Basilica di San Pietro in Vaticano

( Սուրբ Պետրոսի տաճար )

Սուրբ Պետրոսի պապական բազիլիկ Վատիկանում (իտալ.՝ Basilica Papale di San Pietro in Vaticano) կամ պարզապես Սուրբ Պետրոսի բազիլիկ (լատ.՝ Basilica Sancti Petri), կաթոլիկ տաճար Վատիկանում։

Կառուցվել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, և նրա կերտման գործում մեծ ներդրում են ունեցել Դոնատո Բրամանտեն, Միքելանջելոն, Կառլո Մադերնան և Լորենցո Բերնինին։ Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է։ Չնայած նրան, որ Կաթոլիկ եկեղեցու մայր տաճարը չէ, և ոչ էլ Հռոմեական թեմի առաջնորդարանը, համարվում է ամենանվիրական կաթոլիկ սրբավայրերից մեկը։ Սուրբ Պետրոսի տաճարը նկարագրվել է որպես «Քրիստոնեական աշխարհում եզակի դիրք ունեցող» և «Քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներից ամենամեծը»։

Ըստ կաթոլիկ ավանդությա՝ տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Վերջինս համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։ Սուրբ Պետրոսի գերեզմանը ենթադրաբար գտնվում է անմիջապես բազիլիկի...Կարդալ ավելին

Սուրբ Պետրոսի պապական բազիլիկ Վատիկանում (իտալ.՝ Basilica Papale di San Pietro in Vaticano) կամ պարզապես Սուրբ Պետրոսի բազիլիկ (լատ.՝ Basilica Sancti Petri), կաթոլիկ տաճար Վատիկանում։

Կառուցվել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, և նրա կերտման գործում մեծ ներդրում են ունեցել Դոնատո Բրամանտեն, Միքելանջելոն, Կառլո Մադերնան և Լորենցո Բերնինին։ Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է։ Չնայած նրան, որ Կաթոլիկ եկեղեցու մայր տաճարը չէ, և ոչ էլ Հռոմեական թեմի առաջնորդարանը, համարվում է ամենանվիրական կաթոլիկ սրբավայրերից մեկը։ Սուրբ Պետրոսի տաճարը նկարագրվել է որպես «Քրիստոնեական աշխարհում եզակի դիրք ունեցող» և «Քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներից ամենամեծը»։

Ըստ կաթոլիկ ավանդությա՝ տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Վերջինս համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։ Սուրբ Պետրոսի գերեզմանը ենթադրաբար գտնվում է անմիջապես բազիլիկի Ավագ խորանի տակ։ Այդ իսկ պատճառով, վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից սկսած՝ շատ պապեր հուղարկավորվել են Սուրբ Պետրոսում։ Դեռևս Կոստանդիանոս Մեծ կայսեր ժամանակաշրջանից տաճարի տեղում գոյություն է ունեցել եկեղեցի։ Ներկայիս կառույցը փոխարինել է վերոհիշյալ՝ Հին Սուրբ Պետրոսի բազիլիկին․ վերջինիս շինարարությունը սկսվել է 1506 թվականի ապրիլի 18-ին և ավարտվել 1626 թվականի նոյեմբերի 18-ին։

Սուրբ Պետրոսի տաճարը հայտնի է որպես ուխտավայր, ինչպես նաև կրոնական գործառույթների անցկացման վայր։ Տարվա ընթացքում Հռոմի պապը մի շարք պատարագներ է մատուցում, որոնք իրականացվում են թե՛ բազիլիկում, և թե՛ նրա հարակից Սուրբ Պետրոսի հրապարակում։ Դրանց մասնակցում է 15000-80000 մարդ։ Սուրբ Պետրոսի բազիլիկը շատ պատմական զուգորդումներ ունի Վաղ քրիստոնեության, Պապության, Ռեֆորմացիայի և Հակառեֆորմացիայի բարեփոխումների, ինչպես նաև բազմաթիվ արվեստագետների հետ, ինչպիսին է Միքելանջելոն։ Որպես ճարտարապետական կառույց, այն համարվում է իր ժամանակի ամենահոյակերտ շինությունը։ Նաև աշխարհի չորս Մեծ բազիլիկներից մեկն է։ Հարկ է նշել, որ այդ վարկանիշին պատկանող բոլոր բազիլիկներն էլ գտնվում են Հռոմում։ Ի տարբերություն հանրային ընկալման, դա տաճար չէ, քանի որ եպիսկոպոսական աթոռանիստ չէ։ Հռոմի Պապի նստավայրը գտնվում է Սան Ջիովանի ին Լաթերանո բազիլիկում։

