիրանում է Լուդ թագավորը, այն անվանում է Kaerlud[2]։

Սկսած 1898 թվականից որոշ գիտնականների կողմից ընդունվում էր, որ Լոնդոն բառը եկել է կելտերենից և նշանակում է վայր, որը պատկանում է մարդու Լոնդինիոս անվանմամբ. այս վարկածը հետագայում նույնպես ժխտվեց[1]։ 1998 թվականին անգլիացի լինգվիստ Ռիչարդ Կոտեսը բերեց մի վարկած, ըստ որի անվանումը գալիս է նախակելտական *(p)lowonida բառից, որը նշանակում է 'գետը չափազանց լայն է և ծանծաղուտ, և բացատրում է, որ այս անվանումը տրվել է Թեմզայի այն մասին, որը անցնում է Լոնդոնով, այնուհետև այստեղ հիմնվել է կելտական բնակավայր *Lowonidonjon անվանմամբ[3], այս վարկածը բավական աղմուկ բարձրացրեց։

Մինչ 1889 թվականը Լոնդոն անվանումը պաշտոնապես օգտագործվել է միայն Լոնդոն սիթիում, բայց հետո նաև օգտագործվեց Լոնդոնյան կոմսություն և այժմյան Մեծ Լոնդոն անվանումներում[4]։

 
Լոնդոն անվանումը կարող է բխել Թեմզա գետից
Նախապատմություն

Չնայած կան ապացույցներ, որ Լոնդոնի տարածքում եղել են կելտական բնակավայրեր, հիմնական բնակավայրը կառուցվել է հռոմեացիների կողմից 43 թվականին[5]։ Գրեթե 17 տարի անց՝ մոտ 61 թվականին, Իցենի ցեղը Բոդիկա թագուհու գլխավորությամբ գրավեցին բնակավայրը՝ հողին հավասարեցնելով այն[6]։ Քաղաքը դժվարությամբ ազատագրեց ու վերականգնեցին Կոլչեստերը, և 100 թվականին այն հռչակեց Հռոմեական Բրիտանիայի մայրաքաղաք։ Այն բարգավաճեց 2-րդ դարում և ուներ մոտ 60.000 բնակիչ։ 7-րդ դարում Անգլո-Սաքսոնները կառուցեցին նոր բնակավայր, որն անվանեցին Լյունդենվիկ։ Նոր բնակավայրը գտնվում էր Հռոմեական Լոնդոնից երկու կմ հեռավորության վրա[7]։

Նոր բնակավայրում բարգավաճում էր ձկնորսությունը, առևտուրը, մինչ քաղաքը գրավեցին Վիկինգները, բնակավայրի բնակչությունը տեղափոխվեց հռոմեական Լոնդոն, որտեղ մեծ պարիսպները պետք է պաշտպանեին նրանց[8]։ Վիկինգների հարձակումները շարունակվեցին ուժեղանալ մինչև 886 թվականը, երբ Ալֆրեդ Մեծը ազատագրեց Լոնդոնը և խաղաղություն հաստատեց դանիական առաջնորդ Գուտրումի հետ[9]։ Սաքսոնական Լունդենվիկ քաղաքը վերանվանվեց Ealdwic ("հին քաղաք"), ներկայիս Օլդվիչ, որը գտնվում է ներկայիս Վեստմինստերում[10]։

 
1300-ին Լոնդոնը դեռևս գտնվում էր Հռոմեական պարիսպների միջև։

Վերջին երկու բացահայտումները վկայում են, որ Լոնդոնն ավելի հին է, քան մինչ այդ համարվում էր։ 1999 թվականին Վոկսհոլյան կամուրջի մոտ հայտնաբերվել են Բրոնզե դարում կառուցված կամրջի մնացորդներ[11]։

2010-ին Վոկսհոլյան կամրջի հարավում՝ Թեմզայի ափին, հայտնաբերվել է մ.թ.ա. 4500 թվականի բնակավայրի մնացորդներ[12]։

