Պանթեոն (հին հուն. πάνθειον — տաճար կամ վայր՝ նվիրված բոլոր աստվածներին, հին հունարեն՝ πάντες — բոլոր և θεός — աստված), «բոլոր աստվածների տաճար» Հռոմում, հին հռոմեական ճարտարապետության ծաղկման ժամանակաշրջանի կենտրոնագմբեթ հուշարձան։ Կառուցվել է Հադրիանոս կայսեր օրոք 126 թվականին, նախկին Պանթեոնի տեղում, որը կառուցվել էր 2 դար առաջ Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի կողմից։ Վերնաճակատի լատիներեն գրությունը՝ «М. AGRIPPA L F COS TERTIUM FECIT», թարգմանաբար նշանակում է. «Մարկոս Ագրիպպան՝ Լուցիայի որդին, ընտրված կոնսուլ երրորդ անգամ, կառուցեց սա»։ Կառույցն իրենից ներկայացնում է անտիկ աշխարհի խոշոր ինժեներական նվաճում։ Գտնվում է Պիացցա դելլա Ռոտոնդա հրապարակի վրա։ Հորինվածքով և կառուցվածքային լուծումով Պանթեոնը հին հռոմեական ճարտարապետության մեջ յուրահատուկ է։ Տարբերվում է դասական պարզությամբ և ներքին տարածքի կառուցվածքի ամբողջականությամբ, գեղարվեստական կերպարների փառահեղությամբ։ Բացառված չէ, որ տաճարի կառուցմանը մասնակցել է Ապոլլոդորոս Դամասկոսցին։

Պանթեոնի աղյուս-բետոնային ռոտոնդա...Կարդալ ավելին

Պանթեոնի աղյուս-բետոնային ռոտոնդան ծածկված է կիսագնդաձև գմբեթով (տրամագիծը՝ 43 մետր և ավելի)։ Վերջինս բաղկացած է շրջանագծերից, որը հեշտությամբ տեսանելի են կեսոնային առաստաղի շնորհիվ։ Գմբեթը պատերի հետ միասին կազմում է ամբողջական պատյան՝ ամփոփելով իր մեջ ողջ տարածությունը, որն էլ համապատասխանում է գլանի և գնդի կեսի ներքին ծավալին։ Ենթադրվում է, որ հնագույն ժամանակներում գմբեթի մակերեսը զարդարում էին վարդաքանդակներ ու աստղեր, պարզապես դրանց մասին փաստացի ապացույցներ չկան։ Տաճարի հիմնական ծավալին կցված են որմնախորշեր, որոնք կենտրոնական դահլիճից առանձնացված են կորնթոսյան սյուներով։ Օղակաձև ծածկը առանձնացնում է սյունաշարը գմբեթի ներքին մակերեսից։ Նրա վրա տեղադրված են հինգ շարք քառակուսի կեսոններ։ Ցերեկային լույսը ներթափանցում է 9 մետր տրամագծով կամարից, շրջանաձև բացվածքի միջով։ Ներսում Պանթեոնը զարդարված է դեղնակարմիր-շագանակագույն բազմերանգ մարմարով՝ համադրած հազվագյուտ ճերմակ մարմարի հետ։ Պանթեոնի ներքին հարդարանքը լավ է պահպանվել՝ շնորհիվ այն բանի, որ իր գոյության ընթացքում շինությունը երբեք չի փակվել։

609 թվականի մայիսի 13-ին հեթանոս եկեղեցին օծվեց որպես Սանտա Մարիա Ռոտոնդա իտալ.՝ Santa Maria ad Martires, երբ բյուզանդական կայսր Փոկասը նվիրաբերեց տաճարը Բոնիֆացիուս IV Պապին։ Այդուհետ մայիսի տասներեքին սկսեցին տոնել բոլոր սրբերի տոնը։ 8-րդ դարի կեսին, նոյեմբերի մեկին Գրիգորիոս III Պապը Սուրբ Պետրոսի մատուռներից մեկը օծեց բոլոր սրբերի պատվին, և այս իրադարձության շնորհիվ տոնակատարության ամսաթիվը տեղափոխվեց նոյեմբերի մեկ։ Այդ ժամանակից ի վեր կաթոլիկներն ու բողոքականները «Բոլոր Սրբերի տոնը» նշում են նոյեմբերի մեկին։ Պանթեոնում ամփոփված են մի քանի հանրահայտ մարդկանց աճյուններ, ինչպիսին են իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտին, Վիկտոր Էմանուիլ III և Ումբերտո I արքաները։ Պանթեոնի յուրահատկություններից մեկը տանիքի վրայի բացվածքն է։ Կեսօրին նրա միջով ներթափանցում է լուսային սյունը։ Այն «չի տարածվում», մնում է հսկա ճառագայթի նման և դառնում համարյա շոշափելի։

Photographies by:
Rabax63 - CC BY-SA 4.0
Nenesita1 - CC BY-SA 3.0
No machine-readable author provided. AlMare assumed (based on copyright claims). - Public domain
Statistics: Position
1858
Statistics: Rank
68046

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
768914532Click/tap this sequence: 3156

Google street view

Videos

Where can you sleep near Պանթեոն (Հռոմ) ?

Booking.com
489.834 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 2 visits today.