Fontana di Trevi
( Շատրվան Տրևի )Տրևիի շատրվան (իտալ.՝ Fontana di Trevi), շատրվան Հռոմի Տրևի թաղամասում։ Բարձրությունը 26.3 մ է, իսկ լայնությունը` 49.15 մ։ Աշխարհի ամենահայտնի շատրվաններից է և ամենախոշորը Հռոմում։
Բարոկկո ոճի այս շատրվանը նախագծել է ճարտարապետ Նիկոլո Սալվին 1732-1762 թվականներին։ Շատրվանը հարում է Պալացցո Պոլիի (իտալ.՝ Palazzo Poli) ճակատային մասին։ Պալատի հոյակերտ ճակատը և շատրվանն ընկալվում են որպես մեկ տարր, և այդ պատճառով շատրվանն ավելի խոշոր է երևում։
Ավելացնել նոր մեկնաբանություն