Միջին դարեր
 
Լանկասերների նստավայրը հարձակման է ենթարկվում յորքիսների կողմից։

5-րդ դարում հռոմեական կայսրության փլուզումից հետո Լոնդոնը մասամբ լքվեց։ Սակայն սկսած 6-րդ դարից մի Անգլոսաքսյան բնակավայր հայտնի Լունդենվիկ անվանվանմամբ հիմնվեց ռոմանական Լոնդոնի արևմուտքում, ներկայիս Կովենթ Գարդենի և Ստրանդի վայրում, ունենալով ընդամենը 10-12.000 բնակչություն[7]։ 9-րդ դարում Լոնդոնը բազմակի անգամ հարձակման ենթարկվեց Վիկինգների կողմից, ստիպելով բնակչությանը բնակություն հաստատել հին ռոմանական Լոնդոնի տարածքում, որտեղ կարող էին պատսպարվել պարիսպների տակ[8]։ Երբ Անգլիայի թագավորությունը միավորվեց 10-րդ դարում, Լոնդոնը արդեն երկրի ամենամեծ քաղաքն էր իր հարուստ առևտրային կապերով և հանդիսանում էր քաղաքական կենտրոն։

11-րդ թագավոր Էդվարդ խոստովանողը վերագտավ և վերակառուցեց Վեստմինստերյան աբբայությունը և Վեստմինստերը, որը գտնվում է Լոնդոնից քիչ հեռու, և այն դարձրեց թագավորի նստավայր։ Այս իրադարձությունից հետո Վեստմինստերը համարվում է կառավարության բիզնես կենտրոն[13]։

 
Վեստմինստերյան աբբայությունը Համաշխարհային ժառանգության օբյեկտ է և հանդիսանում է Լոնդոնի ամենահին և ամենակարևոր վայրերից մեկը, ինչպես երևում է կտավում (Կանալետտո, 1749)

Հաստնիգսի ճակատամարտում իր հաղթանակից հետո Վիլյամ Նվաճողը թագադրվեց Վեստմինստերյան աբբայությունում 1066 թվականի սուրբ ծննդյան օրը[14]։ Վիլյամը կառուցեց Թաուեր, շատ Նորմանդական ամրոցներ վերակառուցեց քարից, որպեսզի ահազդի հարավարևելյան մասում ապրող բնակչությանը[15]։ 1097 թվականին, Ուիլյամ II-ը սկսեց Վեստմինստերյան դահլիճի կառուցումը աբբայութան մոտ, որը հետագայում հիմք հանդիսացավ նոր Վեստմինստերյան պալատի համար[16][17]։

12-րդ դարի ընթացքում կենտրոնական կառավարության կազմը, որը մեծապես կենտրոնացված էր թագավորի շուրջը սկսեց կենտրոնանալ մեկ վայրում։ Այս վայրը Վեստմինստեր էր, սակայն երբ գանձարանը տեղափոխվեց Վինչեստեր, մի մասը տեղափոխվեց Տաուեր։ Մինչդեռ Վեստմինստեր Սիթիին վերածվեց կառավարության մայրաքաղաքի, նրա հարևան Լոնդոնը դարձավ Անգլիայի ամենամեծ քաղաքը և առևտրային կենտրոնը իր սեփական կառավարման մարմիններով։ 1100 թվականին Լոնդոնի բնակչությունը 18.000 էր, իսկ 1300 թվականին այն դարձավ 100.000[18]։

Ժանտախտի տարիներին 14-րդ դարի կեսերին Լոնդոնի բնակչության երրորդ մասը մահացավ[19]։ Լոնդոնը 1381 թ.-ին գտնվում էր Ուտ Թեյլորի ապստամբության կենտրոնում[20]։

