Città del Vaticano

( Վատիկան )

Վատիկան քաղաք (իտալ.՝ Città del Vaticano [tʃitˈta del vatiˈkaːno]; լատ.՝ Civitas Vaticana), պաշտոնապես Վատիկան քաղաք-պետություն (իտալ.՝ Stato della Città del Vaticano, լատ.՝ Status Civitatis Vaticanae), ինքնիշխան պետություն, որը տեղակայված է Հռոմ քաղաքում։ 44 հեկտար մակերեսով (110 ակր) և մոտ 1000 բնակչությամբ այն աշխարհի ամենափոքր պետությունն է և՛ տարածքով և՛ բնակչությամբ։ Այնուամենայնիվ, պաշտոնապես այն ինքնիշխան չէ, բայց ինքնիշխանությունը գտնվում է պապականության ձեռքում։

Հոգևոր կամ եկեղեցական-մենիշխանական պետություն է (թեոկրատիայի տեսակ), որը ղեկավարվում է Հռոմի պապի կողմից։ Բարձրագույն պետական իշխանությունն իրականացնում է տարբեր ազգային պատկանելիություն ունեցող կաթոլիկ հոգևորականությունը։ 1377 թվականին Ավիգոնից պապերի վերադարձից հետո նրանց նստավայրը հիմնականում Վատիկանի Առաքելական պալատն է, որը գտնվում է ներկայիս Վատիկան քաղաքում, չնայած որ երբեմն ն...Կարդալ ավելին

Վատիկան քաղաք (իտալ.՝ Città del Vaticano [tʃitˈta del vatiˈkaːno]; լատ.՝ Civitas Vaticana), պաշտոնապես Վատիկան քաղաք-պետություն (իտալ.՝ Stato della Città del Vaticano, լատ.՝ Status Civitatis Vaticanae), ինքնիշխան պետություն, որը տեղակայված է Հռոմ քաղաքում։ 44 հեկտար մակերեսով (110 ակր) և մոտ 1000 բնակչությամբ այն աշխարհի ամենափոքր պետությունն է և՛ տարածքով և՛ բնակչությամբ։ Այնուամենայնիվ, պաշտոնապես այն ինքնիշխան չէ, բայց ինքնիշխանությունը գտնվում է պապականության ձեռքում։

Հոգևոր կամ եկեղեցական-մենիշխանական պետություն է (թեոկրատիայի տեսակ), որը ղեկավարվում է Հռոմի պապի կողմից։ Բարձրագույն պետական իշխանությունն իրականացնում է տարբեր ազգային պատկանելիություն ունեցող կաթոլիկ հոգևորականությունը։ 1377 թվականին Ավիգոնից պապերի վերադարձից հետո նրանց նստավայրը հիմնականում Վատիկանի Առաքելական պալատն է, որը գտնվում է ներկայիս Վատիկան քաղաքում, չնայած որ երբեմն նստավայրը տեղափոխվել է Հռոմի Քուիրինալյան պալատ կամ այլ տեղ։

Վատիկանը տարբերվում է պապական աթոռից (լատ.՝ Sancta Sedes), որը գալիս է վաղ քրիստոնեական ժամանակներից և հիմնական եպիսկոպոսական աթոռն է 1,2 միլիարդ լատինական և արևելյան կաթոլիկ հավատակիցներով ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից անկախ քաղաք-պետությունը ստեղծվեց 1929 թվականին Պապական աթոռի և Իտալիայի միջև Լաթերանի պայմանագրով, որով այն ներկայացվում էր որպես նոր ստեղծված, ոչ թե որպես ավելի մեծ պապական պետությունների ժառանգորդ (756-1870), որը նախկինում ընդգրկել է Ապենինյան թերակղզու զգալի մասը։ Պայմանագրի համաձայն՝ Պապական աթոռն ունի քաղաք պետության նկատմամբ «ամբողջական սեփականատիրություն, բացառիկ տիրապետություն և ինքնավար իշխանություն և արդարադատություն» ։

Վատիկանում կան կրոնական և մշակութային տեսարժան վայրեր, օրինակ՝ Սուրբ Պետրոսի տաճարը, Սիքստինյան կապելլան, Վատիկանի թանգարանները։ Այնտեղ են գտնվում աշխարհի ամենահայտնի նկարներն ու քանդակները։ Վատիկանի բացառիկ տնտեսությանը ֆինանսապես աջակցում է նամականիշների և հուշանվերների վաճառքը, թանգարանների մուտքի վճարը, հրատարակությունների վաճառքը։

