Brooklyn Bridge
( Բրուքլինի կամուրջ )Բրուքլինի կամուրջ (անգլ.՝ Brooklyn Bridge), ԱՄՆ-ի ամենահին կախովի կամուրջներից մեկն է, որը գտնվում է Նյու Յորքում։ Իրար է միացնում Նյու Յորքի բորոներ Մանհեթթենը և Բրուքլինը։ Երկարությունը 1825 մետր է, իսկ լայնությունը՝ 26մ։ Սկզբում կամրջի անվանումը եղել է Նյու Յորքի և Բրուքլինի կամուրջ (անգլ.՝ New York and Brooklyn Bridge)։ 1915 թ-ից սկսած այն ստացել է իր ներկայիս անվանումը։ կամրջի բացումը տեղի է ունեցել 1883 թ-ի մայիսի 24-ին։ Կամուրջը նախատեսված է ոչ միայն մեքենաների, այլ նաև հետիոտների համար։ Վլադիմիր Մայակովսկին կամրջին է նվիրել իր բանաստեղծություններից մեկը։
Photographies by:
Suiseiseki - CC BY-SA 3.0
Statistics: Position
1169
Statistics: Rank
181738
Ավելացնել նոր մեկնաբանություն