Washington Square Park

( Վաշինգտոն Սքվեր պուրակ )

Վաշինգտոն Սկվեր պուրակ (անգլ.՝ Washington Square Park) հանրային զբոսայգի է Մանհեթեն վարչական բորոյի Գրինվիչ Վիլիջ շրջանում։ Պուրակը սահմանափակված է Ուեսթ 4-րդ փողոցով, Մակդուգալի փողոցով, համալսարանով և Ուեյվերլի Փլեյսով։ Հինգերորդ պողոտան սկսվում է պուրակից։

Նախորդ տարիներին զբոսայգու տեղում եղել է ճահիճ, որով անցնում էր Մինետա գետը։ Մոտակայքում է գտնվել հնդկական Սապոկոկանիկան գյուղը։

1644 թվականին հոլանդացիների կողմից ստրկացած տասնմեկ սևամորթ դիմել են քաղաքի կառավարությանը՝ իրենց ազատ արձակելու համար։ Այն հաստատվել է տարեկան հարկը վճարելու պարտավորության ներքո։ Նեգրերը հողակտորներ են ստացել ժամանակակից պուրակի տարածքում։

1797 թվականին այդ տարածքը գնել է քաղաքը և դրա վրա կառուցել է գերեզմանոց՝ աղքատների և դեղին տենդից մահացածների համար։

1824 թվականին Մինետա ջրահոսքի ջրերը ցամաքել էին, մեկ տարի անց փակվել է գերեզմանատունը, որտեղ այդ ժամանակ հուղարկավորված էր մոտ 20 000 մարդ։

Երկու տարի անց այդ վայրում հիմնադրվել է զբոս...Կարդալ ավելին

Երկու տարի անց այդ վայրում հիմնադրվել է զբոսայգի։ Շրջակա տարածքի գրավչությունը կտրուկ աճել էր, և պուրակի շրջակայքում սկսվել էին մասսայականորեն կանգնեցվել նորաձև շենքեր։ 1852 թվականին պուրակում կանգնեցվել է առաջին շատրվանը։ 1870 թվականին Պուրակների և հանգստի քաղաքային վարչության ստեղծումից անմիջապես հետո կանգնեցվեցին մի քանի հուշարձաններ և կառուցվեցին նոր ուղիներ։ 1872 թվականին վերակառուցվել է շատրվանը, 1888 թվականին կանգնեցվել է Գարիբալդիի հուշարձանը, իսկ 1889 թվականին` ժամանակավոր հաղթակամար՝ նվիրված Ջորջ Վաշինգտոնի երդմնակալության հարյուրամյակին։ 1895 թվականին այն փոխարինվել է ճարտարապետ Սթենֆորդ Ուայթի նախագծած 23 մետր բարձրությամբ մշտական կամարով։ Երկու տասնամյակ անց Վաշինգտոնի Սքուեր պարկում կանգնեցվել է ամերիկացի քանդակագործներ Ալեքսանդր Քալդերի և Հերմոն Մակնիլի կողմից պատրաստած Վաշինգտոնի մեկ այլ հուշարձան։

Սկզբում հինգերորդ պողոտան անցնում էր պուրակի միջով, բայց 1960-ականներին փողոցի այդ հատվածը եղել է փակ երթևեկության համար։ Այդ ժամանակներից ի վեր պուրակը մեծ տարածում է գտել ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։ 2007 թվականի դեկտեմբերից զբոսայգին անցնում է բարեկարգում, որի նպատակն է բարելավել կանաչ տարածքները և վերականգնել աղբյուրններն ու հուշահամալիրները։

Photographies by:
Isabella Ruffalo-Burgat - CC BY-SA 4.0
Statistics: Position
6187
Statistics: Rank
56155

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
367918542Click/tap this sequence: 5657
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Վաշինգտոն Սքվեր պուրակ ?

Booking.com
8.707.669 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 5.167 visits today.