Պատմություն
 
Սուրբ Պետրոսի հրապարակի սյունաշարը և Մադերնայի շատրվանը
 
Հելիոպոլիսից բերված եգիպտական կոթողը, որը մինչ օրս կանգուն է Սուրբ Պետրոսի հրապարակում

Այնտեղ, ուր գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարը, նախկինում եղել են Ներոնի կրկեսի այգիները (այնտեղից էլ մնացել է Հելիոպոլիսից բերված կոթողը, որը մինչ օրս կանգուն է Սուրբ Պետրոսի հրապարակում)։ Առաջին բազիլիկը կառուցվել է 326 թվականին, առաջին քրիստոնյա կայսեր՝ Կոստանդիանոս Մեծի օրոք։ Եկեղեցու խորանը կառուցվել է մի գերեզմանի վրա, որը երկրորդ դարից սկսած համարվել է Պետրոս առաքյալինը։ Վերջինս նահատակվել է Ներոնի կրկեսում 66 թվականին։ Երկրորդ տաճարում 800 թվականին Լևոն III պապը թագադրել է Կառլոս Մեծին։ 15-րդ դարում բազիլիկը փլուզման եզրին էր, և Նիկողայոս V պապի օրոք սկսվում է եկեղեցու ընդլայնումն ու վերակառուցումը։ Հուլիոս II պապը լուծեց այս հարցը՝ հրամայելով հին բազիլիկի տեղում կառուցել մի նոր հսկայական եկեղեցի, որը կգերազանցեր հեթանոսական տաճարներին և առկա քրիստոնեական եկեղեցիներին, ինչը կնպաստեր պապական հանրապետության ամրապնդմանը և կաթոլիկության ազդեցության տարածմանը։

Սուրբ Պետրոսի տաճարի նախագծմանն ու կառուցմանը հերթով մասնակցել են Իտալիայի բոլոր խոշոր ճարտարապետները։ 1506 թվականին հաստատվում է Դոնատո Բրամանտեի նախագիծը, ըստ որի սկսվում է կառուցվել կենտրոնական կառույցը՝ հունական խաչի ձևով (հավասարաչափ կողմերով)։ Բրամանտեի մահից հետո շինարարությունը գլխավորում է Ռաֆայել Սանտին՝ վերադառնալով ավանդական լատինական խաչին (երկարաձիգ 4-րդ կողմով)։ Ապա Բալդասսարե Պերուցցին կանգ է առնում կենտրոնացված շինության վրա, իսկ Անտոնիո դա Սանգալլո Կրտսերը ընտրում է բազիլիկին բնորոշ ձևը։ Վերջապես 1546 թվականին կառուցումը գլխավորում է Միքելանջելոն։ Նա անդրադառնում է կենտրոնագմբեթ շինությանը, սակայն ըստ նրա նախագծի նախատեսվում էր արևելյան կողմում ստեղծել բազմասյուն սրահով մուտք (Հռոմի հին բազիլիկների, ինչպես նաև անտիկ տաճարներում մուտքը ոչ թե արևմտյան կողմից էր, այլ՝ արևելյան)։ Բոլոր կրող կառույցները Միքելանջելոն դարձրեց ավելի զանգվածային և կարևորեց հիմնական տարածքը։ Նա կանգնեցրեց կենտրոնական գմբեթը, սակայն դրա կառուցումն ավարտվեց նրա մահից հետո (1564 թ․)։ Ջակոմո դելա Պորտան դրան տվեց առավել ընդգծված ուրվագիծ։ Ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլան Միքելանջելոյի նախագծով նախատեսված չորս փոքր գմբեթներից կանգնեցրեց միայն երկուսը։ Ճարտարապետական լուծումների այն ձևերը, ինչպես մտածել էր Միքելլանջելոն, պահպանվել են միայն խորանի և եկեղեցու արևմտյան հատվածում։

Այսքանով շինարարության պատմությունը չի ավարտվում։ 17-րդ դարի սկզբին Պողոս V Պապի հրամանով Կառլո Մադերնան երկարացնում է հատակագծի (խաչի) արևելյան հատվածը, կենտրոնացված շինությանը ավելացնում է եռանավ բազիլիկային մասը, դրանով վերադառնալով լատինական խաչի ձևին, ինչպես նաև կառուցում է ճակատամասը։ Արդյունքում գմբեթը մնում է ճակատամասի ետևում, կորցնելով իր իշխող նշանակությունը, և միայն ամբողջությամբ տեսանելի է հեռվից՝ Վիա դելլա Կոնչիլիացիոնե փողոցից։