Պատմություն
 
Սուրբ Պետրոսի հրապարակի տեսքը Միքելանջելոյի գմբեթի գագաթից
Վաղ պատմություն
 
Վատիկանի կոթողը, որը Կալիգուլան բերել էր Եգիպտոսից

«Վատիկան» անվանումը արդեն օգտագործվում էր Հռոմեական հանրապետության գոյության ժամանակ՝ բնորոշելու համար Տիբերի արևմտյան ափից մինչև Հռոմ ընկած ճահճոտ տարածքը։ Հռոմեական կայսրության ժամանակ շատ վիլլաներ էին կառուցվել այստեղ։ Դրանից հետո Ագրիպինա Ավագը (մ.թ.ա. 14 - մ.թ. 33 հոկտեմբերի 18) տարածքը չորացրեց և մեր թվարկության առաջին դարում այստեղ իր պարտեզները կառուցեց։ Մ.թ. 40 թվականին նրա որդին՝ կայսր Կալիգուլան (մ.թ. 12, օգոստոսի 31- մ.թ.41, հունվարի 24) այդ այգիներում կառուցեց կրկես կառապանների համար (մ.թ. 40), որի կառուցումը հետագայում ավարտեց Ներոն։ Կրկեսը կոչվում էր the Circus Gaii et Neronis[1], կամ պարզապես Ներոյի կրկես[2]։

Ենթադրվում է, որ անգամ քրիստոնեությունից առաջ Հռոմի այս ի սկզբանե չբնակեցված հատվածը (the ager vaticanus) երկար ժամանակ համարվել է սուրբ կամ առնվազն բնակության համար չնախատեսված։ Փռուգիական աստվածուհի Կիբելեին և նրա ամուսին Ատտիսին նվիրված սրբավայրը մոտակայքում Սուրբ Պետրոսի կոնստանտինյան բազիլիկի (տաճար) կառուցումից հետո դեռ երկար ժամանակ գործում էր[3]։

Անգամ տարածքի վերականգնումից հետո Վատիկանի ջրի գերազանցապես ցածր որակի մասին է հիշատակել պոետ Մարցիալը (մ.թ. 40-ից մինչև 102-ից 104 ընկած ժամանակահատված)[4]։ Տակիտոսը գրում էր, որ 69 թվականին՝ 4 կայսրերի տարում, երբ Վիտելլիոսին իշխանության բերած հյուսիսային բանակը ժամանեց Հռոմ, «Նրանց մեծ մասը գիշերեցին Վատիկանի անառողջ շրջաններում, ինչը հանգեցրեց զինվորականության շրջանում շատ մահերի. և՛ Տիբերի այդտեղով հոսելը, և՛ գալլերի և գերմանացիների շոգին չդիմանալը, և՛ նրանց՝ այդ ջուրը խմելու անզուսպ ագահությունը թուլացրեցին նրանց մարմինները, և հիվանդությունների համար լավ նախապայմաններ ստեղծեցին»[5]։

Վատիկանի Օբելիսկը (կոթող) Կալիգուլան վերցրել էր Հելիոպոլիսից (Եգիպտոս)՝ զարդարելու համար իր կրկեսը և հանդիսանում է դրա վերջին նշմարելի մնացորդը[6]։ 64 թվականի Հռոմի Մեծ կրակից հետո այս տարածքը դարձավ շատ քրիստոնյաների նահատակության վայրը։ Հին ավանդույթը պատմում է, որ հենց այս կրկեսում Սուրբ Պետրոսը գլխիվայր խաչվեց[7]։

Կրկեսի դիմաց գերեզմանատուն էր, և նրանք բաժանվում էին միմյանցից Վիա Կորնելիայով։ Սգո հուշարձանները, դամբարանները, տապանաքարերը, ինչպես նաև բոլոր բազմաստվածություն ունեցող կրոնների աստվածներին երկրպագելու համար նախատեսված խորանները կանգում էին մինչև 4-րդ դարի առաջին կեսում Սուրբ Պետրոսի կոնստանտինյան բազիլիկի կառուցումը։ Այս հին գերեզմանատան մնացորդները հայտնաբերվել են դարերի ընթացքում տարբեր պապերի իրականացրած վերակառուցման աշխատանքների ժամանակ։ Այդ աշխատանքները առավել հաճախակի դարձան Վերածննդի (Ռենեսանս) ժամանակ, մինչև պարբերական պեղումների իրականացումը Պիոս XII պապի հրամանով 1939-ից 1941 թվականներին։ Կոնստանտինյան բազիլիկը կառուցվել է 326 թվականին այդ գերեզմանատանը թաղված Սուրբ Պետրոսի ենթադրյալ տապանաքարի վրա[8]։