Վաղ ժամանակակից
 
Լոնդոնի մեծ հրդեհը տարածվել է քաղաքի զգալի հատվածներում 1666 թվականին։
 
Լոնդոնը 1806-ին

Թյուդորների ժամանակաշրջանի ընթացքում բարեփոխումները վերափոխում էին կրոնը դեպի բողոքականություն, Լոնդոնում եկեղեցու սեփականությունը աստիճանաբար սկսեց պատկանել մասնավորին[21]։ Բրդյա հագուստների նյութերը ներմուծվում էին Լոնդոն պատմական Նիդերլանդների տարածքից, որոնք քաղաքում վերամշակվում և ուղարկվում էին երկրի մյուս հատվածներ։ Անգլիական տեխնոլոգիաները դեռ չէին կիրառվում Եվրոպայի հյուսիս արևմտյան մասում։ Առևտրային ուղիները դեպի Իտալիա և Միջերկրական ծով անցնում էին Անդվերպենով և Ալպերի վրայով, ծովային ճանապարհը, որը անցնում էր Ջիբրալթարի նեղուցով կարող էին անցնել միայն իտալական նավերը։ Անգլիացի նավագնացների կողմից Նիդերլանդների վերաբացումից հետ 1565 թվականից սկսվեց մեծ առևտրային հարաբերություններ[22][23]։ Մերկանտիլիզմը աճեց մոնոպոլիսատկան ձեռնարկությունների ինչպիսիք են Արևմտահնդկական ընկերությունը, որը իրականացնում էր Նոր աշխարհի հետ առևտուրը։ Լոնդոնը դարձավ Հյուսիսային ծովի գլխավոր նավահանգիստը, այստեղ սկսեցին գաղթել Անգլիայից և արտասահմանից Բնակչությունը աճեց 1530 թվականի 50.000-ի փոխարեն 1605 թվականին դարձավ 225.000[21]։

16-րդ դարում Ուիլյամ Շաքսպիրը և նրա ժամանակակիցները ապրեցին և ստեղծագործեցին Լոնդոնում, այս ժամանակ մեծ վերելք ապրեց թատրոնը։ Լյուդորների ժամանակաշրջանի վերջում՝ 1603 թվականին, Լոնդոնի տարածքը դեռևս փոքր էր։ 1605 թվականի նոյեմբերի 5-ին Վառոդների սադրանքից հետո Ջեյմս I-ի վրա կատարվեց մահափորց Վսետմենստերում[24]։ 17-րդ դարում Լոնդոնի բնակչության մեծ մասը վարակվեց Ժանտախտով, արդյունքում մահացավ 100.000 մարդ, կամ քաղաքի բնակչության հինգերորդ մասը[25]։

Լոնդոնի մեծ հրդեհը բռնկվեց 1666 թվականին և արագ տարածվեց քաղաքի փայտե տներով[26]։ Վերակառուցում տևեց ավելի քան տաս տարի, արը ղեակավարեց Ռոբերտ Հուկը, ով քաղաքի գլխավոր տեսուչն էր[27]։ 1708 թ.-ին ավարտվեց Կրիստոֆեր Ռենի գլուխ գործոցը համարվող Սուրբ Պողոսի տաճարի շինարարությունը։ Գերորգյան ժամանակաշրջանի ընթացքում արևմուտքում կառուցվեցին նոր թաղամասեր ինչպեսին են Մայֆայրը, կառուցվեցին նոր կամուրջներ Թեմզային երկայնքով։

1762 թվականին Գեորգ III-ը սկսեց Բուքինգեմյան պալատի շինարարությունը, որը ընդարձակվեց հաջորդ 75 տարիների ընթացքում։ 18-րդ դարի ընթացում աճեցին հանցագործությունները և 1750 թվականին ստեղծվեց առաջին մասնագիտացված ոստիկանությունը[28]։ Արդյունքում ավելի քան 200 հանցագործ մահապատժի ենթարկվեցին[29]։ Երեխաների 74 տոկոսը մահանում էին մինչև 5 տարին լրանալը[30]։ Սրճարանները դարձան քննարկումների ամենահայտնի վայրերը, մամուլի աճի հետ աճեց թերթերի քանակը, Ֆլիտ Սթրիթը դարձավ Բրիտանական մամուլի կենտրոն։