Անհրաժեշտություն է առաջանում տաճարի առջև ունենալ հրապարակ, որտեղ կհավաքվեին հավատացյալները, որպեսզի ստանային պապական օրհնություն, կամ մասնակցեին հոգևոր տոնակատարություններին։ Այդ խնդիրը լուծեց Լորենցո Բերնինին, որը 1656-1667 թվականներին կառուցեց Սուրբ Պետրոսի հրապարակը։ Այն համարվում է աշխարհի քաղաքաշինության բնագավառում ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Սուրբ Պետրոսի գերեզման
 
Արևի ճառագայթներ, որոնք ամեն օր ներթափանցում են բազիլիկ օրվա որոշակի ժամերին

Հիսուսի խաչելությունից հետո «Գործք առաքելոց» գրքում արձանագրվում է, որ նրա տասներկու աշակերտներից մեկը՝ Սիմոնը, որը հայտնի է որպես Սուրբ Պետրոս, մեծ առաջնորդություն ունեցավ Հիսուսի հետևորդների մեջ և մեծ նշանակություն՝ քրիստոնեական եկեղեցու հիմնադրման մեջ։ Պետրոս անունը լատիներեն «Petrus» է, իսկ հունարեն «Petros», որն առաջացել է «petra» բառից։ Դա հունարեն նշանակում է «քար» կամ «ժայռ», ինչը արամեերեն «Kepa» բառի թարգմանությունն է, այն անվան, որը Սիմոնին տրվել էր Հիսուսի կողմից։

Կաթոլիկ ավանդույթը նշում է, որ Պետրոսը, երեսունչորս տարիների ծառայությունից հետո, մեկնել է Հռոմ և 64 թվականի հոկտեմբերի 13-ին նահատակվել Պողոս առաքյալի հետ միասին։ Նրա մահապատժի, ինչպես և բազմաթիվ քրիստոնյաների նահատակության պատճառը եղել է Հռոմի մեծ հրդեհը։ Ըստ Որոգինեսի, Պետրոսը խաչվել է գլուխն ի վար, իր իսկ խնդրանքով, որովհետև ինքն արժանի չէր համարել մահանալ այնպես, ինչպես Հիսուսը[1]։ Խաչելությունը տեղի է ունեցել Ներոնի կրկեսում հին եգիպտական կոթողի մոտ[2]։ Վերջինս առ այսօր կանգուն է Սուրբ Պետրոսի հրապարակում և համարվում է Պետրոսի մահվան «վկան»։ Դա Հռոմի մի քանի հին կոթողներից մեկն է[3]։

Ավանդույթի համաձայն, Պետրոսի մնացորդները թաղվել են Կրկեսի մոտ, Վատիկանյան բլրի վրա, Վիա Կորնելիայի շրջակայքում, նրա մահվան վայրից մինչև 150 մետրի վրա։ Կորնելիան ճանապարհ էր, որն անցնում էր Կրկեսի հյուսիսային պարսպի երկայնքով արևելքից դեպի արևմուտք, իսկ այժմ այդ մասում Սուրբ Պետրոսի բազիլիկի հարավային հատվածներն են և Սուրբ Պետրոսի հրապարակը։ Մի քանի տարի անց այս վայրում կառուցվել է սրբավայր։ Գրեթե երեք հարյուր տարի անց այս վայրում կառուցվել է Սուրբ Պետրոսի հին բազիլիկը[2]։

Վատիկանի զբաղեցրած տարածքը մի քանի տարի շարունակ գերեզմանոց է եղել նախքան Ներոնի կրկեսի կառուցումը։ Դա մահապատժի ենթարկվածների և բազմաթիվ քրիստոնյաների գերեզման է, քանի որ Սուրբ Պետրոսի թաղման տարիներից սկսած շատ քրիստոնյաներ ընտրում էին թաղված լինել նրա մոտ։

1939 թվականին Հռոմի Պիոս XII պապի կառավարության օրոք 10 տարի շարունակ հնագիտական հետազոտութուններ արվեցին բազիլիկի նկուղի տակ, որն 9-րդ դարից ի վեր համարվում էր անհասանելի տարածք։ Պեղումները բացահայտեցին տարբեր մակարդակներում տարբեր ժամանակաշրջանների դամբարաններ, որոնք պատկանում էին Կղեմես VIII-ին (1594), Կալիստոս II-ին (1123) և Գրիգոր I-ին (590-604)։ Դրանք կառուցված էին մի մատուռի վրա, որտեղ կային ոսկորների մնացորդներ՝ պահված ոսկե նախշերով հյուսվածքի մեջ։ Թեև չկարողացան որոշել, թե այդ ոսկորները Սուրբ Պետրոսինն էին, սակայն հազվագյուտ հանդերձանքը ենթադրում էր գերեզմանի կարևորությունը։ 1950 թվականի դեկտեմբերի 23-ին ռադիոյով հեռարձակվող նախասուրբծննդյան ուղերձի ժամանակ Պիոս XII-ը հայտարարեց Սուրբ Պետրոսի գերեզմանի բացահայտումը[4]։