Այդ ժամանակներից սկսած տարածքը սկսեց ավելի բնակեցվել, ինչը պայմանավորված էր բազիլիկի շուրջ ձևավորված ակտիվությամբ։ Պալատը կառուցվել է դեռևս 5-րդ դարում Սիմմաչուս պապի ժամանակ (498-ից 514 թվականներ)[9]։

Պապական մարզեր
 
Իտալական թերակղզին 1796 թվականին: Կենտրոնական Իտալիայի դեղին հատվածով նշված է պապական մարզը:

Պապերը աստիճանաբար ձեռք էին բերում աշխարհիկ դեր՝ ստանձնելով Հռոմի մերձակա շրջանների կառավարումը։ Նրանք ղեկավարում էին պապական մարզերը, որոնք հազարավոր տարիներ զբաղեցնում էին Իտալական թերակղզու մի մեծ հատվածը մինչև 19-րդ դարի կեսեր, երբ պապականությանը պատկանող բոլոր տարածքները բռնագրավվեցին նորաստեղծ Իտալական թագավորության կողմից։

Այս ժամանակահատվածի մեծ մասում պապերը չեն բնակվել Վատիկանում։ Լաթերանյան պալատը, որը Հռոմի հակառակ կողմում էր, նրանց հիմնական նստավայրն էր համարվում հազարավոր տարիներ։ 1309-ից 1377 թվականներին նրանք ապրում էին Ավինյոնում (Ֆրանսիա)։ Երբ վերադարձան,պապերը որոշեցին հաստատվել Վատիկանում։ Նրանք տեղափոխվեցին Քուիրինալյան պալատ 1583 թվականին, երբ կառուցման աշխատանքները ավարտվեցին (այդ ժամանակ պապը Պողոս V էր (1605-1621)), բայց 1870 թվականի Հռոմի գրավումից հետո նրանք տեղափոխվեցին Վատիկան, իսկ նրանց նստավայրը վերափոխվեց Իտալիայի թագավորի նստավայրի։

Իտալիայի միավորում (Ռիսորզիմենտո)

1870 թվականին պապական ունեցվածքը հայտնվեց վտանգի մեջ, երբ Հռոմը բռնակցվեց Պիեմոնտի առաջնորդած ուժերի կողմից, որոնք միավորել էին Իտալիայի մնացած հատվածը, պապական ուժերի ձևական դիմադրությունից հետո։

Իտալիան քայլեր չձեռնարկեց Վատիկանի պատերի ներսում Պապական աթոռի գործերին միջամտելու համար։ Այնուամենայնիվ, շատ վայրերում այն բռնագրավեց եկեղեցու ունեցվածքը։ 1871 թվականին Քուիրինալյան պալատը բռնագրավվեց Իտալիայի թագավորի կողմից և դարձավ թագավորական պալատ։ Դրանից հետո պապերը հաստատվեցին Վատիկանում, և որոշ պապական արտոնություններ ճանաչվեցին երաշխավորությունների օրենքով, որոնց թվում է դեսպաններ ուղարկելու և ընդունելու իրավունքը։ Բայց պապերը չճանաչեցին Հռոմում իշխելու Իտալիայի թագավորի իրավունքը և հրաժարվեցին լքել Վատիկանը մինչև վեճի լուծումը 1929 թվականին։ Պիոս IX պապը (1846 թվականից 1878 թվականներ)՝ պապական մարզի վերջին ղեկավարը, կոչվում էր «Վատիկանի պատանդ»։ Աշխարհիկ իրավունքներից զրկվելով պապերը կենտրոնացան հոգևոր խնդիրները լուծելու վրա։