Ուշ ժամանակակից
 
Բրիտանական կամավորական զորակոչիկները Լոնդոնում, Օգոստոս 1914
 
Ռմբակոծված Լոնդոնի փողոցները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Լոնդոնը ամենամեծ քաղաքն էր 1831 թվականից 1925 թվականներին[31]։ Լոնդոնի գերբնակեցված վիճակը բերեց խոլերա համաճարակի[32], խլելով 14.000 մարդու կյանք 1848 թվականին և 6000 կյանք՝ 1866 թվականին[33], Բնակչության աճը ստիպեց կառուցել աշխարհում առաջին քաղաքային տրասպորտը։ Լոնդոնը ռմբակոծվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քաղաքը մեծ ավերածությունների ենթարկվեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այդ ժամանակ Լյուֆտվաֆեի ռմբակոծություններից մահացան մոտ 30.000 Լոնդոնցի։ Անմիջապես պատերազմից հետո 1948 թվականին Լոնդոնում կազմակերպվեց Ամառային օլիմպիական խաղեր, որի բացումը տեղի ունեցավ Ուեմբլի մարզադաշտում։

1951 թվականին Սաութբանկում տեղի ունեցավ Բրիտանական փառատոնը։ 1952 թվականի Մեծ ծուխը ստիպեց 1956 թվականին ընդունել օրենք մաքուր օդի մասին, արդյունքում զգալիորեն վերացավ քաղաքի ծուխը, որը վատ համբավ էր բերում քաղաքին։ 1940-ական թվականներին Լոնդոնը դարձավ բազմաթիվ ներգաղթյալների տուն, հիմնականում թագավորության տարածքներից ինչպիսիք են Ճամայկան, Հնդկաստանը, Բանգլադեշը և Պակիստանը, դարձնելով Լոնդոնը ամենադիվերսիֆիկացված քաղաքը Եվրոպայում։

1690-ական թվականների կեսերից Լոնդոնը դարձավ երիտասարդական մշակույթի կենտրոն։ Նորաձևության դերը վերականգնվեց Ֆանկ ժամանակաշրջանում։ 1965-ին Լոնդոնի քաղաքական դաշտը ընդարձակեց իր սահմանները և ստեղծվեց Մեծ Լոնդոնի խորհուրդը։ Հյուսիսային Իռլանդիայի խռովությունների ժամանակ Լոնդոնը ռմբակոծության ենթարկվեց։ Ռասիստական անհավասարությունը 1981 թվականին չեղյալ հայտարարվեց Բրիքստոնի ապստամբությունից հետո։ Մեծ Լոնդոնի բնակչությունը Երկրորդ համաշխարհայինից հետո սկսեց նվազել, 1939 թվականին քաղաքի բնակչությունը 8,6 միլիոն էր, իսկ 1980 ական թվականներին այն նվազեց մինչև 6,8 միլիոնի։ Լոնդոնի հիմնական նավահանգիստները դարձան Ֆելիքստոուն և Թիբուրին։ Այն մեծ դեր խաղաց լոնդոնի ֆինանսական կենտրոն դառնալուն 1980-ական թվականներին։

Թեմզայի պատնեշի շինարարությունները ավարտվեցին 1980-ական թվականներին, այն կոչված էր պաշտպանելու քաղաքը ջրհեղեղներից։ Մեծ Լոնդոնի խորհորդը լուծարվեց 1986 թվականին, մինչև 2000 թվականը Լոնդոնը միակ մեծ քաղաքն էր առանց կառավարության, բայց դրանից հետո կազմավորվեց նոր կառավարության ավելի լայն լիազորություններով։ 21-րդ դարի սկիզբը տոնելու համար կառուցվեցին Միլենիում Դոմը, Լոնդոնի աչքը և Միլենիում կամուրջը։ 2012 թվականին Լոնդոնը ընդունեց ամառային օլիմպիական խաղերը դարձնելով միակ քաղաքը, որը ընդունել է օլիմպիական խաղերը 3 անգամ[34]։

