Rosetta Stone

( Ռոզետայի քար )

Ռոզեթյան արձանագրություն, ռոզեթյան քար, Ալեքսանդրիայից ոչ հեռու գտնվող Ռոզետա քաղաքում (այժմ՝ Ռաշիդ) հայտնաբերված գրանոդիորիտե արձանագրություն՝ հին եգիպտերեն (հիերոգլիֆ կամ մեհենադրոշմ և հանրամատչելի դեմոտիկյան գրերով) և հին հունարեն նույնիմաստ արձանագրություններով բազալտե սալաքար։ Հայտնաբերել է նապոլեոնյան բանակի սպա Պիեր Ֆրանսուա Բուշարը՝ Եգիպտոսում, ռազմական ամրաշինության ժամանակ (1799 թ.), Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի (Նեղոսի դելտայի բազկին) մոտ։

Պահպանվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։ Արձանագրությունը երեք նույնիմաստ տեքստերով է, այդ թվում՝ երկու հին եգիպտական հիերոգլիֆներով և մեկ հին հունարենով։ Հին հունարենը բավականին հասկանալի էր լեզբավաններին, այդ իսկ պատճառով վերջինս ելակետ դարձավ մյուս երկու հիերոգլիֆները վերծանելու համար։ Բնագրերը (փորագրվել են մ․թ․ա․ 196-ին) եգիպտական քրմերի երախտագիտական մաղթանքներ են Պտղոմեոս V Եպիփանեսին (իշխել է մ․թ․ա․ 204—180 թթ.)։ Եգիպտական բնագրերը փորձել են վերծանել ֆրանսիացի արևելագետ Սիլվեստր դը Սասին, շվեդ դիվանագետ ...Կարդալ ավելին

Ռոզեթյան արձանագրություն, ռոզեթյան քար, Ալեքսանդրիայից ոչ հեռու գտնվող Ռոզետա քաղաքում (այժմ՝ Ռաշիդ) հայտնաբերված գրանոդիորիտե արձանագրություն՝ հին եգիպտերեն (հիերոգլիֆ կամ մեհենադրոշմ և հանրամատչելի դեմոտիկյան գրերով) և հին հունարեն նույնիմաստ արձանագրություններով բազալտե սալաքար։ Հայտնաբերել է նապոլեոնյան բանակի սպա Պիեր Ֆրանսուա Բուշարը՝ Եգիպտոսում, ռազմական ամրաշինության ժամանակ (1799 թ.), Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի (Նեղոսի դելտայի բազկին) մոտ։

Պահպանվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։ Արձանագրությունը երեք նույնիմաստ տեքստերով է, այդ թվում՝ երկու հին եգիպտական հիերոգլիֆներով և մեկ հին հունարենով։ Հին հունարենը բավականին հասկանալի էր լեզբավաններին, այդ իսկ պատճառով վերջինս ելակետ դարձավ մյուս երկու հիերոգլիֆները վերծանելու համար։ Բնագրերը (փորագրվել են մ․թ․ա․ 196-ին) եգիպտական քրմերի երախտագիտական մաղթանքներ են Պտղոմեոս V Եպիփանեսին (իշխել է մ․թ․ա․ 204—180 թթ.)։ Եգիպտական բնագրերը փորձել են վերծանել ֆրանսիացի արևելագետ Սիլվեստր դը Սասին, շվեդ դիվանագետ Յոհան Դավիդ Օկերբլադը և անգլիացի ֆիզիկոս Թոմաս Յունգը։ 1822 թվականին մեհենադրոշմ բնագիրը վերծանել է Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը՝ սկիզբ դնելով եգիպտական մեհենադրոշմ գրությունների ուսումնասիրմանը։



Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
162374859Click/tap this sequence: 6198

Google street view

Where can you sleep near Ռոզետայի քար ?

Booking.com
489.937 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 102 visits today.