Լաթերանի պայմանագրեր

Այս իրավիճակը լուծվեց 1929 թվականի փետրվարի 11-ին, երբ կնքվեց Լաթերանի պայմանագիրը Իտալիայի թագավորության և Պապական աթոռի միջև համապատասխանաբար Վիկտոր Էմանուիլ III թագավորի անունից վարչապետ և կառավարության ղեկավար Բենիտո Մուսոլինիի և Պիոս XI պապի անունից կարդինալ-պետքարտուղար Պիետրո Գասպարիի կողմից[10][11][12]։ Պայմանագրով, որը ուժի մեջ մտավ 1929 թվականի հունիսի 7-ին, հիմնադրվեց Վատիկան քաղաք-պետությունը և վերահաստատվեց Իտալիայում կաթոլիկության հատուկ կարգավիճակը[13]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ
 
Բրիտանական բանակի 38-րդ բրիգադի խմբավորումները Սուրբ Պետրոսի տաճարի առջև 1944 թվականի հունիսին:

Պիոս XII պապի գլխավորած Պապական աթոռը, որը իշխում էր Վատիկանում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում որդեգրեց չեզոքության քաղաքականություն։ Չնայած նրան, որ 1943 թվականի սեպտեմբերի Կասսիբիլեի զինադադարից հետո գերմանական զորքերը օկուպացիայի ենթարկեցին Հռոմ քաղաքը, իսկ դաշնակիցները՝ 1944 թվականին, նրանք հարգեցին Վատիկանի չեզոքությունը[14]։ Հռոմի պապի հիմնական դիվանագիտական արտոնություններից մեկը քաղաքի ռմբակոծումը կանխելն է։ Դա է պատճառը, որ պապը դեմ էր անգամ բրիտանացիների կողմից Հռոմի վրա օդից թռուցիկներ նետելուն, պնդելով, որ քաղաք-պետության մեջ իրականացված մի քանի վայրէջքներ խախտել են Վատիկանի չեզոքությունը[15] : Բրիտանական ոստիկանությունը, ինչպես մեկնաբանվեց կաբինետի հանդիպման արձանագրությունում «չպետք է անհանգստացնի Վատիկանին, բայց նրա գործողությունները Հռոմի մյուս հատվածներում կախված կլինեն Իտալական կառավարության՝ պատերազմի կանոններին հետևելուց»[15]։

Ամերիկայի պատերազմի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն ընդդիմացավ այդպիսի ռմբակոծություններին՝ չցանկանալով վիրավորել իր ռազմական ուժերի կաթոլիկ անդամներին, բայց նշում էր, որ չի կարող արգելել բրիտանացիներին ռմբակոծել Հռոմը, եթե նրանք այդպես որոշեն։ Իսկ բրիտանացիները շարունակում էին պնդել, որ նրանք կռմբակոծեն Հռոմը, եթե պատերազմական իրավիճակը այդպես պահանջի[16]։ 1942 թվականի դեկտեմբերին Բրիտանիայի դեսպանորդը առաջարկեց Պապական աթոռին հռչակել Հռոմը «բաց քաղաք» . մի առաջարկ, որին Պապական աթոռն ավելի լուրջ վերաբերվեց, քան նախատեսում էին բրիտանացիները, ովքեր իրականում չէին ցանկանում, որ Հռոմը լինի բաց քաղաք, բայց Մուսոլինին մերժեց այդ առաջարկը, երբ պապը այն ներկայացրեց։ Դաշնակիցների Սիցիլիա ներխուժմամբ պայմանավորված՝ 500 ամերիկյան ինքնաթիռներ ռմբակոծեցին Հռոմը 1943 թվականի հուլիսի 19-ին՝ թիրախավորելով հիմնականում երկաթուղային հանգույցները։ Մոտ 1500 մարդ սպանվեց։ Պիոս XII-ը, ով հնարավոր ռմբակոծմամբ պայմանավորված նախորդ ամսում բնութագրվում էր որպես «անհանգիստ հիվանդ», անձամբ մեկնեց ողբերգության վայր։ Մեկ այլ հարձակում տեղի ունեցավ 1943 թվականի օգոստոսի 13-ին, որից հետո Մուսոլինին իշխանությունից հեռացվեց[17]։ Հաջորդ օրը Պապական աթոռի հետ հռչակագրի ձևակերպումները ճշգրտելուց հետո նոր կառավարությունը Հռոմը հռչակեց ազատ քաղաք, բայց Բրիտանիան որոշեց, որ երբեք Հռոմը չի ճանաչելու ազատ քաղաք[18]։