Սուրբ Պետրոսի հին բազիլիկ
 
Բազիլիկի ենթադրյալ տեսքը (H. W. Brewer, 1891)

Հին Սուրբ Պետրոսի բազիլիկը 4-րդ դարի եկեղեցի էր, որի կառուցումը սկսվել է Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր կողմից 319-333 թվականներին[5]։ Այն ունի տիպիկ բազիլիկային ձև՝ մեկ լայն նավ՝ երկու ենթակողմերով, որոնք ամբողջանում են աբսիդով, տրանսեպտով, որը կառույցին տալիս է խաչի ձև։ Այն ունեցել է շուրջ 103,6 մետր երկարություն։ Մուտքի առջևում եղել է սյունաշարքով նախագավիթ։ Այս եկեղեցին կառուցվել է փոքր սրբավայրի վրա, որը ենթադրաբար Սուրբ Պետրոսի գերեզմանն է եղել։ Այն պարունակում էր բազմաթիվ գերեզմաններ և հուշարձաններ՝ ներառյալ Սուրբ Պետրոսինը, և մինչև 15-րդ դարը գահակալած շատ պապեր նույնպես թաղված են այնտեղ։ Ինչպես Հռոմի ամենահին եկեղեցիներում, այս եկեղեցու և նրան հաջորդի մուտքը նույնպես արևելյան կողմից է եղել, իսկ աբսիդը՝ արևմտյան[6]։ Նախքան ներկայիս բազիլիկի կառուցումը, Հին Սուրբ Պետրոսի բազիլիկ անվանումը օգտագործվել է նախորդի համար, որպեսզի երկու կառույցները տարբերակվեին միմյանցից[7]։

Վերակառուցման պլան

15-րդ դարի վերջին, Ավինյոնյան պապականության ժամանակ հին բազիլիկը անտեսվում է։ Առաջին պապը, որ ձեռնամուխ եղավ վերակառուցել կամ գոնե արմատական փոփոխություններ կատարել Նիկողայոս V պապն էր (1447-1455 թթ․)։ Նա հանձնարարեց հին շինության աշխատանքը Լեոնե Բատիստա Ալբերտիին և Բերնարդո Ռոսսելինոյին։ Վերջինս նաև պետք է լիովին նոր բազիլիկի նախագիծ կազմեր, կամ ամբողջովին փոխեր հինը։ Նրա կառավարությունը խափանվեց քաղաքական խնդիրների պատճառով, և երբ նա մահացավ, քիչ աշխատանք էր արվել[2]։ Այնուամենայնիվ, նա պատվիրել էր քանդել Կոլիզեումը և նրա մահվան ժամանակ, նոր շենքում օգտագործելու համար այնտեղից թվով 2,522 քար է տեղափոխվել[2][8]։ Նոր տրանսեպտի և բեմի հիմնադրումները ավարտվեցին, որոնք հավելելով պահպանված նավին և ենթակողմերին, հին բազիլիկին տալիս էին լատինական խաչի ձև։ Բեմի որոշ պատեր ևս կառուցվեցին[9]։

Սուրբ Պետրոսի տաճարի վերաբերյալ Հուլիոս II պապի ծրագիրը շատ ավելին էր, քան Նիկողայոս V-ի վերանորոգման կամ փոփոխման նախագիծը։ Այդ ժամանակ Հուլիոսը պլանավորում էր իր գերեզմանը, որը նախագծվել և ձևավորվել էր Միքելանջելոյի քանդակով և տեղադրվել էր տաճարում[10]։ 1505 թվականին Հուլիոսը որոշում կայացրեց քանդել հին բազիլիկը և փոխարինել մոնումենտալ կառույցով, որտեղ կտեղադրվեր նրա հսկայական գերեզմանը։ Մրցույթ անցկացվեց, և մի շարք նմուշներ պահպանվեցին Ուֆֆիցի պատկերասրահում։ Հաջորդ 120 տարիներին իրար հաջորդեցին տարբեր պապեր և ճարտարապետներ, որոնց համախմբված ջանքերի արդյունքն եղավ ներկայիս շենքը։ Հուլիոս II-ի կողմից սկսված նախագիծը շարունակեցին Լևոն X (1513-1521 թթ.), Ադրիանոս VI (1522-1523), Կղեմես VII (1523-1534), Պողոս III (1534-1549), Հուլիոս III (1550-1555), Մարկեղոս II (1555), Պողոս IV (1555-1559), Պիոս IV (1559-1565), Պիոս V (1565-1572), Գրիգոր XIII (1572-1585), Սիքստոս V (1585-1590), Ուրբանոս VII (1590), Գրիգոր XIV (1590-1591), Իննոկենտիոս IX (1591), Կղեմես VIII (1592-1605), Լևոն XI (1605), Պողոս V (1605-1621), Գրիգոր XV (1621-1623), Ուրբանոս VIII (1623-1644) և Իննոկենտիոս X (1644-1655) պապերը։