↑ 1,0 1,1 1,2 1,3 Mills 2001, էջ. 139 Ackroyd Peter (դեկտեմբերի 2, 2001)։ «'London'»։ New York Times։ ISBN 978-0-7011-7279-4։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28  Coates Richard (1998)։ «A new explanation of the name of London»։ Transactions of the Philological Society 96 (2): 203–229։ doi:10.1111/1467-968X.00027։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ mills_140 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Perring Dominic (1991)։ Roman London։ London: Routledge։ էջ 1։ ISBN 978-0-203-23133-3  «British History Timeline —Roman Britain»։ British Broadcasting Corporation։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին։ Վերցված է 2008 թ․ հունիսի 7  ↑ 7,0 7,1 «The early years of Lundenwic»։ The Museum of London։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին։ Վերցված է 2008 թ․ հունիսի 7  ↑ 8,0 8,1 «Viking and Danish London»։ The Լոնդոնի թանգարան։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 19-ին։ Վերցված է 2008 թ․ հունիսի 6  «Medieval London —Vikings»։ The Museum of London։ Վերցված է 2008 թ․ հունիսի 7  George Hamilton Cunningham (1927)։ «London»։ J. M. Dent & Sons։ էջ xiii  Denison Simon (July 1999)։ «First "London Bridge" in River Thames at Vauxhall»։ British Archaeology (46)։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 15  Milne Gustav։ «London's Oldest Foreshore Structure!»։ Frog Blog։ Thames Discovery Programme։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 15  «Edward the Confessor (c.1003–1066)»։ British Broadcasting Corporation։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին։ Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27  «History – 1066 – King William»։ BBC։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին։ Վերցված է 2008 թ․ մայիսի 5  Tinniswood Adrian։ «A History of British Architecture — White Tower»։ BBC։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին։ Վերցված է 2008 թ․ մայիսի 5  «UK Parliament — Parliament: The building»։ UK Parliament։ նոյեմբերի 9, 2007։ Արխիվացված է օրիգինալից մարտի 11, 2008-ին։ Վերցված է 2008 թ․ ապրիլի 27  «Palace of Westminster»։ UK Parliament։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 4, 2008-ին։ Վերցված է 2008 թ․ ապրիլի 27  Schofield John, Vince Alan (2003)։ Medieval Towns: The Archaeology of British Towns in Their European Setting։ Continuum International Publishing Group։ էջ 26։ ISBN 978-0-8264-6002-8  «Black Death»։ BBC History։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 3  «Ռիչարդ II (1367–1400)»։ BBC։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12  ↑ 21,0 21,1 Pevsner, Nikolaus. London I: The Cities of London and Westminster rev. edition, 1962. Introduction p. 48. Ramsay, George Daniel (1986). The Queen's Merchants and the Revolt of the Netherlands: The End of the Antwerp Mart. Volume 2, pp. 1 and 62-63. Manchester University Press. ISBN 978-0-7190-1849-7 The life and times of Sir Thomas Gresham, founder of the Royal Exchange: including notices of many of his contemporaries. With illustrations, Volume 2, pages 80–81, John William Burgon, E. Wilson, 1839. Durston Christopher (1993)։ James I։ London: Routledge։ էջ 59։ ISBN 978-0-415-07779-8  «Story of the plague»։ Channel 4։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 19, 2011-ին  Pepys Samuel (սեպտեմբերի 2, 1666) [1893]։ Mynors Bright (decipherer), Henry B. Wheatley, eds.։ The Diary of Samuel Pepys։ 45: August/September 1666։ ISBN 978-0-520-22167-3։ Արխիվացված օրիգինալից մայիսի 19, 2011-ին  The curious life of Robert Hooke, the man who measured London by Lisa Jardine "Thief Taker, Constable, Police". Public Broadcasting Service (PBS). մարտի 21, 1960 (մարտի 21, 1960)։ «National Affairs: Capital punishment: a fading practice»։ Time (New York)։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13  «The Foundling Hospital»։ BBC History։ փետրվարի 17, 2011։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13  «London: The greatest city»։ Channel 4։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12  «Hidden extras: cholera comes to Victorian London»։ London: The Science Museum։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13  Brown, Robert W.։ «London in the Nineteenth Century»։ University of North Carolina at Pembroke։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13  «London beats Paris to 2012 Games»։ BBC Sport։ հուլիսի 6, 2005։ Վերցված է 2012 թվականի սեպտեմբերի 28 
Photographies by:
Superbmust - CC BY-SA 3.0
Statistics: Position
1638
Statistics: Rank
74533

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
135842967Click/tap this sequence: 1251
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Լոնդոն ?

Booking.com
491.334 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 21 visits today.