Հետպատերազմյա պատմություն

Պիոս XII-ը պատերազմի ընթացքում ձեռնպահ էր մնում կարդինալ ձեռնադրելուց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին առկա էին մի քանի կարևոր թափուր պաշտոններ՝ կարդինալ-պետքարտուղար, կամերլինգ, կանցլեր, կրոնականների կոնգրեգացիա[19]։ 1946 թվականի սկզբին Պիոս XII-ը ձեռնադրեց 32 կարդինալների՝ իր այդ մտադրության մասին հայտարարելով Սուրբ Ծննդյանը նախորդող հաղորդագրության մեջ։

Հայրապետական ռազմական կորպուսը՝ բացառությամբ շվեյցարական գվարդիայի, արձակվեց Պոլ VI-ի կամքով, ինչպես նշվում է 1970 թվականի սեպտեմբերի 14-ի նամակում։ Ժանդարմերիայի կորպուսը ձևափոխվեց քաղաքացիական ոստիկանության և անվտանգության ուժերի։

1984 թվականին Իտալիայի և Պապական աթոռի միջև նոր կոնկորդատը ձևափոխեց նախորդ պայմանագրի որոշ դրույթներ, որը ներառում էր կաթոլիկության որպես Իտալիայի պետական կրոնի ճանաչումը. այս կարգավիճակը շնորհվել էր կաթոլիկությանը 1848 թվականի Սարդինիայի թագավորության ստատուտով[13]։

1995 թվականին նոր հյուրատան՝ Սուրբ Մարտայի տան, կառուցումը Սուրբ Պետրոսի տաճարի հարևանությամբ քննադատվեց Իտալիայի շրջակա միջավայրի պաշտպանության խմբերի կողմից, ում հովանավորում էին Իտալիայի քաղաքական գործիչները։ Նրանք պնդում էին, որ նոր կառույցը թույլ չի տա մոտակա իտալական բնակավայրերից տեսնել տաճարը[20]։ Մի կարճ ժամանակով այդ ծրագրերի պատճառով լարվեցին հարաբերությունները Վատիկանի և Իտալիայի կառավարության միջև։ Վատիկանի տեխնիկական ծառայությունների բաժանմունքի ղեկավարը հաստատակամորեն մերժեց Վատիկան պետության կառուցելու իրավունքի դեմ առկա մարտահրավերները իր սահմանների ներսում[20]։

Lanciani, Rodolfo (1892). Pagan and Christian Rome Houghton, Mifflin. «Vatican City in the Past»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 11  «Altar dedicated to Cybele and Attis»։ Vatican Museums։ Վերցված է օգոստոսի 26, 2013  «Damien Martin, "Wine and Drunkenness in Roman Society"»  Tacitus, The Histories, II, 93, translation by Clifford H. Moore (The Loeb Classical Library, first printed 1925) Pliny the Elder, Natural History XVI.76. «St. Peter, Prince of the Apostles»։ Catholic Encyclopedia։ Վերցված է օգոստոսի 12, 2013  Fred S. Kleiner, Gardner's Art through the Ages (Cengage Learning 2012 978-1-13395479-8), p. 126 «Vatican»։ Columbia Encyclopedia (Sixth ed.)։ 2001–2005։ Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 7-ին  «Preamble of the Lateran Treaty»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 11  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ lateran անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Trattato fra la Santa Sede e l'Italia ↑ 13,0 13,1 «Patti lateranensi, 11 febbraio 1929 – Segreteria di Stato, card. Pietro Gasparri»։ vatican.va  «Rome»։ Ushmm.org։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12  ↑ 15,0 15,1 Chadwick, 1988, pp. 222–32 Chadwick, 1988, pp. 232–36 Chadwick, 1988, pp. 236–44 Chadwick, 1988, pp. 244–45 Chadwick 1988, էջ. 304 ↑ 20,0 20,1 Thavis John (2013)։ The Vatican Diaries: A Behind-the-Scenes Look at the Power, Personalities and Politics at the Heart of the Catholic Church։ NY: Viking։ էջեր 121–2։ ISBN 978-0-670-02671-5 
Photographies by:
Statistics: Position
93
Statistics: Rank
478977

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
354816279Click/tap this sequence: 3158

Google street view

Where can you sleep near Վատիկան ?

Booking.com
487.368 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 1 visits today.