Ֆինանսավորում

Սուրբ Պետրոսի բազիլիկի ֆինանսավորման համար աշխատող մեթոդ էր նվիրատվությունների դիմաց ինդուլգենցիաներ տրամադրելը։ Հիմնադրամի այս մեթոդի հիմնական խթանողը Մայնցի և Մագդեբուրգի արքեպիսկոպոս Ալբրեխտն էր, որը պետք է մեղմեր Հռոմի Կյուրիայի պարտքերի մարումը՝ նպաստելով վերականգնման ծրագրին։ Դրան նպաստելու համար նա նշանակել է գերմանական դոմինիկյան քարոզիչ Յոհան Տեցելին, որի վաճառքի գործը սկանդալ էր առաջացրել[11]։ Գերմանացի աստվածաբան, վանական Մարտին Լյութերը գրել է արքեպիսկոպոս Ալբրեխտին, որ դեմ է այդ «ինդուլգենցիայի վաճառքին»։ Նա նաև ընդգրկել է իր «Մարտին Լյութերի բանավեճը Ինդուլգենցիայի հզորության և արդյունավետության շուրջ» աշխատությունը, որը հայտնի էր որպես «95 թեզիսներ»[12]։ Սա Ռեֆորմացիա սկսելու գործոն էր, Բողոքականության ծնունդը։

«Catholic Encyclopedia: St. Peter, Prince of the Apostles»։ New Advent։ փետրվարի 1, 1911։ Վերցված է 2011 թ․ մարտի 28  ↑ 2,0 2,1 2,2 2,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ JL-M անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Frank J. Korn, Hidden Rome Paulist Press (2002) Hijmans Steven։ «University of Alberta Express News»։ In search of St. Peter's Tomb։ Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 25-ին։ Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 25  Cunningham Lawrence (2010)։ «Cultures and Values»։ USA: Clark Baxter։ էջ 671  Dietz Helen (2005)։ «The Eschatological Dimension of Church Architecture»։ Sacred Architecture Journal 10  Boorsch Suzanne (Winter 1982-1983)։ «The Building of the Vatican: The Papacy and Architecture»։ The Metropolitan Museum of Art Bulletin 40 (3): 4–8  Quarrying of stone for the Colosseum had, in turn, been paid for with treasure looted at the Siege of Jerusalem and destruction of the temple by the emperor Vespasian's general (and the future emperor) Titus in 70 AD., Claridge, Amanda (1998). Rome: An Oxford Archaeological Guide (First ed.). Oxford, UK: Oxford University Press, 1998. pp. 276-282. 0-19-288003-9. Betts 1993, էջեր. 6-7 Julius II's tomb was left incomplete and was eventually erected in the Church of St Peter ad Vincola. "Johann Tetzel", Encyclopædia Britannica, 2007: "Tetzel's experiences as a preacher of indulgences, especially between 1503 and 1510, led to his appointment as general commissioner by Albrecht, archbishop of Mainz, who, deeply in debt to pay for a large accumulation of benefices, had to contribute a considerable sum toward the rebuilding of St. Peter's Basilica in Rome. Albrecht obtained permission from Pope Leo X to conduct the sale of a special plenary indulgence (i.e., remission of the temporal punishment of sin), half of the proceeds of which Albrecht was to claim to pay the fees of his benefices. In effect, Tetzel became a salesman whose product was to cause a scandal in Germany that evolved into the greatest crisis (the Reformation) in the history of the Western church." Hillerbrand, Hans J. "Martin Luther: Indulgences and salvation," Encyclopædia Britannica, 2007.
Photographies by:
Statistics: Position
462
Statistics: Rank
183780

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
892457163Click/tap this sequence: 3117

Google street view

Where can you sleep near Սուրբ Պետրոսի տաճար ?

Booking.com
489.839 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 7 visits today.